From Wikipedia, the free encyclopedia
Օտտո Յուլիևիչ Շմիդտ, (ռուս.՝ Отто Юльевич Шмидт, ի ծնե՝ Օտտո Ֆրիդրիխ Յուլիուս Շմիդտ [գերմ.՝ Otto Friedrich Julius Schmidt], սեպտեմբերի 18 (30), 1891[1] կամ սեպտեմբերի 30, 1891[2], Մոգիլյով, Ռուսական կայսրություն[3] - սեպտեմբերի 7, 1956[3][1][4][…], Մոսկվա, ԽՍՀՄ[3]), խորհրդային մաթեմատիկոս, երկրաֆիզիկոս, աստղագետ, Արկտիկայի հետազոտող, պետական և հասարակական գործիչ, ԽՍՀՄԳԱ ակադեմիկոս (1935), Ուկրաինական ԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1934), Խորհրդային Միության հերոս (1937)։
1913 թվականին ավարտել է Կիևի համալսարանը։ 1916 թվականից դարձել է նույն համալսարանի դոցենտ։ 1918-1921 թվականներին եղել է մի շարք ժողկոմատների կոլեգիաների անդամ, 1923-1956-ը՝ Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր, 1930-1932 թվականները՝ Արկտիկական ինստիտուտի տնօրեն, 1932-1939 թվականները՝ Հյուսիսային ծովային գլխավոր ուղու վարչության պետ, 1924-1941 թվականները՝ Սովետական մեծ հանրագիտարանի գլխավոր խմբագիր, 1939-1942 թվականները՝ ԽՍՀՄ ԳԱ փոխնախագահ։ 1937 թվականին Շմիդտի նախաձեռնությամբ կազմակերպվել է ԽՍՀՄ ԳԱ տեսական երկրաֆիզիկայի ինստիտուտը։ Մասնակցել է Պամիրյան սովետա-գերմանական առաջին արշավախմբին։ 1929-1930 թվականներին ղեկավարել է արշավախոլմբ «Գեորգի Սեդով» սառցահատով, կազմակերպել առաջին գիտահետազոտական կայանը Ֆրանց Ցոսիֆի երկրում, ուսումնասիրել Կարայի ծովի հյուսիսարևելյան մասը, Հյուսիսային երկրի արմ․ ափը և հայտնաբերել մի շարք կղզիներ։ Շմիդտի արշավախումբը «Սիբիրյակով» սառցահատով, առաջին անգամ մեկ նավարկության ընթացքում, անցավ Հյուսիսային․ ծովային ուղին՝ Արխանգելսկից Խաղաղ օվկիանոս։ 1933-1934 թվականները Շմիդտը ղեկավարել է «Չելյուսկին» շոգենավով նավարկությունը, որը 1934 թվականի փետրվարի 13-ին Չուկոտի ծովում ճզմվեց սառույցներով և ընկղմվեց։ 1937 թվականին ղեկավարել է «Հյուսիսային բևեռ-1» դրեյֆող կայանի կազմակերպման օդային արշավախումբը։ 1943 թվականին Շմիդտը առաջ քաշեց Երկրի և Արեգակնային համակարգի մյուս մոլորակների առաջացման կոսմոգոնիական տեսությունը։
Եղել է նաև ԽՍՀՄ Կենտգործկոմի անդամ, ԽՍՀՄ I գումարման Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի 3 շքանշանով։
Շմիդտի անվամբ են կոչվել կղզի Կարայի ծովում, հրվանդան Չուկոտի ծովի ափին։ «Անաստաս Միկոյան» սառցահատը սկզբնապես կրել Շմիդտի անունը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.