From Wikipedia, the free encyclopedia
«Old Town Road» (անգլերենից՝ «Հին քաղաքային ճանապարհ», I Got The Horses In The Back), ամերիկացի հիփ հոփ կատարող Լիլ Նաս Էքսի (Մոնտերո Լամար Հիլլ) երգը, որը առաջին անգամ հրապարակվել է 2018 թվականի դեկտեմբերի 3-ին, դառնալով հայտնի և վիրուսային չինական TikTok սոցիալական ցանցում, իսկ ավելի ուշ, Columbia Records-ի կողմից, առանձին սինգլի տեսքով[1][2]։ Սինգլը դարձել է նրա կարիերայում առաջինը, որը կարողացել է ամերիկյան Billboard Hot 100 հիթ-շքերթում զբաղեցնել առաջին հորիզոնականը[3], սակայն հեռացվել է Hot Country Songs չարթից, այն բանից հետո, երբ կարողացել է զբաղեցնել տասնիններորդ հորիզոնականը[4][5]։ Սակայն, եթե չլիներ չարթի որակազրկումը, ապա երգը, ապրիլի 6-ին, Hot Country Songs չարթում, կկարողանար հասնել առաջին հորիզոնական[6]։ Քանթրի երգիչ Բիլլի Ռեյ Սայրուսի մասնակցությամբ ռեմիքսը թողարկվել է 2019 թվականի ապրիլի 5-ին։
«Old Town Road» | |
---|---|
Լիլ Նաս Էքսի սինգլը | |
Թողարկված | դեկտեմբերի 3, 2018 |
Ֆորմատ | Երաժշտության ներբեռնում և երաժշտական սթրիմինգ |
Ձայնագրված | 2018 |
Ժանր | Քանթրի ռեփ, Քանթրի, Թրեպ, en:Southern hip hop |
Երգահան | Lil Nas X |
Տևողություն | 1:53 |
Լեյբլ | Columbia Records |
Պրոդյուսեր | YoungKio, Reznor, Ross |
Old Town Road |
Այն դարձել է այն բոլոր կարճ երգերից մեկը (2 րոպեից քիչ), որը կարողացել է ԱՄՆ-ում հասնել առաջին հորիզոնական (տարբեր հաշվարկներ դասում են նրան երկրորդ, չորրորդ, հինգերորդ և յոթերորդ հորիզոնականները՝ պատմության մեջ) և վերջին տասնամյակի ընթացքում ամենակարճ առաջին հորիզոնական զբաղեցրած երգը[7][8]։ Բացի այդ, սա 30 տարվա ընթացքում միայն երրորդ քանթրի երգն է, որին հաջողվում է Billboard Hot 100-ում զբաղեցնել առաջին հորիզոնականը[9]։
Բիլլի Ռեյ Սայրուսի մասնակցությամբ ռեմիքսը նոմինացվել է Գրեմմի մրցանակաբաշխության «Տարվա ձայնագրություն» անվանակարգում և հաղթել է «Լավագույն փոփ դուո/խումբ ելույթ» և «Լավագույն երաժշտական տեսահոլովակ» անվանակարգում[10]։
«Old Town Road»-ը թողարկվել է որպես անկախ սինգլ՝ 2018 թվականի դեկտեմբերի 3-ին՝ «Yeehaw Agenda» (շարժում, որը միավորում է կովբոյական նորաձևությունը և մշակույթը) համացանցային մեմի հայտնիությունից հետո[11]։ Քանթրի արտիստ Մեյսոն Ռեմսի մենեջեր Դենի Կանգը, Rolling Stone ամսագրին պատմել է, որը Լիլ Նաս Էքսը, SoundCloud-ում և iTunes-ում, իր երգը ավելացրել է քանթրի ժանր բաժնում՝ որպես չարթերի ալգորիթմները կառավարելու միջոց, քանի որ այդպես ավելի հեշտ կլիներ գլխավորել քանթրի չարթերը, քան այդ ոլորտում գերիշխող հիփ-հոփ և ռեփ չարթերը[3]։ «Old Town Road»-ի առաջխաղացման համար, Լիլ Նաս Էքսը սկսեց մեմեր ստեղծել, մինչ այն սկսեց TikTok-ի օգտատերերի շրջանում հայտնի դառնալ[12]։ Երգի պաշտոնական երաժշտական հոլովակը ամբողջությամբ կազմված է 2018 թվականի Red Dead Redemption 2 կովբոյական խաղի տեսահոլովակներից և հոլովակներից[13]։
2018 թվականի դեկտեմբերի վերջին երգը հայտնի դարձավ այն բանից հետո, երբ TikTok-ում, «Yeehaw Challenge»-ում, մեմ դարձավ, որտեղ օգտատերերը, այս երգին նվիրված, կարճ տեսահոլովակներ էին ստեղծում։ Սա թույլ տվեց երգին ինքնուրույն և առանց լեյբլի, Billboard Hot 100-ում, 83-րդ հորիզոնականով, դեբյուտ անել[14], որտեղ երգը, ավելի ուշ կարողացավ առաջին հորիզոնական հասնել[15]։ Երգի հայտնիությունը այնքան արագ էր աճում, որ ռադիոկայանները սկսեցին YouTube-ից աուդիո տարբերակներ ներբեռնել[3]։ 2019 թվականի մարտի 22-ին երգի հայտնիությունը Լիլ Նաս Էքսին հնարավորություն տվեց Columbia Records-ի հետ պայմանագիր կնքել, որն էլ այժմ տարածում է սինգլը[16]։
«Old Town Road»-ը Billboard-ի պատմության մեջ հազվադեպ ձեռքբերում է գրանցում, երբ 2019 թվականի մարտին այն միաժամանակ հայտնվում է Billboard Hot 100, Hot Country Songs և Hot R&B/Hip-Hop Songs չարթերում[14][17]։ Ավելի վաղ, այս արդյունքով ևս մեկ երգ կար՝ «We Are the World»-ը, որը, միաժամանակ հայտնվել է վեց տարբեր չարթերում, այդ թվում նշված երեքը, գումարած Dance Club Songs-ը, Adult Contemporary-ը և Mainstream Rock-ը[18]։ Սակայն, Billboard-ը «Old Town Road»-ը լուռ ջնջեց Hot Country Songs-ից՝ «ժամանակակից քանթրի երաժշտության տարրեր բավարար չպարունակելու համար»[3]։ 2019 թվականի ապրիլի 6-ին, «Old Town Road»-ը Hot Country Songs-ի ցանկում առաջին հորիզոնական կհասներ, եթե նրան այնտեղից չհեռացնեին[19]։
Անձամբ Լիլ Նաս Էքսը ասել է, որ «չափազանց հիասթափված է» նման որոշումով[2]։ Time ամսագրին տված իր հարցազրույցում, լրագրող Էնդրյու Ռ. Չոուն ասել է Billboard-ի որոշումը («Old Town Road» երգը հեռացնել քանթրի չարթից, սակայն թողնել հիփ հոփ չարթում) և հարցրել է Լիլ Նաս Էքսին, թե համարում է «Old Town Road»-ը քանթրի ժանրի երգ։ Լիլ Նաս Էքսը պատասխանել է՝ «Երգը քանթրի թրեփ է։ Այն ոչ մեկն է, ոչ էլ մյուսը։ Հետևաբար, այն պետք է երկու հիթ-շքերթներում էլ լինի»[12]։
Բացառապես «Old Town Road»-ը, քանթրի ժանրի ոչ սպիտակամորթ կատարողների աշխատանքներում, քննադատությունների է ենթարկվել, իսկ հեղինակ Էլիաս Լեյտը, Rolling Stone ամսագրում, ևս մեկ սպիտակամորթ կատարողին՝ Բիյոնսեին է վկայակոչել, ում «Daddy Lessons» երգը 2016 թվականին, The Recording Academy-ում, որպես քանթրի երգ չի ընդունվել։ Լեյտը նաև այլ դժվարություններ է նշել, որին բախվում են սևամորթ արտիստները, ովքեր տարբեր ժանրերի երգեր են ստեղծում, նշելով, որ ռեփեր Juice Wrld-ի Death Race for Love (2019) ալբոմը լինելու է «հավանաբար, 2019 թվականի շահույթապես ամենա հաջողակ ռոք ալբոմը», սակայն երբեք չի հայտնվի այն երկրների ռոք չարթերում կամ այլ ժանրերի փլեյլիստերում, որտեղ գերակշռում են սպիտակամորթ արտիստները։ Այդ քննադատություններից հետո Billboard-ը հայտարարել է, որ Hot Country Songs չարթից «Old Town Road»-ը հեռացնելու որոշումը ոչ մի կապ չունի Լիլ Նաս Էքսի ռասայի հետ[20]։ Երբ նրան հարցրեցին, թե կարծում է, որ Billboard-ի որոշումը պարունակում է ինչ որ ռասային երանգներ, Լիլ Նաս Էքսը պատասխանել է՝ «Ես հավատում եմ, որ երբ դուք ինչ որ նոր բան եք փորձում, դա միշտ, ինչ որ կերպ, վատ է ընկալվում»[12]։
«Old Town Road»-ը 83-րդ հորիզոնականով դեբյուտ է արել, իսկ ավելի ուշ զբաղեցրել է առաջին հորիզոնականը ամերիկյան հիմնական հիթ-շքերթում՝ Billboard Hot 100-ում[15]։
2019 թվականի ապրիլի 20-ին, Լիլ Նաս Էքսի սինգլը (արդեն Բիլլի Ռեյ Սայրուսի մասնակցությամբ), երկու շաբաթ անցկացնելով Streaming Songs չարթի առաջին հորիզոնականում, նոր ռեկորդ է գրանցում, անցնելով կանադացի ռեփեր Դրեյքի ռեկորդից, ով մեկ շաբաթվա ընթացքում ամենաշատն է սթրիմ հավաքել (ըստ Nielsen Music-ի` 143 մլն (U.S. streams) ): Նախորդ ձեռքբերումը պատկանում էր «In My Feelings»-ին (Drake) (116,2 մլն սթրիմ (2018 թվականի հունիսի 28) )[21]։
Տարածաշրջան | Հավաստագրում | Վաճառք |
---|---|---|
Ավստրալիա (ARIA)[22] | 8× Platinum | 560 000^ |
Ավստրիա (IFPI Austria)[90] | Platinum | 30 000x |
Բելգիա (BEA)[91] | 2× Platinum | 60 000* |
Դանիա (IFPI Denmark)[92] | Gold | 45 000^ |
Ֆրանսիա (SNEP)[93] | Diamond | 400 000* |
Գերմանիա (BVMI)[94] | Platinum | 400 000^ |
Իտալիա (FIMI)[95] | 2× Platinum | 100 000* |
Մեքսիկա (AMPROFON)[96] | 2× Platinum+Gold | 150 000^ |
Նոր Զելանդիա (RIANZ)[97] | 4× Platinum | 120 000* |
Լեհաստան (ZPAV)[98] | 3× Platinum | 60,000* |
Պորտուգալիա (AFP)[99] | 2× Platinum | 20 000x |
Իսպանիա (PROMUSICAE)[100] | Gold | 20 000^ |
Շվեդիա (GLF)[101] | 2× Platinum | 160,000x |
Մեծ Բրիտանիա (BPI)[102] | Platinum | 600 000^ |
ԱՄՆ (RIAA)[103] | Diamond | 10,000,000 / 1,438,000[104] |
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.