Էրազմ Ռոտերդամցի
From Wikipedia, the free encyclopedia
Դեսիդերիոս Էրազմոս Ռոտերդամցի (լատ. Desiderius Erasmus Roterodamus, հոկտեմբերի 28, 1466[1][2][3], Ռոտերդամ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ[1][3] - հուլիսի 12, 1536[4][5], Բազել, Շվեյցարիա[1]), նիդեռլանդական հումանիստական գրականության ամենաականավոր դեմքը։
Կենսագրություն
Ծնվել է Ռոտերդամ քաղաքում, ծագումով հոլանդացի էր, հոլանդական մի բյուրգերի «ապօրինի զավակը»։ Վաղ հասակից զրկվելով ծնողներից` նա ստիպված է լինում վանք մտնել թե՛ իր գոյությունը պահպանելու, թե՛ ուսումը շարունակելու նպատակով։ Այստեղ նա մնում է մոտ երկու և կես տարի։ Նա ամբողջ ժամանակը նվիրում է ուսման գործին, սովորում է դասական լեզուներ և ուսումնասիրում հին հունական ու հռոմեական գրողների գործերը։ Վանքից դուրս գալով` 1496-ին ուսումը շարունակելու նպատակով գնում է Փարիզ։ Այնուհետև սկսում է ճանապարհորդություններ կատարել Եվրոպայում, լինում է իր հայրենքում, Նիդերլանդներում, Իտալիայում, ապա անցնում է Անգլիա։ Քեմբրիջի համալսարանում դասավանդում է հունարեն և աստվածաբանություն։ Ծանոթանում է Թոմաս Մորի հետ և դառնում նրա ամենամոտ բարեկամներից մեկը։
Վերադառնալով Անգլիայից` նա ապրում է Գերմանիայում, մի քանի տարի ծառայում է Կառլոս V-ի պալատում։ Կյանքի վերջին տարիներին անցկացնում է Շվեյցարիայում, որտեղ էլ մահանում է[11]։
Ստեղծագործություններ
- «Գովք հիմարության» (թարգմանվել է հայերեն Վահե Միքայելյանի կողմից[12])[13]
- «Դատողություն կամքի ազատության մասին»
- «Քրիստոնյա մարտիկի զենքը»
Էրազմ Ռոտերդամցին հայերեն
- Գովք հիմարության, Ե., Հայպետհրատ, 1964, 343 էջ։ Ռուսերենից թարգմ.՝ Վ. Միքայելյան։
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.