From Wikipedia, the free encyclopedia
Քրիստոնեական փիլիսոփայություն, քրիստոնեական հավատին վերաբերող բանակռիվ իշխող արդի փիլիսոփայության հետ (Ա․ Դեմպֆ)[1]։
Հիսուս Քրիստոսը | ||
---|---|---|
Ծնունդը · Մկրտությունը · Հարությունը · Զատիկ · Հիսուսը քրիստոնեությունում | ||
Հիմնադրումը | ||
Առաքյալները · Եկեղեցի · Հավատո հանգանակ · Ավետարան · Դրախտ | ||
Աստվածաշունչ | ||
Հին կտակարան · Նոր Կտակարան · Գրքերը · Կանոն · Ապոկրիֆ | ||
Աստվածաբանություն | ||
Ապոլոգետ · Մկրտություն · Աստված · Սուրբ Որդի · Սուրբ Հոգի · Աստվածաբանության պատմություն · Փրկություն · Սուրբ Երրորդություն | ||
Պատմություն և Ավանդույթները | ||
Ժամանակագրություն ·Քրիստոնեության պատմություն · Մարիամ Աստվածածին · Սուրբ Թադեոս · Սուրբ Բարդուղիմեոս · Գրիգոր Լուսավորիչ · Վաղ քրիստոնեություն · Տրդատ Գ · Տիեզերական ժողովներ · Վարդանանք · Ավարայրի ճակատամարտ · Միաբնակություն · Խաչակրաց արշավանքներ | ||
Ուղղություններ և աղանդներ | ||
Հայ Առաքելական Եկեղեցի · Կաթոլիկություն · Ուղղափառություն · Բողոքականություն · Հին արևելյան եկեղեցիներ · Թոնդրակյաններ · Պավլիկյաններ · Եհովայի վկաներ · Խաչակրաց արշավանքներ · Միաբնակներ | ||
Ընդհանուր թեմաներ | ||
Մշակույթ · Մատաղ · Տաղեր · Պատարագ · Շարականներ · Այլ կրոնները · Աղոթք · Քարոզ · Կաթողիկոս Պորտալ Քրիստոնեություն |
Քրիստոնեական փիլիսոփայություն եզրույթը օգտագործվում է տեքստերի նկարագրության նպատակով, որոնք ստեղծվել են քրիստոնեական մշակութային միջավայրում՝ որպես իսլամական, չինական, հուդայական և այլ կրոնական փիլիսոփայությունների տերմինների համարժեք։ Քրիստոնեական փիլիսոփայություն եզրույթը տարբեր հեղինակների կողմից տարբեր կերպ է կիրառվում․ չկա փիլիսոփայական համակարգ, որը հնարավոր կլիներ անվանել միակ քրիստոնեական փիլիսոփայություն, բայց գոյություն ունեն բազմաթիվ քրիստոնեական փիլիսոփայություններ[2]։ Քրիստոնեական փիլիսոփայություն մեջ տարբերակվում են ուղղափառ, կաթոլիկ և բողաքական փիլիսոփայությունները[3]։ Քրիստոնեական փիլիսոփայությունը սկիզբ է առնում 3-րդ դարից (Կղեմես Ալեքսանդրացի, Որոգինես)։ Քրիստոնեական փիլիսոփայություն եզրույթի հեղինակը Էրազմ Ռոտերդամցին է։
Ուղղափառ փիլիսոփայությունը զարգացել է Բյուզադական կայսրությունում, որը հիմնված էր հունական իդիալիստական փիլիսոփայության (առաջին հերթին՝ նեոպլատոնականության) և հայրաբանության վրա։ Ուղղափառ փիլիսոփայության ձևավորման վրա մեծ ազդեցություն է ունեցել Հովհաննես Դամասկոսցու աշխատությունը։
Ժամանակակից աշխարհում առաջ են եկել փիլիսոփայական նոր ուղղություններ, ինչպիսիք են՝ ակադեմիական փիլիսոփայությունը, մետաֆիզիկայի համամիասնությունն ու նոր կրոնական ինքնագիտակցությունը։ Մի շարք ուղղափառ հեղինակներ կրոնական փիլիսոփայության տակ հասկանում են ընդհանուր քրիստոնեական մարդաբանության սկզբունքները՝ հիմնված խիստ ասկետիզմի վրա։
Մինչև 13-րդ դարը փիլիսոփայության և աստվածաբանության սահմանը հստակեցված չէ։ Այդ ժամանակաշրջանի ամենահայտնի քրիստոնյա փիլիսոփան Օգոստինոս Երանելին էր։ Սքոլաստիկայի ձևավորմամբ աստվածաբանությունը սկսում է հակադրվել փիլիսոփայությանը։ Ըստ սքոլաստիկների աստվածաբանությունը «փառքի լույս» ունի, իսկ փիլիսոփայությունը մարդու մտքի արգասիքն է։ Հակադրությունը թուլացել է Վերածննդի (Ռենեսանսի) դարաշրջանում և թափ առել Ռեֆորմացիայի շրջանում։ 19-րդ դարի սկզբին, հատկապես Հռոմի պապի էնցիկլիկից (Aeterni Patris, 1879) վերածնվել է հետաքրքրությունը Թովմա Աքվենացու և սքոլաստիկայի (նեոթոմիզմ), դրա համակարգման հանդեպ, դրա հետ մեկտեղ, քրիստոնեական կաթոլիկ փիլիսոփայությունը սկսել է զարգացման նոր փուլ ապրել։ Հընթացս Կաթոլիկ փիլիսոփայության մեջ զարգացել է նեոավգուստինականությունը, թեյարդականությունը (փիլիսոփա Պիեռ Շարդեն) և ուրիշ հասկացություններ։
Այժմ կաթոլիկ փիլիսոփայության մեջ ընդգրկված են մի քանի դպրոցներ և ուղղություններ, որոնք կապվում են կա՛մ պլատոնական-ավգուստինյան, կա՛մ արիստոտելյան-թոմիստական ավանդույթներին։
Բողոքական փիլիսոփայությունն ու աստվածաբանությունը հիմնված են Ռեֆորմացիայի առաջնորդների, առաջին հերթին՝ Լյութերի, Կալվինի, Ցվինգլիի, Բյուքերի գրվածքների վրա։ 18-րդ դարի վերջից սկսած՝ տարբեր գաղափարներ մշակվել են հիմնականում բողոքական փիլիսոփայության և աստվածաբանության լիբերալ քրիստոնեության հիման վրա։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.