Ղպտիերեն
From Wikipedia, the free encyclopedia
Ղպտիերեն, եգիպտերեն լեզվի (եգիպտերեն) վերջին փուլը, որն ընդգրկում է զարգացման մոտ մեկ հազարամյակ։ XI - XII դդ. ղպտիերենը արդեն մեռած լեզու էր՝ դուրս մղված արաբերենի կողմից։ Պահպանվել է քրիստոնյա եգիպտացիների մոտ՝ որպես պաշտամունքային լեզու։ Ունի 5 հիմնական բարբառ, սայիդյան (IV - XI դդ., գրական լեզու), բոխարյան (որն այժմ գործածում են ղպտիները), սուբախմիմյան, ախմիմյան, ֆայումյան։ Ղպտիերենին հատուկ է զարգացած վերլուծական կառուցվածքը։ Հնչյունական համակարգում առկա է 23 բաղաձայն (խուլեր, ձայնորդներ, մեկ ձայնեղ՝ յ) և 7 հիմնական ձայնավոր։ Շեշտը ուժային է։ Բառապաշարում կան հունարեն փոխառություններ։ Այբուբենը տառագիր է, ստեղծել են եգիպտացիները մ. թ. II - III դդ.՝ Աստվածաշունչը հունարենից ղպտիերենի թարգմանելիս։
Արագ փաստեր Ղպտիերեն, Տեսակ ...
Ղպտիերեն | |
---|---|
Տեսակ | մեռած լեզու, ժամերգության լեզու, լեզու և chronolect? |
Ենթադաս | եգիպտերեն |
Մասն է | եգիպտերեն |
Երկրներ | Եգիպտոս[1] և Հին Եգիպտոս |
Խոսողների քանակ | 0 մարդ (2021) |
Վերահսկող կազմակերպություն | Institute of Coptology? |
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակ | 6 մեռած |
Գրերի համակարգ | Ղպտական այբուբեն[2] |
IETF | cop |
ԳՕՍՏ 7.75–97 | коп 328 |
ISO 639-2 | cop |
ISO 639-3 | cop |
Coptic language Վիքիպահեստում |
Փակել