From Wikipedia, the free encyclopedia
Գետ է կոչվում, ջրային բնական հոսքը, որպես կանոն քաղցրահամ ջրով, որը հոսում է դեպի օվկիանոս, ծով, լիճ կամ այլ գետ։ Որոշ դեպքերում գետը կարող է անցնել հողի մեջ կամ չորանալ, մինչև այլ ջրային օբյեկտի հասնելը։
Գետերի ուսումնասիրությամբ զբաղվում է ցամաքի ջրաբանության մի հատվածը - գետային ջրաբանությունը։
Գետի սկիզբը կոչվում է ակունք։ Ակունքները տարբեր են լինում՝ որոշ ակունքներ սկիզբ են առնում լճերից, մյուսները՝ սառցադաշտերից, ուրիշները՝ մակերևույթից դուրս եկող ստորերկրյա ջրերից։
Այն տեղը, որտեղ գետը թափվում է ուրիշ գետի, լճի կամ ծովի մեջ, կոչվում է գետաբերան։ Գլխավոր գետը բոլոր վտակներով կազմում է գետային համակարգ։
Ցամաքի այն տարածքը, որից ամբողջ ջուրը հոսում է մի գետի մեջ, կոչվում է գետային ավազան։ Այն սահմանը, որը բաժանում է հարևան գետային ավազանները, կոչվում է ջրբաժան։
№ հ/հ | Անվանում | Երկարություն (կմ) | Ավազանի տարածքը (հազ. կմ²) | Ջրի միջին ծախսումը գետաբերանում (հազ. մ³/с) | Ջրի ամենաշատ ծախս գետաբերանում (հազ. մ³/վ) | Կարծր հոսում (մլն տ/տարի) |
---|---|---|---|---|---|---|
1. | Ամազոն (նաև Ուքայալի) | 7 100 | 5 965 | 220,00 | 360,00 | 498,00 |
2. | Նեղոս | 6 650 | 2 870 | 2,30 | 6,40 | 110,50 |
3. | Յանցզի | 6 300 | 1 818 | 34,00 | 90,20 | 500,00 |
4. | Միսսիսիպի — Միսսուրի | 5 969 | 3 229 | 19,00 | 59,00 | 500,00 |
5. | Հուանհե | 5 464 | 752 | 1,50 | 22,00 | 380,00 |
6. | Օբ | 3650 | 2 990 | 12,70 | 43,00 | 15,00 |
7. | Պարանա | 4 380 | 2 970 | 15,00 | 65,00 | 129,00 |
8. | Մեկոնգ | 4 500 | 810 | 12,00 | 30,00 | 169,60 |
9. | Ամուր | 4 440 | 1 855 | 10,90 | 40,00 | 24,90 |
10. | Լենա | 4 400 | 2 490 | 17,00 | 200,00 | 15,40 |
11. | Կոնգո նաև Լուալաբա գետը) | 4 320 | 3 691 | 40,00 | 75,00 | 64,70 |
12. | Մակենզի | 4 240 | 1 760 | 14,00 | 15,00 | |
13. | Նիգեր | 4 160 | 2 092 | 12,00 | 35,00 | 67,00 |
14. | Ենիսեյ | 4 102 | 2 580 | 19,80 | 154,00 | 13,20 |
15. | Վոլգա | 3 530 | 1 360 | 7,70 | 52,00 | 25,80 |
16. | Ինդոս | 3 180 | 960 | 3,80 | 30,00 | 435,40 |
17. | Յուկոն | 3 180 | 900 | 6,30 | 88,00 | |
18. | Դանուբ | 2 850 | 817 | 6,40 | 20,00 | 67,50 |
19. | Օրինոկո | 2 730 | 994 | 29,00 | 55,00 | 86,50 |
20. | Գանգես (նաև Բրահմապուտրան) | 2 700 | 2 055 | 38,00 | 2 177,20 | |
21. | Զամբեզի | 2 660 | 1 330 | 16,00 | 100,00 | |
22. | Մուրեյ | 2 574 | 1 072 | 0,5 | 31,90 |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Գետ կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 23)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.