Բայկալ լիճ
From Wikipedia, the free encyclopedia
Բայկալ լիճ (ռուսերեն՝ о́зеро Байка́л, բուրյաթերեն՝ «Байгаал-далай», «обширный, большой водоём), տեկտոնական ծագման լիճ Ռուսաստանում` արևելյան Սիբիրի հարավում։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բայկալ (այլ կիրառումներ)
Բայկալ ռուս.՝ Байка́л | ||
Կոորդինատներ | ||
Տեղագրություն | Ռուսաստան Արևելյան Սիբիրի հարավ | |
Հայելու բացարձակ բարձրությունը | 457 մ | |
Երկարություն | 636 կմ | |
Լայնություն | 79,5 կմ | |
Ավազանի մակերեսը | 570 000 կմ² | |
Ծավալը | 23 615,39 կմ³ | |
Ջրափնյա գծի երկարությունը | 2000 կմ | |
Ամենամեծ խորությունը | 1642 մ | |
Միջին խորությունը | 744,4 մ | |
Աղիությունը | 0,120 ‰ | |
Պարզությունը | 40 մ | |
Թափվող գետերը | Սելենգա, Վերին Անգարա, Բարգուզին | |
Սկիզբ առնող գետերը | Անգարա | |
Վիքիպահեստում |
Բայկալ լիճը պարունակում է հեղուկ վիճակում գտնվող աշխարհի քաղցրահամ ջրերի 20%-ը, որը հավասար է 23615.39 կմ3, և այդ ցուցանիշով Բայկալ լիճն աշխարհում առաջինն է։
Բայկալն աշխարհի ամենախոր լիճն է` 1 642 մ։ Բայկալից բացի, աշխարհում կա 1000 մ-ից ավելի խորություն ունեցող երկու լիճ միայն՝ Տանգանիկան (1470 մ) և Կասպից ծովը (1025 մ)։
Բայկալ լճի մեջ են թափվում 336 գետ և առու։ Դրանցից ամենախոշորներն են Սելենգան, Վերին Անգարան, Բարգուզինը։ Լճից սկիզբ է առնում մի գետ՝ Անգարան։ Լիճն ու նրա շրջակա տարածքները առանձնանում են բուսական ու կենդանական աշխարհի հարստությամբ։ Տեղի բնակիչներն ու Ռուսաստանում ապրող շատ մարդիկ լիճն ավանդաբար անվանում են Բայկալ ծով[1]։
Բայկալ լճի ափին է գտնվում Իրկուտսկ քաղաքը։ Այն հրաշալի վայր է զբոսաշրջիկների համար։