Հարավային օվկիանոս
օվկիանոս / From Wikipedia, the free encyclopedia
4 օվկիանոսներից՝ Խաղաղ օվկիանոս, Ատլանտյան օվկիանոս, Հնդկական օվկիանոս, Հյուսիսային Սառուցյալ օվկիանոս, բացի երբեմն առանձնացնում են 5-րդ օվկիանոսը՝ Հարավային օվկիանոս, որը ընդգրկում է Անտարկտիդային հարող շրջանները կամ վերը նշված առաջին 3 օվկիանոսների հարավային շրջանները։ Մակերեսը կազմում է 20,327,000 քառակուսի կիլոմետր, եթե հաշվենք, որ հյուսիսային սահմանը հարավային լայնության 60 աստիճանն է[1][note 4]:
Այս օվկիանոսն անվանվում է նաև Անտարկտիկական կամ Ավստրալիական[2] ,[3][note 5],[note 6][2][note 7]}} [5] Մեծությամբ չորրորդ օվկիանոսն է՝ իր զբաղեցրած տարածքով մեծ լինելով միայն Հյուսիսային սառուցյալ օվկիանոսից[6]։ Այս օվկիանոսի սահմանագծային գոտին այնտեղ է, որտեղ անտարկտիկական դեպի հյուսիս հոսող սառը ջրերրը միախառնվում են մերձանտարկտիկական համեմատաբար տաք ջրերին։
Միջազգային ջրագրական կազմակերպության [International Hydrographic Organization] (IHO) ներկայացուցիչ, կոմոնդոր Ջոն Լիչի (Commodore John Leech) կարծիքով՝ վերջին շրջանում իրականացված օվկիանոսագրական հետազոտությունները բացահայտել են Հարավային ջրաշրջանառության կարևորությունը, և անհրաժեշտություն է, որ գործածվի Հարավային օվկիանոս եզրույթը՝ բնորոշելու համար ջրային այն մեծ տարածքը, որն ընկած է այդ ջրաշրջանառության հյուսիսային սահմանագծից դեպի հարավ[7]։ Հարավային օվկիանոսի հարցում IHO-ի պաշտոնական տեսակետը ներկայումս վերոշարադրյալն է, քանզի 60-րդ զուգահեռականը որպես սահմանագիծ ճանաչելու վերաբերյալ տեսակետը հավանության չի արժանացել։ Ոմանք էլ իբրև բնական սահմանագիծ են ընդունում անտարկտիկական սեզոնային տատանվող կոնվերգենցիան[8]։
2000 թվականին Միջազգային հիդրոբանական կազմակերպությունը (International Hydrographic Organization, IHO ) որոշում ընդունեց համաշխարհային օվկիանոսը բաժանել հինգ օվկիանոսների՝ առանձնացնելով Հարավային օվկիանոսը Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսներից[9]։