Միխայիլո Հրուշևսկի

From Wikipedia, the free encyclopedia

Միխայիլո Հրուշևսկի
Remove ads

Միխայիլ Սերգեևիչ Գրուշևսկի (ուկրաիներեն՝ Михайло Сергійович Грушевський, սեպտեմբերի 29, 1866(1866-09-29)[1][2][3][…], Խելմ, Kholmskii uezd, Լուբլինի նահանգ, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 26, 1934(1934-11-26)[4], նոյեմբերի 24, 1934(1934-11-24)[5] կամ նոյեմբերի 25, 1934(1934-11-25)[2][3][6][…], Կիսլովոդսկ, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի պատմաբան, հասարակական և քաղաքական գործիչ, հեղափոխական։

Արագ փաստեր Միխայիլո Հրուշևսկիուկրաիներեն՝ Михайло Сергійович Грушевський, Ծնվել է ...
Remove ads
Remove ads

Կենսագրություն

1890 թվականին ավարտել է Կիևի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը։ 1894-1897 թվականներին վարել է Լվովի համալսարանի ընդհանուր պատմության ամբիոնը։ 1890-ական թվականին եղել է Կիևյաև Գրոմադայի գործուն անդամներից, 1899 թվականին՝ Գալիցիայի ազգային դեմոկրատական կուսակցության կազմակերպիչներից։ Պրոգերմանական կողմնորոշում ունենալու համար 1914 թվականին ձերբակալվել է և աքսորվել Սիմբիրսկ։ 1917 թվականին մարտին հարել է ուկրաինական Էսէռներին և ղեկավարել ուկրաինական Կենտրոնական ռադան։ Գերմանական օկուպացիայի ձախողումից հետո Գրուսևսկին վտարանդվել է Ավստրիա (19191924 թվականին նրան թույլատրվել է վերադառնալ արդեն Խորհրդային Ուկրաինա։ Այդ նույն թվին էլ ընտրվել է ՈւԽՍՀ Գիտությունների ակադեմիայի անդամ, 1929 թվականին՝ ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս։ 1930 թվականին աշխատել է Մոսկվայում։ Գլխավոր աշխատություններն են «Ուկրաինա-Ռուսիայի պատմությունը» (հ.1 - 10, 13 գրքով, 1898-1936), «Ուկրաինական ժողովրդի պատմության ակնարկ» (1904), «Ուկրաինական գրականության պատմություն» (հ.1 - 5, 1923-1927)։ Դեմ է արտահայտվել մարքսիզմին։ Պատմության մեջ գլխավորը համարել է ազգային հարցը՝ գտնելով, որ ազգային շահերը բարձր են դասակարգային շահերից, իսկ դասակարգային պայքարը խանգարում է ազգային շահերի համար պայքարին։

Remove ads

Ծանոթագրություններ

Loading content...
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads