From Wikipedia, the free encyclopedia
Գրեմմի մրցանակ լավագույն փոփ դուոյի/խմբի ելույթի համար (անգլ.՝ Grammy Award for Best Pop Duo/Group Performance), տրվում է ամենամյա «Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ[1]։ Ըստ 54-րդ Գրեմմի մրցանակաբաշխության, այն նախատեսված է դուետի/խմբի համատեղ փոփ ձայնագրությունների համար (վոկալային կամ գործիքային) և սահմանափակվում է միայն սինգլներով կամ թրեքերով[2]։
Գրեմմի լավագույն փոփ դուոյի/խմբի ելույթի համար | |
---|---|
Տեսակ | երաժշտական մրցանակ և պարգևի աստիճան |
Ենթատեսակ | award for best performance? |
Մասն է | Գրեմմի |
Երկիր | ԱՄՆ |
Հիմնադրվել է | 2012 |
Պարգևադրող | Ձայնագրման ակադեմիա |
Կայք | grammy.com |
Մրցանակը տրվում է կատարող արտիստներին։ Պրոդյուսերը, վոկալի գործիքավորողը և երգահանը կարող են դիմել հաղթողի հավաստագիր ստանալու համար[3]։
Սա «Գրեմմի» ամենամյա մրցանականաշխության նոր կատեգորիաներից մեկն է, որը տրվում է 2012 թվականից։ Այն իր մեջ ներառում է նախորդ՝ «Լավագույն փոփ վոկալային համագործակցություն», «Լավագույն փոփ դուոյի/խմբի ելույթի կամ վոկալային խմբի համար» և «Լավագույն փոփ գործիքային կատարում» անվանակարգերը։ Այս կատեգորիաների վերակազմավորումը Ձայնագրման ակադեմիայի ցանկության արդյունքն էր՝ կրճատել անվանակարգերի ցանկը և վերացնել համագործակցության և դուետի կամ խմբի միջև տարբերությունը։
Տարեթիվ | Արտիստ | Աշխատանք |
---|---|---|
[11] | ||
Լիլ Նաս Էքսը Բիլլի Ռեյ Սայրուսի մասնակցությամբ | «Old Town Road (ռեմիքս)» | |
Արիանա Գրանդե և Social House | «Boyfriend» | |
Jonas Brothers | «Sucker» | |
Շոն Մենդես և Կամիլա Կաբելո | «Señorita» | |
Post Malone և Swae Lee | «Sunflower» | |
[12] | ||
Լեդի Գագա և Արիանա Գրանդե | «Rain On Me» | |
Ջեյ Բալվին, Դուա Լիպա, Bad Bunny և Թեյնի | «Un Dia (One Day)» | |
Ջասթին Բիբերը Quavo-ի մասնակցությամբ | «Intentions» | |
BTS | «Dynamite» | |
Թեյլոր Սվիֆթ և Bon Iver | «exile» |
^[I] Թվականները կապված են այդ թվականի «Գրեմմի» մրցանակաբաշխության հոդվածի հետ։
|
|
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.