From Wikipedia, the free encyclopedia
Տարաս Շևչևնկոյի անվան Կիևի ազգային համալսարան (ուկրաիներեն՝ Київський національний університет імені Тараса Шевченка), համալսարան Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում։
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Շևչենկոյի անվան համալսարան ուկրաիներեն՝ Київський національний університет імені Тараса Шевченка | |
---|---|
Տեսակ | հասարակական համալսարան, հետազոտական համալսարան, ազատ հասանելիության հրատարակություն և ճարտարապետական ժառանգության հուշարձան |
Կարգախոս | Utilitas honor et gloria, Utility Honor and Glory, Користь, честь і слава և სარგებელი, პატივი და დიდება |
Հիմնադրված է | 1834 |
Հիմնադրիր | Նիկոլայ I |
Անվանված է | Տարաս Շևչենկո |
Ռեկտոր | Volodymyr Buhrov? |
Անդամակցություն | Magna Charta Universitatum?, Եվրոպայի համալսարանների միություն[1], Enterprise Europe Network?, ORCID[2], Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[3] և International Association of Universities?[4] |
Երկիր | Ուկրաինա[5] |
Տեղագրություն | Կիև |
Պարգևներ | |
Կայք | knu.ua(ուկր.) |
Taras Shevchenko National University of Kyiv Վիքիպահեստում |
Հիմնվել է 1834 թվականին։ Ունի կենսաբանության, երկրաբանության, աշխարհագրության, տնտեսագիտության, կիբեռնետիկայի, մեխմաթ, ֆիզիկայի, ռադիոֆիզիկայի, քիմիայի, լրագրողության, ռոմանոգերմանական, բանասիրության, պատմության, Փիլիսոփայության, իրավաբանության, միջազգային հարաբերությունների և միջազգային իրավունքի, նախապատրաստական (օտարերկրացիների համար) ֆակուլտետներ, ֆիզիոլոգիայի ԳՀԻ, հաշվողական կենտրոն, պրոբլեմային լաբորատորիաներ, աստղադիտարան, ուսումնա-հետազոտական տնտեսություն, ուսումնա-փորձակայան, բուսաբանական այգի, թանգարաններ, ուս. ֆիլմերի կինոստուդիա, գրադարան (1, 5 միլիոն միավոր գիրք)։ 1977 - 1978 ուսումնական տարում համալսարանում սովորում էր շուրջ 25 հազար ուսանող։ Հրատարակում է (ուկրաիներեն) «Գիտական տեղեկագիր» (1935 թ.-ից), «Գիտական տարեգիրք» (1957 թ.-ից), «Բանբեր Կիևի համալսարանի» (1958 թ.-ից) պարբերականները։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով (1959)։
Հաալսարանը հիմնադրվել է 1833 թվականի նոյեմբերի 8 -ին և անվանվել է Սուրբ Վլադիմիրի անվան կայսերական համալսարան։ Հետագայում անվանման փոփոխությունները կատարվել են հետևյալ կերպ՝
Կիևի Տարաս Շեւչենկոյի անվան համալսարանը բազմակողմանի կրթական և գիտական համալիր է։ Այն ունի հումանիտար և բնական գիտությունների 14 ֆակուլտետներ և 7 ուսունական հաստատություններ, որոնցում սովորում են շուրջ 25 հազար ուսանողներ։ Համալսարանն ունի նաև ֆիզ-մաթ[6] լիցեյ (միջնակարգ դպրոց արտոնյալների համար ցարական Ռուսաստանում և արևմտյան Եվրոպայում)[7], Ինֆորմացիոն տեխնոլոգիաների կենտրոն[8], հրատարակչական և տպագրական կենտրոններ, մի քանի աստղադիտարաններ[9], գրադարան, բուսաբանական այգի և Կանևսկի արգելոց։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.