Օվկիանոս
From Wikipedia, the free encyclopedia
Օվկիանոս (հունարեն՝ Ωκεανός, Օկեա՛նոս), աղի ջրի ահռելի զանգված, ջրոլորտի հիմնական բաղադրիչը։ Երկրագնդի մակերևույթի մոտ 70 %–ը (մոտ 361 միլիոն կմ²) ծածկված է օվկիանոսով՝ ջրային անընդհատ զանգվածով, որը պայմանականորեն տարաբաժանվում է մի քանի հիմնական օվկիանոսների և ավելի փոքր ծովերի։ Այս մակերեսի կեսից ավելին ունի 3.000 մետրից ավել խորություն։ Օվկիանոսային միջին աղիությունը կազմում է մոտ 3,5 %, և գրեթե ամբողջ ծովաջրի աղիությունը ընկած է 3,1 % և 3,8 %–ի միջև։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օվկիանոս (այլ կիրառումներ)
Արտերկրային օվկիանոսները կարող է բաղկացած լինեն քիմիական տարրերի և միացությունների լայն ցանկից։ Արտերկրային մակերեևույթի միակ հաստատված կայուն լուծույթով խոշոր մարմինները Տիտանի լճերն են, չնայած փաստեր կան արեգակնային համակարգում այլ օվկիանոսների գոյության մասին։ Տեսականորեն ենթադրվում է, որ իրենց երկրաբանական պատմության սկզբում Մարսն ու Վեներան ունեցել են խոշոր օվկիանոսներ։ Մարսի օվկիանոսային վարկածը ենթադրում է, որ Մարսի մակերևույթի մոտ երրորդ մասը մի ժամանակ ծածկված է եղել ջրով, չնայած Մարսի ջուրը այնքան էլ օվկիանոսային չէր և հնարավոր է գոլորշիացած լինի։ Այնպիսի միացություններ, ինչպիսիք աղերն են և ամիակը խառնված ջրին հայտնի են որպես ջրի սառցակալման ջերմաստիճանը իջեցնող, ինչը հնարավորություն է տալիս ջրային ռեսուրսներին մեծ քանակությամբ գոյություն ունենալ արտերկրային տարածքներում ծովի ջրի կամ սառույցի տեսքով։