Եգիպտոս
From Wikipedia, the free encyclopedia
Եգիպտոս (արաբ․՝ مِصر, մասրի՝ مَصر, ղպտ.՝ Ⲭⲏⲙⲓ), պաշտոնական անվանումը՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետություն (արաբ․՝ جمهورية مصر العربية), միջմայրցամաքային պետություն Աֆրիկայի հյուսիսարևելյան և Ասիայի՝ Արաբական թերակղզու, հարավարևմտյան հատվածներում։ Սուեզի և Ակաբայի ծոցերի միջև ընկած Սինայի թերակղզին կատարում է ցամաքային կամրջի դեր և միացնում Եգիպտոսի ասիական և աֆրիկյան հատվածները։ Եգիպտոսը հյուսիս-արևելքում սահմանակցում է Իսրայելին, Գազայի հատվածում՝ Պաղեստինյան ինքնավարությանը, հարավում՝ Սուդանին և արևմուտքում՝ Լիբիային։ Հյուսիսում ափերը ողողվում են Միջերկրական, իսկ արևելքում՝ Կարմիր ծովերի ջրերը։ Երկու ծովերը իրար միացված են Սուեզի ջրանցքով։ Կարմիր ծովով Եգիպտոսը սահմանակցում է Սաուդյան Արաբիային, Միջերկրականով՝ Հունաստանին, Թուրքիային և Կիպրոսին, Ակաբայի ծոցով՝ Հորդանանին։
Եգիպտոսի Արաբական Հանրապետություն جمهورية مصر العربية
|
||||||
---|---|---|---|---|---|---|
|
||||||
Ազգային օրհներգ՝ «Եգիպտոսի օրհներգ» "بلادي، بلادي، بلادي" «Հայրենիք, հայրենիք, հայրենիք» |
||||||
|
||||||
Մայրաքաղաք և ամենամեծ քաղաք | Կահիրե | |||||
պաշտոնական լեզու | արաբերենեգիպտական արաբերեն | |||||
Կրոն | Սուննի իսլամ | |||||
Կառավարում | ունիտար կիսանախագահական հանրապետություն |
|||||
- | Նախագահ | Աբդել Ֆաթթահ ալ-Սիսի | ||||
- | Վարչապետ | Մուստաֆա Մադբուլի | ||||
Հիմնադրում | ||||||
- | Հին եգիպտական պետության կազմավորում[1][2] | շուրջ մ․թ․ա․ 3150 | ||||
- | Եգիպտոսի ալբանական գահատոհմի հաստատում | հուլիսի 9, 1805[3] | ||||
- | Անկախություն Միացյալ Թագավորությունից | փետրվարի 28, 1922 | ||||
- | Հեղափոխության հաղթանակ | հուլիսի 23, 1952 | ||||
- | Հանրապետության հռչակում | հունիսի 18, 1953 | ||||
- | Ներկայիս Սահմանադրության ընդունում | հունվարի 18, 2014 | ||||
- | Ջրային (%) | 0.632 | ||||
Բնակչություն | ||||||
- | 2017 մարդահամարը | 94,798,827 | ||||
ՀՆԱ (ԳՀ) | 2019 գնահատում | |||||
- | Ընդհանուր | $1.391[4] (21-րդ) | ||||
- | Մեկ շնչի հաշվով | $14,028[4] (94-րդ) | ||||
ՀՆԱ (անվանական) | 2019 գնահատում | |||||
- | Ընդհանուր | $300 միլիարդ[4] (43-րդ) | ||||
- | Մեկ շնչի հաշվով | $3,019[4] (130-րդ) | ||||
Ջինի (2015) | 31.8 (51-րդ) | |||||
ՄՆԶԻ (2017) | 0.696 (115-րդ) | |||||
Արժույթ | եգիպտական ֆունտ (E£) (EGP) | |||||
Ժամային գոտի | EET (ՀԿԺ+2[c]) | |||||
Ազգային դոմեն | ||||||
Հեռախոսային կոդ | +20 |
Հին եգիպտացիները ստեղծել են աշխարհի հնագույն պետակ կազմավորումներն ու քաղաքակրթությունը, որի նվաճումներ են հիերոգլիֆային գիրը, զարգացած քաղաքաշինությունը, միասնական դիցարանը և կենտրոնացված պետական կառավարման հնագույն համակարգը[5]։ Գիզայի բուրգերը, Մեծ Սֆինքսը, ինչպես նաև Մեմփիսի, Թեբեի ավերակներն ու Արքաների հովիտը կազմում են Հին Եգիպտոսից մեզ հասած պատմական ժառանգության մի մասը։ Ժամանակի ընթացքում Եգիպտոսը ենթարկվել է հույների, պարսիկների, հռոմեացիների, արաբների, օսմանյան թուրքերի և նուբիացիների ազդեցությանը։ Սինայի թերակղզին նշանավորվում է որպես վաղ քրիստոնեական կրոնի կենտրոններից մեկը, սակայն այս հանգամանքը չի խանգարում, որպեսզի 7-րդ դարում Եգիպտոսը դառնա իսլամադավան պետություն։ Զարգացած միջնադարում ձևավորվել է Մամլուքների սուլթանությունը՝ խաչակիրների գլխավոր հակառակորդներից մեկը Մերձավոր Արևելքում։ 16-ից մինչև 20-րդ դարերի սկիզբն ընկած ժամանակամիջոցում Եգիպտոսը հաջորդաբար կառավարվել է Օսմանյան և Բրիտանական կայսրությունների կողմից։ Ժամանակակից Եգիպտոսը ստեղծվել է 1922 թվականին՝ Բրիտանական կասրությունից անկախանալուց հետո։ Սակայն երկիրը փաստացիորեն վերականգնել է ինքնիշխանությունը 1952 թվականին՝ ապստամբների կողմից օկուպացիոն վարչակարգի տապալումից, Սուեզի ջրանցքի ազգայնացումից, Ֆարուք I-ի աքսորից և հանրապետության հռչակումից հետո։ Անկախությունից հետո Եգիպտոսը ներքաշվել է արաբա-իսրայելական հակամարտության մեջ, որի շրջանակներում էլ զբաղեցրել է Գազայի հատվածը։ Հաջորդիվ սակայն վերջիններս ստիպված են եղել ճանաչել Գազայի նկատմամբ Իսրայելի իրավունքները։ Ներակայումս Եգիպտոսի գլխավոր արտաքին մարտահրավերներն են հետճգնաժամային բարդույթները, ահաբեկչության սպառնալիքը և տնտեսական խնդիրները։
Ըստ կառավարման համակարգի՝ Եգիպտոսը կիսանախագահական հանրապետություն է։ Երկրի պաշտոնական կրոնը սուննի իսլամն է[6], լեզուն՝ արաբերենը (բնակչության մեծամասնությունը խոսում է արաբերենի եգիպտական բարբառով)։ Ավելի քան 95 միլիոն բնակչությամբ՝ Եգիպտոսը Հյուսիսային Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի և Արաբական աշխարհի ամենաբնակեցված պետությունն է (այս ցուցանիշով՝ երրորդը՝ Աֆրիկայում և տասնհինգերորդը՝ ամբողջ աշխարհում)։ Եգիպտոսի բնակչության ճնշող մեծամասնությունը բնակվում է Նեղոսի դելտայում՝ շուրջ 40 000 քառակուսի կիլոմետր տարածքում։ Սահարայի մաս կազմող անապատային շրջանները, որոնք կազմում են Եգիպտոսի տարածքի մեծ մասը, գրեթե բնակեցված չեն։ Եգիպտացիների գրեթե կեսը բնակվում է քաղաքային բնակավայրերում՝ Կահիրեում, Ալեքսանդրիայում և Նեղոսի գետի ափին տեղաբաշխված մյուս քաղաքներում։
Եգիպտոսը տնտեսապես զարգացած պետություն է՝ ամենաբազմաճյուղը Մերձավոր Արևելքում։ 2016 թվականին Եգիպտոսը շրջանցել է Հարավաֆրիկյան Հանրապետությանը (ՀԱՀ)՝ դառնալով Նիգերիայից հետո տնտեսապես երկրորդ ամենազարգացած պետությունը Աֆրիկա մայրցամաքում[7][8]։ Եգիպտոսի Արաբական Հանրապետությունն անկախության օրվանից ի վեր հանդիսանում է Միավորված ազգերի կազմակերպության, Չմիացած երկրների շարժման, Արաբական լիգայի, Աֆրիկյան միության, Իսլամական կոնֆերանսի և այլ կազմակերպությունների անդամ
Ամենամեծ քաղաքը մայրաքաղաքն