From Wikipedia, the free encyclopedia
Խալիֆ Մալիկ Իբն Շաման Բրաուն (հունիսի 7, 1993[1][2], Ինգլվուդ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայտնի է Սուեյ Լի կեղծանվամբ, ամերիկացի ռեփեր, երգիչ և երգերի հեղինակ։ Նա Rae Sremmurd հիփ հոփ զուգերգի անդամ է, խմբի մյուս անդամն իր եղբայրն է՝ Slim Jxmmi-ն։ 2017 թվականին մասնակցել է French Montata-ի «Unforgettable» երգում, որը մտել է Billboard Hot 100 առաջին եռյակում։ Նրա առաջին ստուդիական ալբոմը՝ Swaecation-ը թողարկվել է 2018 թվականի մայիսի 4-ին։
Սուեյ Լի | |
---|---|
Բնօրինակ անուն | Swae Lee |
Ի ծնե անուն | անգլ.՝ Khalif Malik Ibn Shaman Brown |
Նաև հայտնի է որպես | Swae Lee |
Ծնվել է | հունիսի 7, 1993[1][2] (31 տարեկան) Ինգլվուդ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | հիփ հոփ, Թրեպ երաժշտություն, փոփ, ժամանակակից R&B, փոփ-ռեփ և հարավային հիփ հոփ |
Մասնագիտություն | ռեփեր, երգիչ և երգերի հեղինակ |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Interscope Records և Ear Drummer Records? |
Անդամակցություն | Rae Sremmurd |
Կայք | swaeleeofficial.com |
Swae Lee Վիքիպահեստում |
Ավելի ուշ, նա հայտնվել է «Sunflower» սինգլում, որը «Spider-Man: Into the Spider-Verse» մուլտֆիլմի սաունդթրեքն է։ Այն հասել է առաջին հորիզոնականին հոթ100-ում[3]։
Խալիֆ Մալիկ Իբն Շաման Բրաունն ծնվել է Կալիֆոռնիա նահանգի Ինգլվուդ քաղաքում միայնակ մոր ընտանիքում, որն աշխատում էր ԱՄՆ-ի պաշտպանության բանակում[4]։ Բրաունը մեծացել է Միսիսիպի նահանգի Տուպելո քաղաքում և սկսել է երաժշտությամբ զբաղվել իր եղբայր Սլիմ Ջքսմիի և Լիլ Պանցի հետ դպրոցի վերջին տարիներին որպես Dem Outta St8 Boyz[5]։
Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Բրաունն իր եղբոր՝ Սլիմ Ջքսմիի հետ վերապրել է անտունության մի շրջան, երբ նրանք սքվոթինգով գոյատևել են լքված տանը[6][7]։ 2013 թվականին նա և Սլիմը որպես Rae Sremmurd պայմանագիր են ստորագրել EarDrummers Entertainment լեյբլի հետ։ Այդ ժամանակից ի վեր նրանք EarDrummers լեյբլի համար թողարկել են 3 ստուդիական ալբոմ՝ SremmLife, SremmLife և SR3MM։
2015 թվականի մարտին Լին եղել է Mike Will Made It սինգլի կատարողներից մեկը «Drinks on Us» անվան տակ, որտեղ նաև մասնակցել են Future և The Weeknd[8][9]։
2017 թվականի ապրիլին Լին մասնակցել է French Montata-ի «Unforgettable» սինգլին[10]։ Երգը հասել է առաջին հորիզոնականին[11]։
2018 թվականի մայիսի 4-ին՝ 2016 թվականի օգոստոսից մոտ 2 տարի հետո, Լին թողարկել է իր առաջին ալբոմը՝ Swaecation[12][13]։
2018 թվականի հոկտեմբերին նա երգել է Էլլի Գոլդինգի և Դիպլոյի «Close to Me[en]» սինգլում[14]։
2018 թվականի նոյեմբերի 3-ին Լին մասնակցել է Փոսթ Մեյլոնի «Sunflower» սինգլում, «Spider-Man: Into the Spider-Verse» ֆիլմի համար[15]։ Այն դարձել է Փոսթիի համար երրորդը և որպես մենակատար Լիի համար առաջինը, որը հասել է Billboard Hot 100-ի առաջին հորիզոնականին[16]։
2019 թվականի մայիսին նա համագործակցել է Մադոննայի հետ «Crave» սինգլում[17]։
Տարի | Աշխատանք | Անվանակարգ | Արդյունք | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
2017 | Swae Lee | Տարվա երգերի հեղինակ | Առաջադրում | [20] |
Տարի | Աշխատանք | Անվանակարգ | Արդյունք | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
2016 Soul Train Music Awards | «Formation» (որպես երգի հեղինակ) | Էշֆորդի և Սիպսոնի մրցանակ | Առաջադրում | [21] |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.