ազգային արժույթ From Wikipedia, the free encyclopedia
Հայկական դրամ, Հայաստանի ազգային արժույթը։ Դրամի արտադրյալը լուման է՝ «1 դրամ = 100 լումա» հարաբերակցությամբ։ Ազգային արժույթ թողարկելու բացառիկ իրավունքը պատկանում է Հայաստանի կենտրոնական բանկին, որը նաև կազմակերպում և կարգավորում է կանխիկ դրամաշրջանառությունը երկրի տարածքում[1][2]։ Շրջանառության մեջ գտնվող դրամանիշերը հանդիսանում են Կենտրոնական բանկի անվերապահ պարտավորությունը և ապահովված են նրա բոլոր միջոցներով[1]։ «Դրամ» բառը թարգմանաբար նշանակում է «փող» և ծագում է «դրախմա» բառից (հուն․՝ δραχμή)։ Հայկական դրամի գրանշանն է «» նշանը (֏ • U+058F Armenian Dram Sign[3][4])։
Տեսակ | տարադրամ |
---|---|
ISO 4217 կոդ | AMD |
Երկիր | Հայաստան և Արցախ |
Ներդրման ամսաթիվը | նոյեմբերի 22, 1993 |
Պաշտ օգտագործողներ | Հայաստան |
Կազմված է | Լումա |
Նշան | ֏ |
Նշանի նկարագրություն | Հայկական դրամի խորհրդանշան |
Մետաղադրամ | 10, 20, 50, 100, 200, 500 դրամ |
Թղթադրամ | 1000, 2000, 5000, 10 000, 20 000, 50 000, 100 000 դրամ |
Կենտրոնական բանկ | Հայաստանի Կենտրոնական բանկ |
Փոխարինել է | ԽՍՀՄ ռուբլի և ₽ |
Հայաստանի ազգային արժույթի ներդրումն իրականացվել է ՀՀ Գերագույն խորհրդի կողմից ստեղծված ՀՀ-ում դրամաշրջանառության կարգավորման պետական հանձնաժողովի 1993 թվականի նոյեմբերի 19-ի որոշմամբ, որի համաձայն՝ «1993 թվականի նոյեմբերի 22-ի ժամը 00:00-ից ՀՀ տարածքում օրինական վճարամիջոց են հանդիսանում ՀՀ ԿԲ 1993 թվականի նմուշի 10, 25, 50, 100, 200 և 500 դրամ անվանական արժեքներով բանկային տոմսերը»[5][6]։
Հայաստանում պետական դրամատպարանի և դրամահատարանի բացակայության պայմաններում ՀՀ Կենտրոնական բանկի կողմից թողարկված շրջանառու թղթադրամներն ու մետաղադրամները պատրաստվում են արտերկրում։ ՀՀ Կենտրոնական բանկը համագործակցել է հետևյալ ընկերությունների և դրամահատարանների հետ՝
ՀՀ շրջանառու դրամանիշերի էսքիզների հեղինակներն են՝ Աշոտ Մանուկյան, Հրաչյա Ասլանյան, Կարապետ Աբրահամյան, Ռուբեն Արուտչյան և Հարություն Սամուելյան։
1991 թվականի սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության հռչակմամբ առաջացավ ազգային արժույթ ունենալու անհրաժեշտությունը։ Սակայն մինչ ազգային արժույթի ներդրումը Հայաստանում պաշտոնական շրջանառության մեջ էին խորհրդային ռուբլու՝ 1961-1991 թվականների նմուշի և ռուսական ռուբլու՝ 1991-1992 թվականների նմուշի բանկային տոմսերը։
Ազգային արժույթի անվան տարբեր առաջարկներ կային՝ «դրամ», «ստակ», «իբար», «դահեկան», «թագվորին», արտադրյալ միավորինը՝ «մանրադրամ», «ար», «մանր», «իմի», «զուզա», «պլիկ», «լումա»։ 1992 թվականի մարտի 27-ին հատուկ հանձնաժողովի կողմից որոշվեց ՀՀ ազգային արժույթի անվանումը՝ «դրամ», արտադրյալ միավորինը՝ «լումա»[7][8][9]։
1993 թվականի նոյեմբերի 22-ին ազգային արժույթի ներդրմամբ ՀՀ տարածքում դադարեցվեց խորհրդային և ռուսական դրամանիշերի շրջանառությունը․ փոխանակման համար ընդունվել էր «1 դրամ = 200 խորհրդային ռուբլի» հարաբերակցությունը[6][10]։
ՀՀ ԿԲ խորհրդի 2001 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 25 արձանագրային որոշմամբ հայկական դրամի գրանշանի առաջարկված տարբերակներից հավանություն է տրվել Կարեն Կոմենդարյանի և Ռուբեն Արուտչյանի համանման էսքիզներին[8][11][12]։ Այն հայոց այբուբենի մեծատառ «Դ» տառն է՝ երկու հորիզոնական գծերով։
2007 թվականին «» գրանշանը գրանցվել է ՀՀ պետական ստանդարտում, իսկ 2012 թվականին վերջնականապես հաստատվել է ISO/UNICODE միջազգային ստանդարտներում[7][11]։
Հայկական դրամի 15-ամյակի կապակցությամբ Կենտրոնական բանկի դիմաց 2008 թվականին տեղադրվել է դրամին նվիրված ու դրամը խորհրդանշող բրոնզե արձան։ Հեղինակը քանդակագործ Էդուարդ Շախիկյանն է։
2015 թվականի դեկտեմբերի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում շրջանառվում են յոթ անվանական արժեքով թղթադրամներ։ Դրանք բոլորն ունեն բարձր պաշտպանվածություն և որակ[5][8], իրենց տեխնիկական բնութագրերով չեն զիջում արտերկրյա թղթադրամներին, որոշ դեպքերում նաև գերազանցում են[13][14]։ Շրջանառությունից հետ կանչված մյուս բոլոր թղթադրամները ենթակա են փոխանակման ՀՀ կենտրոնական բանկում և Հայաստանի տարածքում գործող բոլոր առևտրային բանկերում[10][15]։
Գրառումները դիմերեսին՝ անվանական արժեքը թվանշաններով և բառերով, սերիան, տպագրման տարեթիվը, թողարկող բանկի անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՆԿ» (1000 և 5000 դրամ անվանական արժեքով թղթադրամների վրա՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ»), «բանկի նախագահ» ու «ֆինանսների նախարար» գրառումները և այդ պաշտոնյաների ստորագրությունները[ն 1]:
Գրառումները դարձերեսին՝ անվանական արժեքը թվանշաններով և բառերով, թողարկող բանկի անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՆԿ» կամ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ»։
10, 25, 50, 100, 200 և 500 դրամանոց թղթադրամների էսքիզները՝ Հրաչյա Ասլանյանի և Աշոտ Մանուկյանի, 1000 դրամանոց թղթադրամինը՝ Աշոտ Մանուկյանի, 5000 դրամանոց թղթադրամինը՝ Հրաչյա Ասլանյանի։ Թղթադրամները տպագրվել են գերմանական «Giesecke & Devrient» ընկերությունում։
Դիմերեսի և դարձերեսի պատկերներ | Անվանական արժեք |
Չափեր, մմ | Հիմնական գույներ |
Նկարագրություն | Շրջանառության մեջ է |
Շրջանառությունից հանվել է | |
---|---|---|---|---|---|---|---|
10 դրամ[վ 1] | 125×62 | սրճագույն, մանուշակագույն |
Դիմերեսը՝ Երևանի երկաթուղային կայարանը և Սասունցի Դավթի արձանը։ Սերիան՝ «ԱԱ»։ Դարձերեսը՝ Արարատ լեռը։ |
1993-11-22-ից | 2014-04-01-ին | ||
25 դրամ[վ 2] | 125×62 | դեղին, շագանակագույն |
Դիմերեսը՝ սեպագիր արձանագրություն և առյուծի որմնանկար Էրեբունի ամրոցից։ Սերիան՝ «ԲԱ»։ Դարձերեսը՝ զարդանախշեր։ |
1993-11-22-ից | 2014-04-01-ին | ||
50 դրամ[վ 3] | 125×62 | կապույտ, կարմիր |
Դիմերեսը՝ ազգային պատկերասրահի և պատմության թանգարանի շենքը Երևանում։ Սերիան՝ «ԳԱ»։ Դարձերեսը՝ ՀՀ Ազգային ժողովի շենքը։ |
1993-11-22-ից | 2014-04-01-ին | ||
100 դրամ | 135×65 | մանուշակագույն, կապույտ, կարմիր |
Դիմերեսը՝ Արարատ լեռը և Զվարթնոցի տաճարը։ Սերիան՝ «ԴԱ» կամ «ԴԲ»։ Դարձերեսը՝ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի շենքը։ |
1993-11-22-ից | 2014-04-01-ին | ||
200 դրամ | 135×65 | շագանակագույն, դեղին, կանաչ |
Դիմերեսը՝ Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին և զարդանախշեր։ Սերիան՝ «ԵԱ» կամ «ԵԲ»։ Դարձերեսը՝ զարդանախշեր։ |
1993-11-22-ից | 2014-04-01-ին | ||
500 դրամ | 135×65 | կանաչ, շագանակագույն |
Դիմերեսը՝ Տիգրան Մեծի արծաթե դրամը, Արարատ լեռը և զարդանախշեր։ Սերիան՝ «ԶԱ» կամ «ԶԲ»։ Դարձերեսը՝ բացված գիրք՝ հայոց այբուբենի առաջին տառերով, փետուր և զարդանախշեր։ |
1994-03-01-ից[17] | 2005-09-01-ին | ||
1000 դրամ | 145×68 | շագանակագույն, նարնջագույն |
Դիմերեսը՝ Մեսրոպ Մաշտոցի արձանը և Մատենադարանի շենքը։ Սերիան՝ «ԹԱ»։ Դարձերեսը՝ Աղիտու գյուղի կոթող-մահարձանը։ |
1994-10-24-ից | 2004-03-01-ին | ||
5000 դրամ | 145×71 | կանաչ, մանուշակագույն, դեղին |
Դիմերեսը՝ Գառնիի հեթանոսական տաճարը։ Սերիան՝ «ԷԱ»։ Դարձերեսը՝ Անահիտ դիցուհու դիմաքանդակը։ |
1995-09-06-ից | 2005-07-01-ին | ||
Պատկերների մասշտաբը՝ 1.4 փիքսել 1 մմ-ի վրա։ | |||||||
Գրառումները դիմերեսին՝ անվանական արժեքը թվանշաններով և բառերով, սերիան, տպագրման տարեթիվը, թողարկող բանկի անվանումը (բացառությամբ 50 000 դրամ անվանական արժեքով թղթադրամի)՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» և անգլ.՝ «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA», «բանկի նախագահ» ու «ֆինանսների նախարար» գրառումները և այդ պաշտոնյաների ստորագրությունները[ն 2], 50, 100, 500, 1000, 5000, 10 000 և 20 000 դրամանոց թղթադրամների վրա՝ նաև պատկերված գործիչի անունը, կյանքի ու մահվան տարիները, իսկ 50 000 դրամանոց թղթադրամի վրա՝ «ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿՐՈՆ» և «1700» գրառումները։
Գրառումները դարձերեսին՝ անվանական արժեքը թվանշաններով և բառերով, թողարկող բանկի անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» և անգլ.՝ «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA», իսկ 50 000 դրամանոց թղթադրամի վրա՝ նաև «ԱՍՏՎԱԾ ԸՆԴ ՄԵԶ Է» և «301-2001» գրառումները։
50, 100, 500, 1000, 5000, 10 000 և 20 000 դրամանոց թղթադրամների էսքիզները՝ Աշոտ Մանուկյանի, 50 000 դրամանոց թղթադրամինը՝ Ռուբեն Արուտչյանի, 100 000 դրամանոց թղթադրամինը՝ Հարություն Սամուելյանի։ Թղթադրամները տպագրվել են ավստրիական «OeBS», բրիտանական «De La Rue», գերմանական «Giesecke & Devrient» և նիդերլանդական «Joh. Enschede» ընկերություններում։ 50 000 դրամ անվանական արժեքով թղթադրամը նվիրված է Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակին․ այն առաջին և առայժմ միակ հայկական հոբելյանական թղթադրամն է, թողարկվել է շարքից դուրս և հանդիսանում է առանձին թողարկում[5][19][20]։ Արժութային հարցերով միջազգային ասոցիացիայի կողմից կազմակերպված 2010 թվականի միջազգային մրցույթում 100 000 դրամ անվանական արժեքով թղթադրամը «Տարվա լավագույն թղթադրամը կամ թղթադրամների շարքը» անվանակարգում զբաղեցրել է երկրորդ տեղը[21][22], իսկ թղթադրամների միջազգային հանրության կողմից կազմակերպված 2010 թվականի միջազգային մրցույթում՝ երրորդ տեղը «Տարվա թղթադրամը» անվանակարգում[22]։
Դիմերեսի և դարձերեսի պատկերներ | Անվանական արժեք |
Չափեր, մմ | Հիմնական գույներ |
Նկարագրություն | Շրջանառության մեջ է |
Շրջանառությունից հանվել է | ||
---|---|---|---|---|---|---|---|---|
50 դրամ | 122×65 | վարդագույն, երկնագույն |
Դիմերեսը՝ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի դիմանկարը, Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի շենքը։ Սերիան՝ «Ա»։ Դարձերեսը՝ դրվագ «Գայանե» բալետից, Արարատ լեռը։ |
1998-11-23-ից | 2004-04-01-ին | |||
100 դրամ | 122×65 | կապույտ, մանուշակագույն |
Դիմերեսը՝ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի դիմանկարը, տիեզերքի խորհրդանշական պատկերը։ Սերիան՝ «Բ»։ Դարձերեսը՝ Բյուրականի աստղադիտարանը, աստղադիտակի սխեմայական պատկեր։ |
1998-11-23-ից | 2004-04-01-ին | |||
500 դրամ | 129×72 | մոխրագույն, կարմիր |
Դիմերեսը՝ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի դիմանկարը՝ Երևանի հատակագծի ֆոնին։ Սերիան՝ «Գ»։ Դարձերեսը՝ ՀՀ կառավարության շենքը։ |
2000-09-01-ից[ն 3] | ||||
1000 դրամ | 136×72 | կանաչ, մոխրագույն |
Դիմերեսը՝ գրող Եղիշե Չարենցի դիմանկարը, հատված նրա բանաստեղծությունից՝ Արարատ լեռան ֆոնին։ Սերիան՝ «Դ»։ Դարձերեսը՝ պատկեր Հին Երևանից՝ երկհարկանի շենք և երկձի ֆայտոն։ |
1999-03-01-ից | ||||
5000 դրամ | 143×72 | կանաչ, դարչնագույն |
Դիմերեսը՝ գրող Հովհաննես Թումանյանի դիմանկարը՝ ճարտարապետական հուշարձանի ֆոնին։ Սերիան՝ «Ե»։ Դարձերեսը՝ Լոռվա բնապատկեր Սարյանի կտավից[ն 4]: |
2000-07-01-ից | ||||
10 000 դրամ | 150×72 | մանուշակագույն, երկնագույն |
Դիմերեսը՝ գրող Ավետիք Իսահակյանի դիմանկարը՝ Արագած լեռան ֆոնին, փետրագրիչ։ Սերիան՝ «Ը»։ Դարձերեսը՝ տեսարան Հին Գյումրիից։ |
2003-11-01-ից | ||||
20 000 դրամ | 155×72 | շագանակագույն, դեղին, նարնջագույն |
Դիմերեսը՝ գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի դիմանկարը՝ նրա կտավներից մեկի ֆոնին։ Սերիան՝ «Զ»։ Դարձերեսը՝ հատված Սարյանի «Հայաստան» բնանկարից։ |
1999-03-01-ից | ||||
50 000 դրամ | 160×79 | շագանակագույն, դարչնագույն |
Դիմերեսը՝ Էջմիածնի Մայր Տաճարը և կամարի հատված։ Սերիան՝ «ԷԱ» կամ «ԷԲ»։ Դարձերեսը՝ խաչքար Կեչառիսից, Արարատ լեռը և խորհրդանշական պատկեր․ Գրիգոր Լուսավորիչը և Տրդատ Մեծ արքան ձեռքերի վրա բարձրացնում են հայ եկեղեցին։ |
2001-06-04-ից | ||||
100 000 դրամ | 160×72 | կապույտ, դարչնագույն |
Դիմերեսը՝ Եդեսիայի Աբգար Ե արքան, հատված 1-ին դարի տարածաշրջանային քարտեզից, ոսկե դրամ։ Սերիան՝ «ԶԱ»։ Դարձերեսը՝ Թադեոսի կողմից Աբգար Ե արքային Քրիստոսի կենդանագիր պատկերով դաստառակի փոխանցման տեսարանը։ |
2009-08-24-ից | ||||
Պատկերների մասշտաբը՝ 1.4 փիքսել 1 մմ-ի վրա։ | ||||||||
ՀՀ Կենտրոնական բանկի սահմանմամբ Հայաստանի դրամաշրջանառության մեջ են գտնվում մետաղադրամների հետևյալ տեսակները[26]՝
Դիմերեսը՝ ՀՀ զինանշանը և պետության անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆ»։
Դարձերեսը՝ անվանական արժեքը՝ «ԼՈՒՄԱ» կամ «ԴՐԱՄ» գրառումով, թողարկման տարեթիվը (1994), «դրամ» նիշով մետաղադրամների վրա՝ հատվող ճյուղերով ձևավորմամբ։
Մետաղադրամները հատվել են Լեհաստանի դրամահատարանում, իսկ 10 դրամ անվանական արժեքով մետաղադրամը՝ զուգահեռաբար նաև Սլովակիայի Կրեմնիցայի դրամահատարանում։
Դիմերեսի և դարձերեսի պատկերներ |
Անվանական արժեք | Նյութ | Քաշ, գ | Տրամագիծ, մմ | Դրամաշուրթ | Շրջանառության մեջ է |
---|---|---|---|---|---|---|
10 լումա | ալյումին | 0.59 | 16.0 | հարթ | 1994-02-21-ից[ն 5] | |
20 լումա | ալյումին | 0.75 | 18.0 | հարթ | 1994-02-21-ից[ն 5] | |
50 լումա | ալյումին | 0.93 | 20.0 | հարթ | 1994-02-21-ից[ն 5] | |
1 դրամ | ալյումին | 1.39 | 22.0 | ատամնավոր | 1994-02-21-ից[ն 5] | |
3 դրամ | ալյումին | 1.63 | 24.0 | ատամնավոր | 1994-02-21-ից[ն 5] | |
5 դրամ | ալյումին | 1.98 | 26.0 | հարթ | 1994-02-21-ից[ն 5] | |
10 դրամ | ալյումին | 2.30 | 28.0 | հարթ | 1994-02-21-ից | |
Պատկերների մասշտաբը՝ 4.0 փիքսել 1 մմ-ի վրա։ | ||||||
Դիմերեսը. կենտրոնում՝ պետական զինանշանը, ավելի ցած՝ թողարկման տարեթիվը, եզրով՝ թողարկող բանկի անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» (10 դրամ անվանական արժեքով դրամի վրա՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» գրառումը), եզրով ներքևում (բացառությամբ 500 դրամ անվանական արժեքով մետաղադրամի)՝ անվանական արժեքը բառերով՝ «ՏԱՍԸ ԴՐԱՄ», «ՔՍԱՆ ԴՐԱՄ», «ՀԻՍՈՒՆ ԴՐԱՄ», «ՀԱՐՅՈՒՐ ԴՐԱՄ» կամ «ԵՐԿՈՒ ՀԱՐՅՈՒՐ ԴՐԱՄ»։
Դարձերեսը՝ անվանական արժեքը՝ եզերվող զարդանախշային ձևավորմամբ։
Էսքիզները՝ Կարապետ Աբրահամյանի, մետաղադրամները հատվել են Լեհաստանի դրամահատարանում, իսկ 50 դրամ անվանական արժեքով մետաղադրամը՝ զուգահեռաբար նաև Ֆինլանդիայի դրամահատարանում։
ՀՀ Կենտրոնական բանկը թողարկել է նաև հիշատակային և հոբելյանական մետաղադրամների 20 տարատեսակներ, որոնք բնորոշվում են որպես շրջանառու մետաղադրամներ.
Հիշատակային և հոբելյանական մետաղադրամները (կամ պարզապես՝ հուշադրամներ) կարող են օգտագործվել որպես վճարամիջոց, սակայն չեն օգտագործվում որպես այդպիսին, քանի որ հավաքորդական առարկա են և ունեն անվանական արժեքից շատ ավելի բարձր վաճառքի գին[27]։
Ներդրումային դրամները բարձր հարգի թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնց շրջանառության կարևորագույն առանձնահատկությունն այն է, որ շատ երկրներում դրանց առք ու վաճառքի ժամանակ վերջիններս չեն հարկվում ավելացված արժեքի հարկով։ Այդ պատճառով նեդրումային մետաղադրամներն ունեն պարունակվող թանկարժեք մետաղի գնին մոտ վաճառքի գին, որը ձևավորվում է թանկարժեք մետաղների իրացման միջազգային շուկաներում։ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից թողարկված առաջին և առայժմ միակ ներդրումային դրամը «Նոյյան տապան» շարքն է[28][33][34]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.