From Wikipedia, the free encyclopedia
Vevo (VEVO, հայերեն արտասանությամբ՝ Վիվո), երաժշտական տեսակայք։ Ստեղծվել է խոշոր ձայնագրող ընկերությունների կողմից՝ Sony Music Entertainment, Universal Music Group, Abu Dhabi Media, EMI, որոնք տվեցին թույլտվություն ազատ օգտագործել իրենց երաժշտական ռեսուրսները։ Vevo-ն ստեղծվել է 2009 թ. դեկտեմբերի 8-ին։
Vevo | |
---|---|
vevo.com(անգլ.) | |
Կարգախոս | See music play |
Տեսակ | կայք և վիդեոհոսթինգի ծառայություն |
Շտաբ կայան | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1] |
Սեփականատեր | Universal Music Group[2], Sony Music Entertainment[2], Գուգլ[3], Warner Music Group, Alphabet և Abu Dhabi Media? |
Հեղինակ | Doug Morris? |
Բացված | դեկտեմբերի 8, 2009[4] |
Vevo Վիքիպահեստում |
Vevo-ն դիտելու համար ստեղծվել են հատուկ ծրագրեր Apple iPhone (2010)-ի, Google TV-ի, Android-ի (2011-ի հունվար), Windows Phone (2012)-ի համար։
Vevo-ն ամբողջովին հասանելի է ԱՄՆ-ում, Կանադայում, Գերմանիայում և Իռլանդիայում։ Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում vevo-ն գործում է 2011 թ. ապրիլի 26-ից։ Այլ դեպքերում կան դիտման սահմանափակումներ (բայց հնարավոր է դիտել վիդեոները ՅուԹյուբով)։ Շատ երկրներում vevo-ն չի գործում։ Գալիս է հաղորդագրություն, որ տվյալ վիդեոն բլոկավորված է տվյալ երկրում, քանի որ կան հեղինակային իրավունքներ։ Հայաստանում հասանելի է մասամբ[5]։