Անկրոնություն
From Wikipedia, the free encyclopedia
Անկրոնություն, կրոնական համոզմունքների բացակայություն, անտարբերություն կրոնի նկատմամբ, կրոնի ժխտում կամ թշնամական վերաբերմունք[1]։ Եթե անկրոնությունը բնութագրվում է կրոնական հավատքի ժխտումով, ապա այն ընդգրկում է իր մեջ բացահայտ աթեիզմը, կրոնական այլախոհությունը և աշխարհիկ հումանիզմը։ Եթե անկրոնությունը բնութագրվում է կրոնի նկատմամբ թշնամական վերաբերմունքով, ապա այդ հասկացողությունը ընդգրկում է հակաթեիզմը, հակակղերականությունը և հակակրոնականությունը։
Եթե անկրոնությունը բնութագրվում է կրոնի նկատմամբ անտարբերությամբ, ապա այն ընդգրկում է ապաթեիզմը։ Եթե անկրոնությունը հասկանալ որպես կրոնական համոզմունքների բացակայությունը, ապա նրան կարելի է վերաբերել դեիզմը, թաքնված աթեիզմը, հոգևոր, բայ անկրոն, ագնոստիցիզմը, պանդեիզմը, իգնոստիցիզմը, նոնթեիզմը, համաստվածությունը, պանեթեիզմը, կրոնական թերահավատությունը և ազատախոհությունը։ Անկրոնությունը կարող է ընդգրկել նույնիսկ թեիզմի տարբեր ձևերը կախված կրոնական համատեքստից, ինչպես, օրինակ, 19-րդ դարի Եվրոպայում տարածվել է դեիզմը[2]։
Անկրոնություն ըստ երկրի


Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.