From Wikipedia, the free encyclopedia
Հայաստանի նախագահական արտահերթ ընտրությունները տեղի են ունեցել 2022 թվականի մարտի 3-ին` այն բանից հետո, երբ Հայաստանի 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը 2022 թվականի հունվարի 23-ին հրաժարական տվեց։
Հայաստանի նախագահական ընտրություններ (2022) | ||||
---|---|---|---|---|
2022 թվականի մարտի 3 | ||||
Թեկնածու | Վահագն Խաչատուրյան | |||
Կուսակցություն | Անկուսակցական | |||
Ձայներ | 71 | |||
| ||||
Տեսակ | նախագահական | |||
| ||||
Պաշտոն | Հայաստանի նախագահ | |||
| ||||
Հաղթող | Վահագն Խաչատուրյան | |||
| ||||
Նախորդ | 2018 | |||
| ||||
Հաջորդ | 2029 |
Համաձայն սահմանադրության 124-րդ հոդվածի՝ նախագահը ընտրվում է յոթ տարի ժամկետով, պետք է լինի անկուսակցական։ Նախագահական ընտրությունները ի սկզբանե նախատեսված էին 2025 թվականի գարնանը[1]։
Հանրապետության Նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից՝ յոթ տարի ժամկետով։ Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը։ Սա նշանակում է, որ առնվազն 27 պատգամավոր պետք է աջակցեն թեկնածուին, որպեսզի նրան պաշտոնապես առաջադրեն: Հետևաբար, լայն համաձայնության դեպքում թեկնածուն կարող է մասնակցել առանց մրցակիցների, քանի որ Ազգային ժողովում 27-ից պակաս անդամ ունեցող փոքրամասնությունների կուսակցությունները չեն կարող առաջադրել թեկնածու:
Առաջին փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը։ Եթե առաջին փուլում Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները[1]։ Երկրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդը։ Եթե երկրորդ փուլում ևս Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երրորդ փուլ, որին կարող են մասնակցել երկրորդ փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները։ Երրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստանում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը։ Եթե երրորդ փուլում էլ Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա տասնօրյա ժամկետում անցկացվում է Հանրապետության նախագահի նոր ընտրություն
Սահմանադրության փոփոխությունների համաձայն, Հանրապետության նախագահ կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին վեց տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք։
Նույն անձը Հանրապետության նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ[2]։
Իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը (71 մանդատ) և հիմնական ընդդիմադիր Հայաստան դաշինքը (29 մանդատ) բավարարել են 27 մանդատ ունեցող թեկնածու առաջադրելու պահանջը: Սակայն ընդդիմադիր Պատիվ ունեմ դաշինքը ունի միայն 6 մանդատ և չի կարողացել ինքնուրույն թեկնածու առաջադրել:
Անուն | Կուսակցություն | Առաջադրողներ | Նշումներ | Ունեցած պաշտոններ |
---|---|---|---|---|
Վահագն Խաչատուրյան | Անկուսակցական | Քաղաքացիական պայմանագիր | [3] | Երևանի քաղաքապետ (1992–1996), Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար (2021–2022) |
Ազգային ժողովի Հայաստան ու Պատիվ ունեմ դաշինքները հայտարարել են, որ որոշել են «չմասնակցել նախագահական ընտրություններին որևէ կերպ»: Ընդդիմադիր դաշինքները համատեղ հայտարարությամբ նշել են. «Հայաստանի Սահմանադրությունը պահանջում է, որ Հանրապետության նախագահը լինի անաչառ, ղեկավարվի ազգային շահերով: Չնայած որ նախագահի ինստիտուտը պետք է հանդես գա որպես հասարակությունը միավորող իսկապես չեզոք ինստիտուտ, գործող իշխանությունը որոշել է առաջադրել և ընտրել նախագահի միայն իշխող ուժի ներկայացուցչին»[4]։
Candidate | Party | First round | Second round | |||
---|---|---|---|---|---|---|
Votes | % | Votes | % | |||
Վահագն Խաչատուրյան | Անկուսակցական | 69 | 100.00 | 71 | 100.00 | |
Դեմ | 0 | 0.00 | 0 | 0.00 | ||
Total | 69 | 100.00 | 71 | 100.00 | ||
Valid votes | 69 | 100.00 | 71 | 100.00 | ||
Invalid/blank votes | 0 | 0.00 | 0 | 0.00 | ||
Total votes | 69 | 100.00 | 71 | 100.00 | ||
Registered voters/turnout | 107 | 64.49 | 107 | 66.36 | ||
Source: News.am, RadioFreeEurope |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.