From Wikipedia, the free encyclopedia
Հայաստանի 2018 թվականի նախագահական ընտրությունները Հայաստանի Հանրապետության պատմության մեջ 7-րդ Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրություններն են։ Տեղի է ունեցել 2018 թ. մարտի 2-ին։ Առաջին անգամ Հայաստանի Հանրապետության Նախագահը ընտրվել է ոչ թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից՝ ուղղակի ընտրությամբ, այլ ՀՀ Ազգային ժողովի կողմից։ ՀՀ 3-րդ և գործող Նախագահ Սերժ Սարգսյանը չէր կարող առաջադրվել երրորդ ժամկետով։
Հայաստանի նախագահական ընտրություններ (2018) | ||||
---|---|---|---|---|
մարտի 2, 2018 | ||||
| ||||
Տեսակ | Հայաստանի նախագահի ընտրություններ | |||
| ||||
Պաշտոն | Հայաստանի Նախագահ | |||
| ||||
Թեկնածուներ | Արմեն Սարգսյան | |||
| ||||
Հաղթող | Արմեն Սարգսյան | |||
| ||||
Նախորդ | 2013 | |||
| ||||
Հաջորդ | 2022 |
2015 թ. դեկտեմբերի 6-ին անցկացված հանրաքվեով[1] ընդունվեցին Սահմանադրության փոփոխությունները[2]։ Ըստ այդմ, Հայաստանը անցում է կատարում խորհրդարանական կառավարմանը։
Սահմանադրության փոփոխությունների համաձայն, Հանրապետության նախագահ կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին վեց տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք։
Նույն անձը Հանրապետության Նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ[3]։
Հանրապետության Նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից՝ յոթ տարի ժամկետով։ Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը։ Առաջին փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը։ Եթե առաջին փուլում Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները։ Երկրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդը։ Եթե երկրորդ փուլում ևս Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երրորդ փուլ, որին կարող են մասնակցել երկրորդ փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները։ Երրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստանում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը։ Եթե երրորդ փուլում էլ Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա տասնօրյա ժամկետում անցկացվում է Հանրապետության նախագահի նոր ընտրություն[3]։
2018 թ. ընտրությունների հետ կապված արված է վերապահում՝ Հանրապետության նախագահի ընտրության երրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում առավել ձայներ ստացած թեկնածուն։
Հունվարի 18-ին նախագահ Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնում առաջարկել է Արմեն Սարգսյանի թեկնածությունը, ով մինչ այդ զբաղեցնում էր Մեծ Բրիտանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը։ Արմեն Սարգսյանի թեկնածությունը պաշտպանում էր նաև իշխող Հանրապետական կուսակցությունը։ Սարգսյանը նշել է, որ նախագահ ընտրվելու համար անհրաժեշտ է խորհրդարանում հավաքել պատգամավորների ձայների մեծամասնությունը։ Փետրվարի 16-ին Սարգսյանը պաշտոնապես ընդունել է Սերժ Սարգսյանի առաջարկը՝ ՀՀԿ կողմից դառնալու Հայաստանի 4-րդ նախագահի թեկնածու։
Իշխող կոալիցիան, որի կազմի մեջ մտնում են Հանրապետական կուսակցությունը և ՀՅԴ-ն, փետրվարի 23-ին պաշտոնապես առաջադրել են Արմեն Սարգսյանի թեկնածությունը[4]։ Փետրվարի 24-ին Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, որը ընդդիմադիր է, հայտարարել է, որ մարտի 2-ի նախագահական ընտրությունների ժամանակ կքվեարկի իշխող կոալիցիայի թեկնածուի օգտին[5]։ Սա նշանակում է, որ միակ խմբակցությունը, որը դեմ է արտահայտվել Արմեն Սարգսյանի թեկնածությունը, եղել է Ելք դաշինքը։ Քանի որ նախագահի թեկնածուի առաջադրման համար խմբակցությունը պետք է ունենա պատգամավորական մանդատների 1/4-ը, Ելք դաշինքը չէր կարող առաջադրել իր թեկնածուին։ Նրանք ունեն միայն 9 պատգամավորական մանդատ։ Մարտի 2-ին Սարգսյանը ընտրվել է Հայաստանի 4-րդ նախագահ և կպաշտոնավարի մինչև 2025 թվականը[6]։ Նա իր լիազորությունները կստանձնի 2018 թվականի ապրիլի 9-ին՝ գործող նախագահի լիազորությունների ժամկետի ավարտից հետո։
Candidates Նախագահի թեկնածուները առաջադրվում են ԱԾ խմբակցությունների կողմից։ Բոլոր թեկնածուները պետք է լինեն անկուսակցական: |
---|
Արմեն Սարգսյան Առաջադրվել է Հայաստանի Հանրապետական կուսակցության, ՀՅԴ-ի և Բարգավաճ Հայաստանի կողմից Մեծ Բրիտանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան |
Թեկնածուներ | Առաջին փուլ | |||
---|---|---|---|---|
Ձայներ | % | |||
Արմեն Սարգսյան | 90 | 85.71 | ||
Դեմ | 10 | 9.52 | ||
Անվավեր/դատարկ քվեներ | 1 | 0.95 | ||
Ընդհանուր | 101 | 96.19 | ||
Քվեարկելու իրավունք ունեցող | 105 | 100 | ||
Աղբյուր՝ Tert.am Արխիվացված 2018-03-03 Wayback Machine |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.