Լիճ
երկրի մակերևույթի ջրով լցված գոգավորություն, որը կապված չէ օվկիանոսի հետ / From Wikipedia, the free encyclopedia
Լիճ, Երկրի մակերևույթի ջրով լցված գոգավորություն, որը կապված չէ օվկիանոսի կամ ծովի հետ։ Լճերի համապարփակ հետազոտություններով զբաղվում է լիմնոլոգիան կամ լճաբանությունը։ Լճերը Երկրի մակերևույթի վրա զբաղեցնում են 12.8 միլիոն քառ. կմ կամ ցամաքի 1.8 տոկոսը։ Խոշոր լճերին հաճախ անվանում են ծովեր (օր.՝ Կասպից ծով կամ լիճ, Արալյան ծով կամ լիճ, Մեռյալ ծով կամ լիճ)։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լիճ (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Ենթակատեգորիա, Հետազոտվում է ...
Լիճ
Ենթակատեգորիա | ջրավազան, մակերևութային ջուր, ռելիեֆի ձև, քաղցրահամ ջրով վերգետնյա ավազան | |
---|---|---|
Հետազոտվում է | լիմնոլոգիա, լճագիտություն |
Փակել
Երկրագնդի ամենամեծ լիճը Կասպից ծովն է (մակերեսը՝ 371․000 կմ²), իսկ ամենախորը՝ Բայկալը (առավելագույն խորությունը 1620 մ է)։