Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա
From Wikipedia, the free encyclopedia
Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա (ուկրաիներեն՝ Національна академія наук України), պետական բարձրագույն գիտական կազմակերպություն Ուկրաինայում։ Գործում է համաձայն Ակադեմիայի 2002 թվականի ապրիլի 5-ին ընդունած կանոնադրության և Ուկրաինայի օրենսդրության (п. 1 Устава)։
Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա | |
---|---|
![]() | |
Հապավում | НАНУ |
Տեսակ | գիտությունների ակադեմիա, ազատ հասանելիության հրատարակություն, շենք և լեզվի կարգավորող |
Հիմնադրվել է | 1918 |
Անդամ է | Տիեզերական հետազոտությունների հանձնաժողով[1], International Union of Academies?[2], Բոլոր եվրոպական ակադեմիաներ[3], InterAcademy Partnership[4] և Միջազգային գիտական խորհուրդ[5] |
Նախագահ | Վլադիմիր Վերնադսկի[6][7] և Վլադիմիր Լիպսկի[8][9] |
Աշխատակիցներ | 27 807 մարդ |
Երկիր | Ուկրաինա[10] |
Տեղագրություն | Կիև |
Պարգևներ | |
Կայք | nas.gov.ua/en/Pages/default.aspx |
![]() ![]() Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա, Ուկրաինա | |
National Academy of Sciences of Ukraine Վիքիպահեստում |
Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիան իրականացնում է հետազոտություններ բնական, հումանիտար, սոցիալական գիտությունների բնագավառներում (п. 3 Устава)։
Պատմություն
Ակադեմիան հիմնադրվել է 1918 թվականի նոյեմբերի 27-ին Ուկրաինական իշխանության ներկայացուցիչ Պավել Սկորոպադսկու կողմից։ Վլադիմիր Վերնանդսկին եղել է Ակադեմիայի հիմնադիր-անդամ և Ուկրաինայի գիտությունների ակադեմիայի առաջին նախագահը[11]։
Ակադեմիայի համակարգում ընդգրկված են 174 ինստիտուտներ։ 2014 թվականի հունվարի 1-ի տվյալների համաձայն՝ աշխատակիցների թիվը կազմել է 40.000 մարդ[12] (1991 թվականին՝ շուրջ 89000 աշխատակից[13])։
Ակադեմիայի անվանումները
- 1918-1921 - Ուկրաինայի գիտությունների ակադեմիա (ՈւԳԱ)
- 1921-1936 - Համաուկրաինական գիտությունների ակադեմիա (ՀՈւԳԱ) (ուկրաիներեն՝ Всеукраїнська академія наук)
- 1936-1991 - ՈւԽՍՀ գիտությունների ակադեմիա (ՈւԽՍՀ ԳԱ)
- 1991-1993 - Ուկրաինայի գիտությունների ակադեմիա (Ուկրաինայի ԳԱ) (ուկրաիներեն՝ Академія наук України)
- 1994 - Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա (ՈւԳԱԱ) (ուկրաիներեն՝ Національна академія наук України)
Ակադեմիայի ղեկավարներ
Ակադեմիայի կառուցվածքը
- Ֆիզիկա-տեխնիկական և մաթեմատիկական գիտությունների սեկցիա
- Սեկցիայի բյուրո
- Մաթեմատիկայի բաժին
- Ինֆորմատիկայի բաժին
- Մեխանիկայի բաժին
- Ֆիզիկայի և աստղագիտության բաժին
- Երկրի մասին գիտության բաժին
- Նութագիտության Ֆիզիկա-տեխնիկական խնդիրների բաժին
- Էներգետիկայի Ֆիզիկա-տեխնիկական խնդիրների բաժին
- Միջուկային ֆիզիկայի և էներգետիկայի բաժին
- Քիմիական և կենսաբանական գիտությունների սեկցիա
- Սեկցիայի բյուրո
- Քիմիայի բաժին
- Կենսաքիմիայի, ֆիզիոլոգիայի և մոլեկուլային կենսաբանության բաժին
- Ընդհանուր կենսաբանության բաժին
- Սոցիալական և հումանիտար գիտությունների սեկցիա
- Սեկցիայի բյուրո
- Տնտեսագիտության բաժին
- Պատմության, փիլիսոփայության և իրավունքի բաժին
- Ուկրաինայի ԳԱԱ գրականության, լեզվի և արվեստաբանության բաժին
- Ուկրաինայի ԳԱԱ կից հաստատություններ
- Հրատարակչություն
- Գրախանութներ
- Ամսագրեր
- Գիտական հաստատություններ
- Այլ կազմակերպություններ
- Խորհուրդներ, որոնց գործունեությունն ապահովում է Ուկրաինայի ԳԱԱ (4 խորհուրդ)
- Ուկրաինայի ԳԱԱ կից խորհուրդներ, կոմիտեներ (ընդհանուր՝ 51)
- Ուկրաինայի ԳԱԱ գիտական կենտրոն և Ուկրաինայի կրթության և գիտության նախարարություն
- Գիտական սարքավորումների կոլեկտիվ օգտագործման կենտրոն
- Ուկրաինայի ԳԱԱ կառավարմանը կից կազմակերպություններ
- Հասարակական կազմակերպություններ
ՈւԳԱԱ ինստիտուտներ
- Գլխավոր աստղադիտարան
- ՈւԳԱԱ հնագիտության ինստիտուտ
- ՈւԳԱԱ կենսաօրգանական քիմիայի և նավթաքիմիայի ինստիտուտ
- ՈւԳԱԱ Ա. Վ. Պալադինայի անվան կենսաօրգանական քիմիայի ինստիտուտ
- ՈւԳԱԱ Նիկոլայ Խոլոդնիի անվան բուսաբանության ինստիտուտ
- ՈւԳԱԱ Ագաթանգեղոս Կրիմսկու անվան արևելագիտության ինստիտուտ
- ՈւԳԱԱ աշխարհագրության ինստիտուտ
- ՈւԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ
- ՈւԳԱԱ Վլադիմիր Կորցկու անվան պետության և իրավունքի ինստիտուտ
- ՈւԳԱԱ Իվան Շմալգաուզենի անվան կենդանաբանության ինստիտուտ
- ՈւԳԱԱ պատմության ինստիտուտ
- ՈւԳԱԱ Վիկտոր Գլուշկովի անվան կիբերնետիկայի ինստիտուտ
- ՈւԳԱԱ Տարաս Շևչենկոյի անվան գրականության ինստիտուտ
- ՈւԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտ
- ՈւԳԱԱ Գ. Կուրդյումովի անվան մետաղաֆիզիկայի ինստիտուտ
- ՈւԳԱԱ Ստեպան Տիմոշենկոյի անվան մեխանիկայի ինստիտուտ
- ՈւԳԱԱ ընդհանուր էներգետիկայի ինստիտուտ
- ՈւԳԱԱ Ի. Կուրասի անվան քաղաքական և էթնիկ հետազոտությունների ինստիտուտ
- ՈւԳԱԱ կիրառական մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտ
- ՈւԳԱԱ կիրառական ֆիզիկայի ինստիտուտ
- ՈւԳԱԱ մաթեմատիկական մեքենաների և համակարգերի ինստիտուտ
- ՈւԳԱԱ նյութագիտության խնդիրների ինստիտուտ
- ՈւԳԱԱ միջուկային անվտանգության հարցերի ինստիտուտ
- ՈւԳԱԱ Ա. Ուսիկի անվան ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ
- ՈւԳԱԱ գերծանր նյութերի ինստիտուտ
- ՈւԳԱԱ սորբումի և էնդոէկոլոգիայի խնդիրների ինստիտուտ
- ՈւԳԱԱ Նիկոլայ Բոգոլյուբովի անվան տեսական ֆիզիկայի ինստիտուտ
- ՈւԳԱԱ տեխնիկական մեխանիկայի ինստիտուտ
- ՈւԳԱԱ տրանսպորտային համակարգերի և տեխնոլոգիաների ինստիտուտ
- ՈւԳԱԱ Ուկրաիներեն լեզվի ինստիտուտ
- ՈւԳԱԱ Միխայիլ Գրուշևսկու անվան Ուկրաինական հնագիտության և աղբյուրագիտության ինստիտուտ
- ՈւԳԱԱ ֆիզիկայի ինստիտուտ
- ՈւԳԱԱ Վ. Լաշկարովի անվան կիսահաղորդիչների ֆիզիկայի ինստիտուտ
- ՈւԳԱԱ բույսերի ֆիզիոլոգիայի և գենետիկայի ինստիտուտ
- ՈւԳԱԱ Լև Պասարժևսկու անվան ֆիզիկական քիմիայի ինստիտուտ
- ՈւԳԱԱ Գրիգորի Սկովորոդայի անվան փիլիսոփայության ինստիտուտ
- ՈւԳԱԱ բարձր մոլեկուլային միացությունների ինստիտուտ
- ՈւԳԱԱ գունավոր մետալուրգիայի ինստիտուտ
- ՈւԳԱԱ Եվգենի Պատոնի անվան էլեկտրաեռակցման ինստիտուտ
- ՈւԳԱԱ հանրագիտարանային հետազոտությունների ինստիտուտ
- ՈւԳԱԱ Ալեքսանդր Պոտեբնյայի անվան լեզվաբանության ինստիտուտ
- ՈւԳԱԱ տիեզերական հետազոտությունների Լվովի կենտրոն
- ՈւԳԱԱ ծովային հիդրոֆիզիկայի ինստիտուտ
- Վլադիմիր Վերնադսկու անվան Ուկրաինայի ազգային գրադարան
- ՈւԳԱԱ աստղագիտության ինստիտուտ
- Ուկրաինայի լեզվա-տեղեկատվական հիմնադրամ
- Ուկրաինայի լեռնային երկրաբանության, գեոմեխանիկայի և հանքավայրերի գիտահետազոտական և նախագծային ինստիտուտ
- ՈւԳԱԱ Ալեքսեյ Բոտատսկու անվան ֆիզիկա-քիմիական ինստիտուտ
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.