From Wikipedia, the free encyclopedia
Փինք (անգլ.՝ Pink կամ ձևավորված՝ P!nk, իսկական անունը՝ Ալիշա Բեթ Մուր [Alecia Beth Moore], սեպտեմբերի 8, 1979[1], Դոյլսթաուն, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի, երգերի հեղինակ և դերասանուհի, 2000 թվականին հայտնի է դարձել «Can't Take Me Home» ալբոմի թողարկումից հետո։
Փինք | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Pink |
Ի ծնե անուն | անգլ.՝ Alecia Beth Moore |
Նաև հայտնի է որպես | P!nk և Pink |
Ծնվել է | սեպտեմբերի 8, 1979[1] (45 տարեկան) Դոյլսթաուն, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | ռոք, փոփ |
Մասնագիտություն | մոդել, երգերի հեղինակ, պարուհի, երաժշտական պրոդյուսեր, մամլո քարտուղար, հեղինակ-կատարող, ստուդիական երաժիշտ, կինոդերասանուհի, երգչուհի, երգերի հեղինակ և դերասանուհի |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | RCA Records, Legacy, Jive Records, Արիստայի Գրառումները և LaFace Records |
Կրթություն | Արվեստի և դիզայնի Մուր քոլեջ, Central Bucks High School West? և Lenape Middle School? |
Անդամակցություն | You+Me? |
Կապված | Էշլի Ռոբերթս, Էմինեմ |
Ամուսին | Carey Hart?[2] |
Պարգևներ | |
Կայք | pinkspage.com |
Pink (singer) Վիքիպահեստում |
Առաջին սինգլը թողարկել է «There You Go» վերնագրով, որը ներառվել է «Can't Take Me Home» ալբոմի մեջ, որը R&B ոճում էր։ Ալբոմը թողարկվել է 2000 թվականին LaFace Records լեյբլով։ Փինքի հաջորդ՝ Missundaztood ալբոմը փոփ-ռոք ոճով էր ձայնագրված և հնչողությամբ տարբերվում էր նախորդ ալբոմից։ Սկավառակը թողարկվել է 2001 թվականին և հաջողություն ունեցել ամբողջ աշխարհում։
Փինքի երրորդ ալբոմը՝ Try This, թողարկվել է 2003 թվականի նոյեմբերին, որը, չնայած նախորդին, ավելի քիչ առևտրային հաջողություն ունեցավ, վաճառվել է ավելի քան 3 միլիոն օրինակով, իսկ ալբոմի «Trouble» սինգլի համար երգչուհին արժանացել է Գրեմմի մրցանակի «Կանացի լավագույն ռոք-երգ» անվանակարգում։ Նրա 4-րդ ալբոմը՝ I'm Not Dead անվանումով, թողարկվել է 2006 թվականին։ Ալբոմը ներառում էր մի քանի սինգլներ՝ «Stupid Girls», «U + Ur Hand» և «Who Knew», որոնք գլխավորում էին հիթ-շքերթները։ Նրա 5-րդ՝ Funhouse ալբոմը, թողարկվել է 2008 թվականի հոկտեմբերի վերջին, այնուհետև դուրս է եկել «So What» սինգլը։ Մյուս երգերը՝ «Sober», «Please Don't Leave Me» և «Glitter in the Air», նույնպես ընդգրկվել են հիթ-շքերթների «լավագույն քսանյակում»։
Փինքը 2000-2010 թվականներին համարվում է լավագույն փոփ-արտիստուհի «Billboard» ամսագրի արդյունքներով։ Նա նաև գտնվել է 10-րդ հորիզոնականում «Billboard Hot 100» հիթ-ցանկի մեջ, ԱՄՆ-ում լավագույնի 12-ի մեջ, հաղթել է «Գրեմմի» 3 մրցանակ, «MTV Music Awards»-ում 5 մրցանակ, «Brit Awards»-ում 2 մրցանակ։
Ալիշա Մուրը ծնվել է Աբինգտոնում (Փենսիլվանիա, ԱՄՆ)։ Նրա մայրը՝ Ջուդիտ Մուրը (օրիորդական ազգանունը՝ Կուգել), բուժքույր է, հայրը՝ Ջեյմս Մուր-Կրտսերը՝ Վիետնամի պատերազմի վետերան[3]։ Նրա հայրը կաթոլիկ է, մայրը՝ հրեուհի[4], իսկ նրա նախահայրերը ներգաղթել էին Իռլանդիայից, Գերմանիայից և Լիտվայից[5]։
Մեծացել է Դոյլսթաունում, որտեղ հաճախել է Kutz տարրական դպրոցը, Lenape միջնակարգ դպրոցը և Central Bucks West High School ավագ դպրոցը։ Ալիշայի հայրը նրա համար կիթառ էր նվագում և երգում, և Ալիշան վաղ տարիքից ձգտում էր դառնալ ռոք-աստղ։ Փինկն ունի եղբայր՝ Ջեյսոն Մուրը (1983)[6]։
Տարի | Ֆիլմ | Դեր | Լրացուցիչ |
---|---|---|---|
2000 | Ski to the Max | Brena | |
2002 | Rollerball | Rock singer | Cameo |
2003 | Charlie's Angels: Full Throttle | Coal bowl promoter | Cameo |
2007 | Catacombs | Carolyn | |
2009 | SpongeBob's Truth or Square | Herself | Cameo |
2010 | Get Him to the Greek | Herself | Cameo |
2011 | Happy Feet Two | Gloria (voice) | |
2013 | Thanks for Sharing | Dede |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.