From Wikipedia, the free encyclopedia
Ջոն Սթիվեն Սադաթ (անգլ.՝ John Stephen Sudduth, դեկտեմբերի 17, 1984[1], Շրիվպորտ), հայտնի է Միքքի Էքքո (անգլ.՝ Mikky Ekko) բեմական կեղծանվան տակ, ամերիկացի երաժիշտ և ձայնային պրոդյուսեր Նեշվիլից, որը ստորագրված է Interscope Records լեյբլին[2]։ Նա առավել հայտնի է իր մասնակցությամբ Ռիհաննայի 2013 թվականի «Stay» սինգլին՝ որպես հեղինակ և հրավիրված երգիչ։ Այս երգն ընդգկրվել է բազմաթիվ երկրների չարթերում, դառնալով Էքքոյի առաջին նյութը, որը կարողացել է նման արդյունքի հասնել։ 2015 թվականի հունվարին Միքքին թողարկել է իր դեբյուտային՝ «Time» ստուդիական ալբոմը RCA Records-ի միջոցով։ Իր երկրորդ՝ «Fame» ալբոմը նա թողարկել է 2018 թվականի նոյեմբերին Interscope Records-ի միջոցով[3]։
Միքքի Էքքո | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Mikky Ekko |
Ի ծնե անուն | Ջոն Սթիվեն Սադաթ (անգլ.՝ John Stephen Sudduth) |
Ծնվել է | դեկտեմբերի 17, 1984 (39 տարեկան) Լուիզիանա, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | |
Մասնագիտություն | |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 2008–այժմ |
Լեյբլ | RCA, Interscope |
Կրթություն | Tupelo High School? |
Կապված | |
Կայք | mikkyekko.com |
Ջոն Սթիվեն Սադաթը ծնվել է Լուիզիանայում։ Նա անհանգիստ մանկություն է ունեցել, լինելով քարոզչի որդի և ճանապարհորդելով Ամերիկայի հարավով։ Հաստատվելով Միսսիսիպի նահանգի Թյուփելո քաղաքում և որքան հնարավոր է գոսպել երաժշտություն ուսումնասիրելով, նա տեղափոխվել է Թենեսի նահանգի Նեշվիլ քաղաք և սկսել է հանդես գալ տարբեր երաժշտական խմբերում[4]։ Էքքոն սկսել է այլ արտիստների համար երգեր գրել, սակայն ավելի ուշ հասկացել է, որ ինքն էլ ցանկանում է երգիչ դառնալ։ 2009 թվականի փետրվարի 15-ին նա թողարկել է իր առաջին՝ «Strange Fruit» մինի ալբոմը, որը կազմված է եղել իր կողմից գրված հինգ երգերից, որոնցից շատերն ա կապելլա էին։ Հետագայում Էքքոն Նեշվիլի մասին ասել է[5][6]․ որ իրեն «բախտ է վիճակվել լինել նման սիրող և հյուրընկալ քաղաքում»։ 2009 թվականի սեպտեմբերից նա շրջագայում է Նեշվիլում գործունեությունը ծավալող Ten Out of Tenn երաժշտական խմբի հետ[7]։
Անվանում | Ալբոմի մանրամասնություններ |
---|---|
Time |
|
Fame |
|
Անվանում | Մանրամասնություններ |
---|---|
Strange Fruit |
|
Reds |
|
Blues |
|
Tracks | |
iTunes Festival: London 2013 |
|
Advance Copy |
|
Տարեթիվ | Անվանում | Բարձրագույն դիրքեր չարթերում | Հավաստագրումներ | Ալբոմ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
US |
AUS [19] |
CAN [20] |
DEN [21] |
FRA [22] |
GER [23] |
IRE [24] |
NZ [25] |
SWI [26] |
UK [27] | |||||||||
2012 | «Paint It Red»[28] (Two Inch Punch՝ Միքքի Էքքոյի մասնակցությամբ) |
— | — | — | — | — | — | — | — | — | — | Ոչ ալբոմային սինգլ | ||||||
2013 | «Stay» (Ռիհաննա՝ Միքքի Էքքոյի մասնակցությամբ) |
3 | 4 | 1 | 1 | 2 | 2 | 2 | 4 | 2 | 4 | Unapologetic | ||||||
2014 | «Stranger» (Քրիս Մալինչակ՝ ՝ Միքքի Էքքոյի մասնակցությամբ) |
— | — | — | — | — | — | — | — | — | 45 | Ոչ ալբոմային սինգլ | ||||||
«—» նշանակում է, որ սինգլը չի թողարկվել տվյալ տարածաշրջանում կամ չարթում |
Տարեթիվ | Անվանում | Այլ արտիստ(ներ) | Ալբոմ |
---|---|---|---|
2015 | «Don't Let Go» | Ջորջիո Մորոդեր | Déjà Vu |
2016 | «Into the Fire» | Clams Casino | 32 Levels |
2018 | «Break Me Down» | Սթիվ Անջելո | Human |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.