Լճագիտություն
From Wikipedia, the free encyclopedia
Լճագիտություն, լիմնոլոգիա (հուն․՝ λίμνε - լճակ, լիճ), գիտություն դանդաղ շրջափոխանակություն ունեցող ցամաքային ջրավազանների (լճեր, ջրամբարներ) և նրանցում կատարվող ֆիզիկական, քիմիական, կենսաբանական պրոցեսների փոխադարձ կապերի ողջ համալիրի մասին։ Լճագիտությունը աշխարհագրական գիտություն է, սերտորեն կապված հիդրոֆիզիկայի, հիդորոքիմիայի, հիդրոկենսաբանության և այլ գիտությունների հետ, օգտագործում է նրանց ուսումնասիրության մեթոդները։ Կիրառվում է ժողովրդական տնտեսության տարբեր բնագավառներում։ Լճագիտությունյան գլխավոր խնդիրն է որոշել լճերի ու ջրամբարների առանձնահատկություններն ու ջրաբանական ռեժիմը։ Այդ նպատակի համար ուսումնասիրվում են ջրավազանի ծագումը, չափերը, ափերի և գոգավորության կառուցվածքն ու փոփոխությունները, հատակի նստվածքները, ջրային զանգվածների ֆիզիկական ու քիմիական առանձնահատկությունները, ջրաջերմային հաշվեկշիռը, մակարդակի տատանումները և այլն։ Լճագիտության հիմնադիրը շվեյցարացի գիտնական Ֆ. Ֆորելն է (19–րդ դարի վերջ, 20–րդ դարի սկիզբ)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 638)։ |
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Սա անավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։ Այս նշումը հարկավոր է փոխարինել համապատասխան թեմատիկ նշումով։ |