Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Հայկական դրամի խորհրդանշանը (֏) ստեղծվել է 1995 թվականին որպես Հայաստանի ազգային արժույթի խորհրդանիշ։
Անկախություն հռչակելուց երկու տարի անց Հայաստանը 1993 թվականին հիմնել է սեփական ազգային արժույթ՝ հայկական դրամ, որի օգտագործման ընթացքում առաջացավ նրա գրաֆիկական խորհրդանիշի անհրաժեշտությունը։ Ելնելով գործարարական պահանջից, դրամի խորհրդանշանը (խորհրդանիշը) առաջին անգամ գծագրել է Կարեն Կոմենդարյանը՝ 1995 թվականի սեպտեմբերին՝ նախքան եվրոյի և նրա խորհրդանշանի առաջանալը։
Դրամի խորհրդանիշի հանդես գալուն նպաստել են մի քանի նախադրյալներ, որոնցից հիմնականն է Մեսրոպյան այբուբենը։ Հայկական տառերի յուրահատուկ և համակարգված երկրաչափական ուրվագծերը հեղինակը նկատել է այբուբենը սովորելու ընթացքում։ Հետագայում, ծանոթանալով հայկական տառերի առաջանալու մի վարկածի[1] հետ, նա մեկ անգամ ևս համոզվել է, որ հայկական տառերի ձևավորման համար հատուկ դեր են կատարում հորիզոնական գծերը։
Նշանը առաջացավ 1995 թվականի սեպտեմբերի 7-ին, ինչի մասին վկայում են հայկական դրամի շարժի գրանցումները, որոնք հեղինակը կատարել է իր ձեռնարկատիրական գործունեության ընթացքում։ Ավելի վաղ ամսաթիվ կամ փաստեր ոչ մեկի կողմից դեռևս չեն ներկայացվել։ Այդ օրվանից սկսած, հեղինակը օգտագործել է դրամի խորհրդանիշը դոլարի խորհրդանիշի հետ զուգահեռ։
Դրամի խորհրդանշանի նպատակն է պարզագույն ձևով նշել հայկական արժույթը, օրինակ՝ ֆինանսական փաստաթղթերում, գնապիտակներում, արժույթի փոխանակման ցուցակներում, համակարգչային համակարգում և այլ հնարավոր դեպքերում։ Հեղինակը սահմանել է, որ խորհրդանշանը պետք է՝
2001 թվականին Հայաստանում Քրիստոնեությունը ընդունելու 1700 հոբելյանը նշելու առիթով հեղինակը խորհրդանշանին վերաբերող փաստաթղթերը փոխանցել է որպես նվեր այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին, իսկ փաթեթի պատճեն փոխանցել է Գարեգին Բ կաթողիկոսին, ում շնորհավորել է և օրհնությունն է խնդրել։
ՀՀ նախագահին ներկայացված փաթեթը փոխանցվել է ՀՀ Կենտրոնական բանկ, ինչին հաջորդել է հայկական դրամի խորհրդանշանի մրցույթը։ Մրցութային հանձնաժողովը, դիտարկելով ներկայացված մի քանի տարբերակները, ընտրել է Կարեն Կոմենդարյանի և Ռուբեն Արուտչյանի նմանատիպ էսքիզները (համահեղինակներ չեն)[2]։
Կենտրոնական Բանկի մրցույթին մասնակցել են նկարիչ Ռ. Արուտչյանի առաջարկը, որը ունի եվրոյի խորհրդանիշին բնորոշ տարրերը, և ճարտարապետ Վ. Փենեսյանի առաջարկը, որը բխում է «Փող» բառի առաջին տառից։ Բացի նշված տարբերակներից հայտնի են մի քանի այլ մտահղացումներ, որոնք չեն ներկայացվել մրցույթին։
2003 թվականին դրամի խորհրդանշանը ներառվում է 10000 արժողության թղթադրամի դարձերեսի ձախ կողմում, իսկ 2008 թվականին նա պատկերվում է հոբելյանական մետաղադրամի դարձ երեսին։
Դրամի խորհրդանշանը բխում է «Դրամ» բառի առաջին տառից։ Բացի այդ, խորհրդանիշը ունի երկու հորիզոնական գծեր, որոնք բնորոշ են մի շարք օտարերկրյա արժույթներին։ Այս գծերի նշանակությունը հեղինակը ներկայացնում է իր «արժույթների խորհրդանշաններ» սեմինարներում։
Հեղինակային իրավունքը հաստատելու նպատակով Կ. Կոմենդարյանը 1997 թվականին դիմում է Ազգային ստանդարտների վարչություն, իսկ 2001 թվականին ԱՄՆ-ում փոխանցում է խորհրդանիշի նկարագրությունը Ամերիկյան Կոնգրեսի գրադարանի հեղինակային իրավունքների բյուրոյին (Copyright Bureau of Library of US Congress)։ 1997 թվականին նույն նպատակով Ազգային ստանդարտների վարչություն դիմում է ձեռներեց Գևորգ Բաբախանյանցը։ Սակայն, պետք է հաշվի առնել, որ արժույթների նշանները պետական սեփականություն են։ Դրա մասին նշված է նաև 1999 թվականի դեկտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից հաստատված օրենքում (վերանայվել է հունիսի 15-ին 2006 թվին)։ Ուստի, դրամի խորհրդանշանը հնարավոր է դիտարկել որպես ևս մի պետական ատրիբուտ՝ ի լրացում ազգային դրոշի, զինանշանի, հիմներգի և դրամի։
2007 թվականին հեղինակի խնդրանքով Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲԸ-ն կատարում է լրացում Հայկական խորհրդանիշի աղյուսակում և փոխարինում է «դրամի խորհրդանիշ» բառերը նրա հաստատված գրաֆիկական նշանով։ 2010 թվականից հեղինակը և Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲԸ-ն կատարում են համատեղ աշխատանք, որի նպատակն է հաստատել հայկական դրամի խորհրդանշանը Unicode միջազգային ստանդարտում։ 2011 թվականի հունիսի 15-ին Unicode Technical Committee (UTC) նշանակում է դրամի նշանի համար 058F կոդը, իսկ 2012 թվականին դրամի նշանը վերջնական հաստատվում է Unicode և ISO ստանդարտներում[3]։
Դրամի խորհրդանշանի համար ստեղծվել են տարբերակներ ըստ տառատեսակների։ Խորհրդանշանը նկարագրող տեսքի հետ միասին հեղինակը ներկայացրեց նաև խորհրդանիշի մի քանի կաղապար (օրինակ)` հայտնի տառատեսակներին համապատասխան։
2008 թվականին Ազգային գրապալատը Մշակույթի նախարարության ներքո իրականացրեց «Գրանշան 2008» տառատեսակների մրցույթ և ներառեց դրամի խորհրդանշանը մի քանի նոր հայկական տառատեսակներում[4]։
2007 թվականին դրամի խորհրդանշանը Կարեն Կոսմենդարյանն առաջին անգամ ներկայացրել է հանրությանը ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո քաղաքում տեղի ունեցած ԱՐՄԹԵՔ-2007 բարձր տեխնոլոգիաներին նվիրված հայկական առաջին միջազգային կոնգրեսում՝ խորհրդանիշը հայտնի դարձնելու և համակարգչային միջազգային ստանդարտների մեջ այն ներառելու նպատակով։ Սկսած 2008 թվականից, հեղինակը իր սեմինարներում ներկայացնում է հայկական դրամի, դոլարի և եվրոյի խորհրդանիշների պատմությունը։ Նա հյուր է եղել Երևանի և Գյումրու Ամերիկյան անկյուններում (գրադարաններում), ՀՀ Կենտրոնական բանկում, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում և Եղեգնաձորի նրա մասնաճյուղում, Դիլիջանի քոլեջում, CRRC գրասենյակում, Շիրակացու անվան կրթահամալիրում։
Դրամի խորհրդանշանը ներկայացվել է մի շարք պարբերականներում.[5][6][7][8][9][10][11][12][13] և կայքերում։
2011 թվականին դրամի խորհրդանշանը հայտնվել է Հայաստանի Կենտրոնական բանկի նոր վեբ կայքում և տեղ է գտել ԿԲ-ի նոր թանգարանի ձևավորման մեջ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.