From Wikipedia, the free encyclopedia
Լեո XIII կամ Լուիջի Պեչչի, իսկ աշխարհիկ կյանքում՝ Վինչենցո Ջոակինո Ռաֆայել Լուիջի (լատին․՝ Leo PP. XIII,, իտալ.՝ Vincenzo Gioacchino Raffaele Luigi Pecci, մարտի 2, 1810[2][3][4][…], Կարպինետո-Ռոմանո, Առաջին ֆրանսիական կայսրություն[5] - հուլիսի 20, 1903[2][3][6][…], Հռոմ, Իտալիա[5] և Վատիկան[7]), Հռոմի պապ (1878 թվականի փետրվարի 20-ից մինչև 1903 հուլիսի 20-ը)։
Լեո XIII լատին․՝ Leo PP. XIII | |
Կրթություն | Պապական Եկեղեցական ակադեմիա և Պապական Գրիգորյան համալսարան |
---|---|
Գիտական աստիճան | երկու իրավունքների դոկտոր |
Մասնագիտություն | Լատինական կաթոլիկ քահանա, Monsignor, նունցիա, արքեպիսկոպոս, գրող և կաթոլիկ եպիսկոպոս |
Ծննդյան անուն | իտալ.՝ Gioacchino Vincenzo Raffaele Luigi Pecci[1] |
Ծնունդ | մարտի 2, 1810[2][3][4][…] Կարպինետո-Ռոմանո, Առաջին ֆրանսիական կայսրություն[5] |
Մահ | հուլիսի 20, 1903[2][3][6][…] (93 տարեկան) Հռոմ, Իտալիա[5] կամ Վատիկան[7] |
Թաղված է | Լաթերանյան բազիլիկ եկեղեցի, Tomb of Leo XIII |
Դինաստիա՝ | House of Pecci |
Հայր | Domenico Lodovico Pecci? |
Մայր | Anna Francesca Prosperi Buzi? |
Ստորագրություն | |
| |
Լեո XIII-ը հրատարակել է 88 էնցիկլիկ, որն ավելին է, քան իր նախորդներից կամ հաջորդներից որևէ մեկը։ Հռոմի պապերի շարքում նա ամենաերկարակյացն է եղել։ Տոնգայի թագավոր Ջորջ Տուպոու I-ի մահից հետո (1893 թվականի փետրվարի 18-ից մինչև իր մահը՝ 1903 թվականի հուլիսի 20-ը) եղել է աշխարհում գործող պետության ղեկավարներից ամենատարեցը։ Ըստ իր ղեկավարած տարիների (որը կազմել է 25 տարի և 5 ամիս) զբաղեցրել է երրորդ տեղը՝ Պիոս IX-րդից (1846-1878) և Հովհաննես Պողոս II-ից (1978-2005) հետո։
Վինչենցո Ջոակինո Ռաֆայել Լուիջին՝ Պեչչի կոմսը, ծնվել է 1810 թվականի մարտի 2-ին, Կարպինետո Ռոմանոյում՝ Անանյիի մոտ, հռոմեացի արիստոկրատների հարուստ ընտանիքում։ Վիտերբոյում և Հռոմում ուսումնասիրել է փիլիսոփայություն, աստվածաբանություն և իրավունք։ Եղել է շատ ընդունակ և բազմակողմանի զարգացած մարդ։ Լատիներեն բանաստեղծություններ է գրել, իսկ Դանթեն մեջբերել է հիշողությամբ:1836 թվականին դարձել է աստվածաբանության դոկտոր, ինչպես նաև՝ քաղաքացիական և եկեղեցական իրավունքի դոկտոր։
1837 թվականի փետրվարի 14-ին Գրիգոր XVI-ը նրան նշանակել է իր անձնական պրելատ[Ն 1], նախքան 1837 թվականի դեկտեմբերի 31-ին նրա քահանա ձեռնադրվելը։ Շուտով Պեչչին Բենևենտոյում նշանակվել է պապական լեգատ[Ն 2], որտեղ նա ջանադիր միջոցներ է ձեռնարկել ավազակությունը վերացնելու համար։ Այնուհետև նա ուղարկվել է Բրյուսել՝ որպես պապական նունցիա, սակայն 33-ամյա դիվանագետը չի կարողացել վերջ դնել տարաձայնություններին, որոնք ծագել էին տեղի ճիզվիտների և եպիսկոպոսականների միջև։ Ջակոմո Անտոնելիի կողմից նշանակվելով պետքարտուղար՝ 1843 թվականի հունվարի 27-ից մինչև 1846 թվականի հունվարի 19-ը, եղել է Դամիատի տիտղոսակիր արքեպիսկոպոս։ 1846 թվականին նշանակվել է եպիսկոպոս Պերուջի եպիսկոպոսությունում, որը ղեկավարել է մոտ 30 տարի։
1853 թվականին ստացել է կարդինալի գլխարկ։ Մնացել է Հռոմեական Կուրիայից (Սուրբ Աթոռի և Վատիկանի գլխավոր վարչական մարմին և գլխավորներից մեկը Կաթոլիկ եկեղեցում) հեռու, քանի որ հավանություն չի տվելլ կարդինալ-պետքարտուղարի պահպանողական ուղղվածությունը։ Միայն Վատիկանի առաջին վեհաժողովի խորհրդակցությունների ժամանակ է ակտիվ մասնակցություն ունեցել՝ աչքի ընկնելով իր ունեցած բազմակողմանի գիտելիքներով և այն ժամանակվա Եվրոպայի սոցիալ-քաղաքական իրողություններին տեղյակ լինելով։
1877 թվականին, Ջակոմո Անտոնելլիի մահից հետո, Պեչչին նշանակվել է կարդինալ-կամերլենգո (պապական գույքի կառավարիչ)։ Իտալիայի միավորումից հետո դարձել է առաջին պապ։ Պապական պետության լուծարումից հետո Լեո XIII- ը ստիպված է եղել գերագույն իշխանություն գործադրել Կաթոլիկ եկեղեցում, իսկ ստեղծված պայմանները նրան ստիպել են մշակել Հռոմի պապի գործառույթների նոր մոդել, որի անսխալական իշխանությունն ու գերակայությունը ճանաչվել են դոգմա, սակայն նրա իշխանության սահմանները և՛ քաղաքական, և՛ ներքին եկեղեցական ոլորտներում զգալիորեն սահմանափակ էին։ Թեև սկզբում մտադրվել էր լքել Հռոմը, բայց իր պետքարտուղար կարդինալ Ռամպոլայի խորհրդով որոշել է մնալ «Վատիկանի բանտարկյալ» («узником Ватикана»)։ Ընդ որում, կարդինալ Ռամպոլան այդ ժամանակ համարվում էր պապական քաղաքականության հիմնական շարժիչ ուժը։
Շատերն սպասում էին, որ Լեո XIII-ը հաշտվելու է աշխարհիկ իշխանության կորստի հետ, քանի որ նա համարվում էր Պիոս IX-ի անհաշտ քաղաքականության հակառակորդը, սակայն պապը հաստատել է կոնկլավի կողմից կազմված բողոքը Հռոմը իտալացիների կողմից գրավված լինելու դեմ և իր առաջին էնցիկլիկում (энциклик) պահանջել է աշխարհիկ իշխանության վերականգնում։ Ձգտել է ուժեղացնել պապականության կարևորությունը կաթոլիկ եկեղեցու ազդեցությունն ամրապնդելու և ընդլայնելու միջոցով ոչ միայն Արևմուտքում, այլ նաև Արևելքում և իրեն համարել է ոչ թե որպես աշխարհիկ իշխանությունից զրկված, այլ միլիոնավոր կաթոլիկների առաջնորդ։
Ամուր պահելով եկեղեցու դերի միջնադարյան հայացքները՝ ձգտել է իրեն ենթարկել մշակութային և հասարակական հոսանքները. մի շարք էնցիկլիկներով դատապարտել է նոր գիտությունը և նոր փիլիսոփայությունը՝ նրանց առաջ խնդիր դնելով հաստատել բացահայտ ճշմարտությունները և հայտարարելով Թովմաս Աքվինացուն՝ որպես փիլիսոփայի և գիտնականի իդեալ։ Լեո XIII-ը կարողացել է հասնել արևմտաեվրոպական պահպանողական տարրերի զգալի մասի ղեկավարի դիրքին, որը հմտորեն օգտագործել է ի շահ եկեղեցու, հասնելով Գերմանիայում մշակութային պայքարի (գերմ.՝ Kulturkampf)[8] ընթացքում ընդունված կաթոլիկության դեմ կայացրած որոշումների մեծ մասի չեղարկմանը։ Կարգադրել է ֆրանսիական հոգևորականությանը դադարացնել պետության դեմ պայքարը և այդպիսով, Ֆրանսիայում մասամբ հաշտեցրել է եկեղեցուն և պետությանը։
Տիրապետել է ֆրանսերենին և գերմաներենին, ինչը թույլ էր տալիս նրան օտար դիվանագետների հետ շփվել առանց վկաների։ Նրա անձնական պրելատը եղել է գերմանացի նշանավոր պատմաբան Իոհանն Յասենը։ Կյանքի վերջին տարիներին Լեո XIII- ը կարդինալ Ռամպոլային է փոխանցել Կաթոլիկ եկեղեցու ղեկավարման իր գործառույթների զգալի մասը։ 1903 թվականի փետրվարի 20-ին հանդիսավոր կերպով նշել է իր՝ Հռոմի պապի աթոռին նշանակվելու 25-րդ տարելիցը։ Նույն թվականի հուլիսի 20-ին մահացել է։ Լեո XIII պապը հուղարկավորվել է Լաթերանի բազիլիկ եկեղեցում։
«Rerum novarum» էնցիկլիկը 1894 թվականի մայիսի 15-ից ձևավորել է Հռոմեական կաթոլիկ սոցիալական ուսմունքի առաջին թեզիսները, որը Լեո XIII- ի իրավահաջորդները լրացրել և փոփոխել են՝ հասարակական-քաղաքական փոփոխված պայմաններին համապատասխան։
1894 թվականի հունիսի 20-ի Praeclara Gratulationis էնցիկլիկը դատապարտել է մասոնությունը և պարունակել է Արևելքի քրիստոնյաներին (Ուղղափառ եկեղեցի), հատկապես սլավոններին ուղղված կոչ, միավորվել «Հռոմեական հայրապետ»-ի գերագույն իշխանության ներքո[9]։ Ուղղափառները համարում էին, որ 1895 թվականի օգոստոսին էնցիկլիկի թեզիսները աստվածաբանական և պատմականորեն հերքվել են Կոստանդնուպոլսի պատրիարք Անֆիմ VII- ի և նրա Սինոդի կողմից[10]։
1896 թվականի սեպտեմբերին հրապարակված Apostolicæ Curæ բուլլայում (միջնադարյան պապական փաստաթուղթ կապարե կնիքով), հաստատել է անգլիկյան ձեռնադրության ընդհանուր անվավերությունը[11]։ Այն հերքվել է հաջորդ տարվա փետրվարին Saepius Officio հաղորդագրության միջոցով, որը ստորագրել են Կենտերբերի արքեպիսկոպոս Ֆեդերիկ Տեմպոլը և Յորսկիի արքեպիսկոպոս Վիլյամ Մակլագանը։
Լեո XIII պապը կարդինալ Ռամպոլլայի հետ մեծ ջանքեր է գործադրել, որ եվրոպական երկրներում պահպանի կաթոլիկ եպիսկոպոսության աստիճանը։ Համաձայնագիր է կնքվել Գերմանական կայսրության հետ։ Բիսմարկը ստացել է Քրիստոսի շքանշան, իսկ Վիլհելմ II կայսրը Վատիկանում երկու անգամ այցելել է Լեո XIII-ին։ Պապը ֆրանսիացի կաթոլիկներին տրամադրել էր հանրապետական համակարգի հետ հաշտվելուն։ Լեո XIII-ը կապեր է որոնել նույնիսկ անգլիկանների հետ, որպեսզի հասնի նրանց հաշտեցմանը առաքելական մայրաքաղաքի հետ։ Այդ ընթացքում նա կարդինալ է նշանակել կաթոլիկություն ընդունած Ջոն Նյումենին(1801—1890): Ավելի բարդ էին առաքելական մայրաքաղաքի և Ավստրիայի միջև հարաբերությունները, որը շարունակում էր պահպանել իոսիֆիզմի ավանդույթները։ Պետական քարտուղարության դիվանագիտական ակտիվությունը այնքան էլ չէր բարձրացրել պապականության հեղինակությունը, որպեսզի այն պապական պետության վերականգնման համար հույս փայփայեր, դրա փոխարեն ուղի է հարթել քրիստոնեական ժողովրդավարության ճակատի քաղաքական համախմբման համար, որը ակտիվ քայլեր է ձեռնարկել աշխատավորության շրջանում սոցիալիզմի և կոմունիզմի ազդեցության դեմ պայքարում։ Լեո XIII պապի ձեռքբերումներից հարկ է նշել Թովմա Աքվինացու փիլիսոփայության վերածնունդը (որի փիլիսոփայությունը պապը համարում էր վարդապետական և աստվածաբանական կաթոլիկ մտքի հիմքը), ինչպես նաև աստվածաշնչյան գրականության տարբեր ասպեկտների ուսումնասիրությունների և աստվածաշնչյան հնագիտության զարգացուը։ Պապը կարգադրել է բացել եկեղեցական արխիվները կաթոլիկ հաստատություններում սովորողների համար, սակայն իր հսկողությունից բաց չթողնելով նրանց ուսումնասիրությունների արդյունքները և դրանց բովանդակությունը։
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.