Արաբական աշխարհ
From Wikipedia, the free encyclopedia
Արաբական աշխարհ, Հյուսիսային Աֆրիկայի և Արևմտյան Ասիայի արաբախոս պետությունների, տարածքների և բնակչության, ինչպես նաև Արաբական պետությունների լիգայի անդամ երկրներ և արաբերենը որպես պաշտոնական լեզու ունեցող երկրների ամբողջություն[1]։
«Արաբական աշխարհ» եզրի դասական սահմանումը ընդգրկում է Արաբական լիգայի Ատլանտյան օվկիանոսից արևմուտքում մինչև Արաբական ծով արևելքում, և Միջերկրական ծովից հյուսիսում մինչև Աֆրիկյան եղջյուր և Հնդկական օվկիանոս հարավ-արևելքում[1]։ Այդ երկրների ընդհանուր բնակչությունը կազմում է ավելի քան 400 միլիոն մարդ, որոնցից ավելի քան կեսը 25 տարեկանից փոքր է[2]։
Արաբական ազգայնականության առաջին դրսևորումները հայտնի են դարձել դեռ 19-րդ դարի երկրորդ կեսին Օսմանյան կայսրությունում այլ ազգայնական շարժումների հետ զուգահեռ։ 1945 թվականին կազմավորված Արաբական լիգան ներկայացնում է արաբների շահերը, ինչպես նաև նպատակ ունի արաբական պետությունների քաղաքական միավորումը (այդ գաղափարախոսությունը կոչվում համաարաբականություն)[3][4]։ Ամբողջ արաբական աշխարհով մեկ 2010 թ. վերջից մինչև 2011 թ. սկիզբը տեղի ունեցած համաժողովրդական բողոքի ակցիաները ուղղված էին երկրների կառավարություններին ժողովրդավարական իրավունքների պաշտպանման և վերականգնման պահանջով։