From Wikipedia, the free encyclopedia
«Bad Blood», ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթի երգն է իր «1989» անվանումը կրող հինգերորդ ստուդիական ալբոմից։ Երգը որպես այդ ալբոմի չորրորդ սինգլ թողարկվել է 2015 թվականի մայիսի 17-ին[1]։ Սինգլ տարբերակում իր մասնակցությունն ունի նաև ամերիկացի ռեփեր Քենդրիկ Լամարը։ Երգը գրվել է Թեյլոր Սվիֆթի, Մաքս Մարտինի և Shellback-ի կողմից, իսկ Քենդրիկ Լամարը երգի նոր տարբերակի համար գրել է իր հատվածը։ Երգը զբաղեցրել է 1-ին հորիզոնականը Billboard Hot 100 հիթ շքերթում՝ դառնալով «1989» ալբոմի երրորդ երգը, որը գլխավորել է այդ հիթ շքերթը[2]։
«Bad Blood» | |||||
---|---|---|---|---|---|
Թեյլոր Սվիֆթի և Քենդրիկ Լամարի սինգլը | |||||
«1989» ալբոմից | |||||
Թողարկված | Մայիսի 17, 2015 | ||||
Ֆորմատ | Թվային ներբեռնում | ||||
Ժանր | փոփ և հիփ հոփ | ||||
Տևողություն | 3:19 | ||||
Լեյբլ | Big Machine Records, Republic Records | ||||
Պրոդյուսեր | Մաքս Մարտին, Shellback, Իլյա Սալմանզադե | ||||
Թեյլոր Սվիֆթի սինգլների ժամանակագրություն | |||||
|
|||||
Քենդրիկ Լամարի սինգլների ժամանակագրություն | |||||
|
Խոսելով երգի մասին՝ Սվիֆթը հարցազրույցներից մեկում նշել է, որ երգի բառերը մի երգչուհու մասին են, ում անունը չի ցանկանում հայտարարել։ Սվիֆթը ասել է, որ չնայած իրենք երկար տարիներ իրար հետ շփվել են, սակայն ինքը վստահ չի եղել, թե արդյոք իրենք ընկերներ են, թե ոչ։ Սվիֆթի խոսքերով՝ այդ երգչուհին փորձել է խանգարել իր համերգային շրջագայություններից մեկը և ցանկացել է ավելի մեծ գումարով գնել այն մարդկանց, ովքեր աշխատել են իր համար[3]։ Ըստ մի շարք հրատարակչությունների, ինչպիսիք են՝ «Billboard», «Rolling Stone», «Time» և Վաշինգտոն Փոստը, այդ անհայտ երգչուհին, ում անունը Սվիֆթը չի նշում, Քեյթի Փերրին է[4][5][6][7]։
Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է Ժոզեֆ Կանը, նկարահանվել է 2015 թվականի ապրիլի 12-ին Լոս Անջելեսում[8]։ Ժոզեֆ Կանը նաև եղել է երգչուհու «Blank Space» երգի տեսահոլովակի ռեժիսորը[9]։ Տեսահոլովակի պրեմիերան կայացել է 2015 թվականի մայիսի 17-ին Billboard Music Awards մրցանակաբաշխությունում, իսկ այնուհետև տեղադրվել է երգչուհու VEVO ալիքում[10]։ Տեսահոլովակում նկարահանվել են մի շարք հայտնի աստղեր, ովքեր իրենք են ընտրել իրենց կերպարի անունը[11]։ Տեսահոլովակը թողարկման առաջին 24 ժամում հավաքել է 20.1 միլիոն դիտում և գերազանցել է ռեփեր Նիքի Մինաժի «Anaconda» երգի տեսահոլովակին, որն իր թողարկման առաջին 24 ժամում դիտվել էր 19.6 միլիոն անգամ[12]։ 2015 թվականի օգոստոսի 30-ին տեսահոլովակը ստացել է «Տարվա տեսահոլովակ» մրցանակը MTV Video Music Awards մրցանակաբաշխությունում[13]։
Տեսահոլովակի սկզբում Թեյլոր Սվիֆթը և Սելենա Գոմեսը կռվում են մի խումբ տղամարդկանց հետ ինչ-որ գրասենյակում։ Երբ նրանք հաղթում են բոլոր տղամարդկանց, Գոմեսը հանկարծակի հարվածում է Սվիֆթին, և նա պատուհանից ցած է ընկնում։ Սվիֆթը սկսում է կատարել երգը այն ժամանակ, երբ ցած է ընկնում ջարդված մեքենայի վրա։ Հաջորդ կադրում Քենդրիկ Լամարը սկսում է կատարել իր ռեփ հատվածը, իսկ Սվիֆթն այդ ընթացքում բուժզննում է անցնում։ Որոշ ժամանակ անց, երբ նա լիովին ապաքինվում է, իր ընկերուհիների հետ սկսում է նախապատրաստվել Գոմեսից վրեժ լուծելու համար։ Երբ նա և իր թիմակիցները վերջնականապես պատրաստ են լինում, նրանք հանդիպում են Գոմեսին և նրա թիմին մի վայրում, որտեղ շուրջբոլորը կրակ է։ Տեսահոլովակը ավարտվում է նրանով, որ Սվիֆթը և Գոմեսը, մոտենալով իրար, ապտակում են միմյանց։
Դերակատար | Դեր |
---|---|
Թեյլոր Սվիֆթ | Catastrophe |
Քենդրիկ Լամար | Welvin Da Great |
Սելենա Գոմես | Arsyn |
Էլլի Գոլդինգ | Destructa X |
Ջեսիկա Ալբա | Domino |
Հեյլի Ստեյնֆիլդ | The Trinity |
Ջիջի Հադիդ | Slay-Z |
Լիլի Օլդրիջ | Frostbyte |
Մարթա Հանթ | HomeSlice |
Կարլի Քլոս | Knockout |
Կարա Դելևին | Mother Chucker |
Սինդի Քրոուֆորդ | Headmistress |
Հայլի Վիլյամս | The Crimson Curse |
Զենդայա | Cut-Throat |
Լինա Դանեմ | Lucky Fiori |
Էլլեն Պոմպեո | Luna |
Մարիշկա Հարգիտեյ | Justice |
Սերայա Մակնեյլ | Dilemma |
Տեսահոլովակը դրական ընդունելության է արժանացել հանդիսատեսի և երաժշտական քննադատների կողմից։ «Time» ամսագրի լրագրող Դանիել Դադարիոն սա համարել է Սվիֆթը ամենամշակված տեսահոլովակը, ինչպես նաև այն համեմատել է «Մեղքերի քաղաքը» (2005) ֆիլմի հետ[14]։ «Billboard» ամսագրի Էրին Սթրեքերը նմանություն է գտել այս տեսահոլովակի և երգչուհի Բրիթնի Սփիրսի «Toxic»/«Womanizer» երգերի տեսահոլովակների միջև, որոնց ռեժիսորը նույնպես Ջոզեֆ Կանն է[15]։ «Slate» ամսագրի լրագրող Շերան Շեթին գրել է, որ տեսահոլովակում այնքան շատ հայտնի աստղեր են նկարահանվել, որ այն կարելի է ֆիլմ համարել[16]։
Հիթ-շքերթ (2014-15) | Ամենաբարձր հորիզոնական |
---|---|
ARIA[17] | 1 |
Ö3 Austria Top 75[18] | 22 |
Ultratop Flanders[19] | 26 |
Ultratop Wallonia[20] | 26 |
Canadian Hot 100[21] | 1 |
Canada AC (Billboard)[22] | 31 |
Canada CHR/Top 40 (Billboard)[23] | 4 |
Canada AC (Billboard)[22] | 33 |
Euro Digital Songs (Billboard)[24] | 2 |
SNEP[25] | 14 |
Media Control AG[26] | 31 |
Single Top 10[27] | 10 |
IRMA[28] | 8 |
Japan Hot 100[29] | 20 |
RIANZ[30] | 1 |
Scottish Singles Top 40[31] | 1 |
PROMUSICAE[32] | 13 |
Schweizer Hitparade[33] | 28 |
UK Singles Chart[34] | 4 |
Billboard Hot 100[35] | 1 |
Adult Contemporary (Billboard)[36] | 12 |
Adult Pop Songs (Billboard)[37] | 1 |
Dance/Mix Show Airplay (Billboard)[38] | 7 |
Pop Songs (Billboard)[39] | 1 |
Rhythmic (Billboard)[40] | 8 |
Տարածաշրջան | Հավաստագրում | Վաճառք |
---|---|---|
Ավստրալիա (ARIA)[41] | 3× Platinum | 210 000^ |
Կանադա (Music Canada)[42] | 3× Platinum | 240 000^ |
Նոր Զելանդիա (RIANZ)[43] | Gold | 7500* |
Նորվեգիա (IFPI Norway)[44] | Platinum | 60 000* |
Մեծ Բրիտանիա (BPI)[45] | Platinum | 600 000^ |
ԱՄՆ (RIAA)[46] | 6× Platinum | 3,200,000[47] |
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ |
Տարի | Մրցանակ | Անվանակարգ | Արդյունք | Ծան․ |
---|---|---|---|---|
2015 | Teen Choice Awards | Choice Summer Song | Առաջադրված | [48] |
Choice Music — Collaboration | Հաղթանակ | |||
Choice Break-Up Song | ||||
MTV Video Music Awards | Տարվա տեսահոլովակ | [49] | ||
Լավագույն համագործակցություն | ||||
Բեմադրող նկարչի լավագույն աշխատանք | Առաջադրված | |||
Best Cinematography | ||||
Լավագույն մոնտաժ | ||||
Լավագույն ռեժիսուրա | ||||
Լավագույն վիզուալ էֆեկտներ | ||||
Ամռան երգ | ||||
MTV Europe Music Awards | Լավագույն երգ | Հաղթանակ | [50] | |
Լավագույն տեսահոլովակ | Առաջադրված | |||
Լավագույն համագործակցություն | ||||
American Music Awards | Տարվա համագործակցություն | [51] | ||
2016 | Ժողորդի ընտրության մրցանակ | Ամենասիրելի երգ | [52] | |
Գրեմմի մրցանակ | Best Pop Duo/Group Performance | [53] | ||
Լավագույն երաժշտական տեսահոլովակ | Հաղթանակ | |||
Nickelodeon Kids' Choice Awards | Տարվա ամենասիրելի երգ | Առաջադրված | [54] | |
Ամենասիրելի համագործակցություն | ||||
iHeartRadio Music Awards | Լավագույն համագործակցություն | [55] | ||
ASCAP Pop Music Awards | Most Performed Songs | Հաղթանակ | [56] |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.