հայ հասարակական գործիչ, բանաստեղծ From Wikipedia, the free encyclopedia
Ռազմիկ Նիկողոսի Դավոյան (հուլիսի 3, 1940[1][2], Մեծ Պարնի, Համամլուի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2] - հունվարի 11, 2022[3], Հայաստան), հայ բանաստեղծ, հասարակական գործիչ։ Հայաստանի լենինյան կոմերիտմիության դափնեկիր (1971), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1964 թվականից։
Ռազմիկ Դավոյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 3, 1940[1][2] |
Ծննդավայր | Մեծ Պարնի, Համամլուի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Վախճանվել է | հունվարի 11, 2022[3] (81 տարեկան) |
Վախճանի վայր | Հայաստան |
Մասնագիտություն | բանաստեղծ, հասարակական գործիչ և քաղաքական գործիչ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան (1964)[1] |
Անդամակցություն | Համազգային և ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ՀՅԴ |
Աշխատավայր | Գրական թերթ[1], Գիտություն և տեխնիկա, Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտե և ՀԳՄ[2] |
Պարգևներ | |
Ռազմիկ Դավոյան Վիքիքաղվածքում | |
Ռազմիկ Դավոյան Վիքիդարանում | |
Razmik Davoyan Վիքիպահեստում |
Տարրական կրթությունն ստացել է Մեծ Պարնի գյուղում։ 1949 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Լենինական, ուր ավարտել է միջնակարգ դպրոցը։ 1958 թվականին ավարտել է Լենինականի բժշկական ուսումնարանը բուժակի մասնագիտությամբ։ 1959-1964 թվականներին սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետում։
1958-1959 թվականներին աշխատել է Լենինականում։ Ուսմանը զուգընթաց աշխատել է «Գիտություն և տեխնիկա» ամսագրի հիմնադիր խմբագրությունում, որպես մարդաբանության և բժշկության բաժնի վարիչ։ Զուգահեռ աշխատել է նաև «Գրական թերթի» խմբագրությունում, որպես սրբագրիչ։ 1965 թվականից վարել է «Գրական թերթի» պոեզիայի և արձակի բաժինը։ 1970 թվականից աշխատել է Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի մամուլի բաժնում։ 1975-1990 թվականներին եղել է Հայաստանի պետական մրցանակների կոմիտեի պատասխանատու քարտուղարը։ 1989 թվականին եղել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, Աղետի գոտու և բռնագաղթվածների հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ։ 1989 թվականից - «Վերածնունդ» հասարակական կազմակերպության համանախագահ։ 1991 թվականից Հայաստանի «Համազգային մշակութային միության» վարչության նախագահ, 1994-1996 թվականներին՝ Հայաստանի Գրողների Միության վարչության նախագահ, 1999-2003 թվականներին՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի Խորհրդական։ 2000 թվականից Միջազգային ինֆորմատիզացիայի ակադեմիայի ակադեմիկոս է։ Մահացել է 2022 թ.֊ի հունվարի 11֊ին Հայաստանում։
Առաջին բանաստեղծությունը 1957 թվականին տպագրվել է Լենինականի «Բանվոր» թերթում, առաջին ժողովածուն տպագրվել է 1963 թվականին։
«Пергаментова Соpа», 1989, Պրահա
Selected Poems, 2002, Օքսֆորդ
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.