Ջրոլորտ
From Wikipedia, the free encyclopedia
Ջրոլորտը (հին հունարեն՝ Yδωρ – ջուր և σφαῖρα – ոլորտ), Երկրի բոլոր ջրային պաշարների ամբողջությունն է։
Օվկիանոսի միջին խորությունը 3,8 կմ է, առավելագույնը՝ 11022 մ (Խաղաղ օվկիանոսի Մարիանյան անդունդը)։ Ջրոլորտի զանգվածի մոտ 97 %-ը կազմում են օվկիանոսի աղի ջրերը, 2,2 %-ը՝ սառցե ջրերը, մնացած մասը՝ ստորերկրյա, լճերի և գետերի քաղցրահամ ջրերն են։ Կենսոլորտի մակերեսը ջրոլորտում ներկայացված է իր ամբողջ շերտով, սակայն կենդանի նյութի առավելագույն խտությունը բաժին է ընկնում արևի ճառագայթներով տաքացվող և լուսավորվող մակերեսային շերտին, ինչպես նաև ափամերձ գոտիներին։