From Wikipedia, the free encyclopedia
Հայաստանի Հանրապետության նախագահը պետության գլուխն է։ Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը։ Հանրապետության նախագահը Հայաստանի Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորն է։
Հայաստանի Հանրապետության Նախագահ
| |
---|---|
Հայաստանի նախագահի դրոշը | |
Պաշտոնավարում է՝ Վահագն Խաչատուրյան | |
Տիտղոս | Պարոն Նախագահ (ոչ պաշտոնական) Մեծարգո (պաշտոնական) |
Նստավայր | ՀՀ Նախագահի նստավայր |
Պաշտոնավարման ժամկետ | Յոթ տարի Առանց վերընտրվելու վերընտրվելու հնարավորությամբ |
Անդրանիկ պաշտոնավար | Լևոն Տեր-Պետրոսյան |
Ձևավորում | Հայաստանի Սահմանադրություն 1991 նոյեմբերի 11 |
Աշխատավարձ | 15 873 600 դրամ |
Կայք | president.am |
Հանրապետության նախագահն անձեռնմխելի է։ Հանրապետության նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար։ Իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար Հանրապետության նախագահը կարող է պատասխանատվության ենթարկվել իր լիազորությունների ավարտից հետո։
Նախագահի պաշտոնը 2022 թվականի մարտի 13-ից զբաղեցնում է Վահագն Խաչատուրյանը[1]։
Նախագահի պաշտոնակատար
Առաջադրվել է Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից
Առաջադրվել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից
Հ/Հ | Նախագահը | Լուսանկարը | Պաշտոնավարման ժամկետը | Պաշտոնավարման տևողությունը | Կուսակցական պատկանելությունը | |
---|---|---|---|---|---|---|
1 | Լևոն Տեր-Պետրոսյան | 11 նոյեմբերի 1991 | 11 նոյեմբերի 1996 | 2278 օր | Հայ ազգային կոնգրես Հայոց համազգային շարժում (1988 - 2013) | |
11 նոյեմբերի 1996 | 4 փետրվարի 1998[Ն 1] | |||||
2 | Ռոբերտ Քոչարյան (1998 թվականի փետրվարի 4-ից ապրիլի 9-ը՝ ՀՀ Նախագահի պաշտոնակատար) |
4 փետրվարի 1998 | 9 ապրիլի 1998 | 64 օր | Անկուսակցական | |
9 ապրիլի 1998 | 9 ապրիլի 2003 | 3653 օր | ||||
9 ապրիլի 2003 | 9 ապրիլի 2008 | |||||
3 | Սերժ Սարգսյան | 9 ապրիլի 2008 | 9 ապրիլի 2013 | 3652 օր | Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ | |
9 ապրիլի 2013 | 9 ապրիլի 2018 | |||||
4 | Արմեն Սարգսյան | 9 ապրիլի 2018 | 23 հունվարի 2022[Ն 2] | 1385 օր | Անկուսակցական | |
- | Ալեն Սիմոնյան (ՀՀ Նախագահի պաշտոնակատար) | 23 հունվարի 2022 | 13 մարտի 2022 | 49 օր | Քաղաքացիական պայմանագիր | |
5 | Վահագն Խաչատուրյան | 13 մարտի 2022 | մինչ օրս | - | Անկուսակցական |
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն, Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում մինչև նորընտիր Նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը նրա պարտականությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը, իսկ եթե դա հնարավոր չէ՝ վարչապետը։
Պաշտոնը հիմնադրվել է ՀՀ Գերագույն խորհրդի 1991 թվականի հունիսի 21-ի որոշմամբ՝ սահմանելով, որ ընտրությունները Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընդհանուր, հավասար և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա գաղտնի քվեարկությամբ կանցկացվեն մինչև 1991 թվականի դեկտեմբերի 31-ը։ ՀՀ Գերագույն խորհրդի 1991 թ. հունիսի 25-ի որոշմամբ Հայաստանի Հանրապետության պրեզիդենտի ընտրությունները նշանակվեցին 1991 թվականի հոկտեմբերի 16-ին, չորեքշաբթի օրը։
Հանրապետության Նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից՝ յոթ տարի ժամկետով։ Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը։ Առաջին փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը։ Եթե առաջին փուլում Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները։ Երկրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդը։ Եթե երկրորդ փուլում ևս Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երրորդ փուլ, որին կարող են մասնակցել երկրորդ փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները։ Երրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստանում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը։ Եթե երրորդ փուլում էլ Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա տասնօրյա ժամկետում անցկացվում է Հանրապետության նախագահի նոր ընտրություն։
2018 թ. ընտրությունների հետ կապված արված է վերապահում՝ Հանրապետության նախագահի ընտրության երրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում առավել ձայներ ստացած թեկնածուն։
Հանրապետության Նախագահն ընտրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից՝ հինգ տարի ժամկետով։ Հանրապետության Նախագահ կարող է ընտրվել երեսունհինգ տարին լրացած, վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, այլ պետության քաղաքացիություն չունեցող, վերջին տասը տարում Հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք։ Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հանրապետության նախագահի պաշտոնում։
Հանրապետության Նախագահն ընտրվում է Սահմանադրությամբ և օրենքով սահմանված կարգով։ Հանրապետության նախագահի ընտրությունը անցկացվում է նրա լիազորությունների ավարտից հիսուն օր առաջ։ Հանրապետության Նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որին կողմ է քվեարկել բոլոր թեկնածուներին կողմ քվեարկած ընտրողների թվի կեսից ավելին։ Եթե քվեարկվել է երկուսից ավելի թեկնածու, և նրանցից ոչ մեկին կողմ չեն քվեարկել անհրաժեշտ թվով ընտրողներ, ապա քվեարկությունից հետո՝ տասնչորսերորդ օրը, անցկացվում է Հանրապետության Նախագահի ընտրության երկրորդ փուլ։ Հանրապետության Նախագահի ընտրության երկրորդ փուլին կարող են մասնակցել այն երկու թեկնածուները, որոնց կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ։ Երկրորդ փուլում Հանրապետության Նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որին կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ։ Մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում նա ընտրվում է, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին։
Եթե Հանրապետության Նախագահ չի ընտրվում, ապա նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նոր ընտրություն նշանակվելուց հետո՝ քառասուներորդ օրը։
Հանրապետության Նախագահն իր պաշտոնն ստանձնում է Հանրապետության նախորդ Նախագահի լիազորությունների ավարտման օրը։ Նոր կամ արտահերթ ընտրության միջոցով ընտրված Հանրապետության Նախագահը պաշտոնն ստանձնում է ընտրությունից հետո՝ քսաներորդ օրը։
Հանրապետության Նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության Նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով։ Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո՝ քառասուներորդ օրը։ Մինչև քվեարկության օրը թեկնածուներից մեկի մահվան դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նոր ընտրություն նշանակելուց հետո՝ քառասուներորդ օրը։
Հանրապետության Նախագահի հրաժարականի, մահվան, լիազորությունների կատարման անհնարինության կամ նրան պաշտոնանկ անելու դեպքերում նշանակվում է Հանրապետության Նախագահի արտահերթ ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է Հանրապետության Նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ քառասուներորդ օրը։
Ռազմական և արտակարգ դրության ժամանակ Հանրապետության Նախագահի ընտրություն չի անցկացվում, իսկ Հանրապետության Նախագահը շարունակում է իր լիազորությունների իրականացումը։ Այս դեպքում ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո՝ քառասուներորդ օրը, անցկացվում է Հանրապետության Նախագահի ընտրություն։
Հանրապետության Նախագահը պաշտոնն ստանձնում է օրենքով սահմանված կարգով՝ Ազգային ժողովի հատուկ նիստում, ժողովրդին տրված հետևյալ երդմամբ. «Ստանձնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները՝ հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը՝ ի փառս Հայաստանի Հանրապետության և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի։»։
2015 թ. ընդունված սահմանադրային փոփոխությունները ընդգրկում են նաև ՀՀ նախագահի լիազորություննրի փոփոխություն։
Հետևյալ լիազորությունները սահմանված էին ՀՀ սահմանադրությամբ մնիչև 2015 թ. փոփոխությունները և ուժի մեջ են մնում մինչև 2018 ՀՀ նախագահի ընտրություններ 2018։
Հանրապետության Նախագահը՝
Հանրապետության Նախագահը հրապարակում է հրամանագրեր և կարգադրություններ, որոնք չեն կարող հակասել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին ու ենթակա են կատարման Հանրապետության ամբողջ տարածքում։
Հանրապետության նախագահի լիազորությունները դադարեցվում են նրա հրաժարականի, մահվան, լիազորությունների կատարման անհնարինության կամ նրան պաշտոնանկ անելու դեպքում։
Հանրապետության Նախագահն իր հրաժարականը ներկայացնում է Ազգային ժողով։ Հրաժարականը ներկայացնելուց հետո՝ տասնօրյա ժամկետը լրանալուն պես, երկօրյա ժամկետում հրաժարականը կրկին ներկայացնելու դեպքում Հանրապետության Նախագահի հրաժարականը համարվում է ընդունված, և Սահմանադրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում անցկացվում է արտահերթ ընտրություն։
Հանրապետության Նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար։ Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հարցի մասին եզրակացություն ստանալու համար Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ դիմում է սահմանադրական դատարան։ Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու մասին որոշումը սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա կայացնում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով։ Եթե սահմանադրական դատարանի եզրակացությամբ Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հիմքերը բացակայում են, ապա հարցը հանվում է Ազգային ժողովի քննարկումից։
Հանրապետության Նախագահի ծանր հիվանդության կամ նրա լիազորությունների կատարման համար այլ անհաղթահարելի խոչընդոտների առկայության դեպքերում, որոնք տևականորեն անհնարին են դարձնում նրա լիազորությունների կատարումը, Ազգային ժողովը կառավարության առաջարկով և սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով որոշում է ընդունում Հանրապետության Նախագահի՝ իր լիազորությունների կատարման անհնարինության մասին։ Եթե սահմանադրական դատարանի եզրակացությամբ Հանրապետության Նախագահի լիազորությունների կատարման անհնարինության հիմքերը բացակայում են, ապա կառավարությունը չի կարող նման առաջարկով դիմել Ազգային ժողով։
Հայաստանի Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն կազմավորված մարմիններն են՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.