Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Վիտերբո (իտալ.՝ Viterbo), քաղաք Իտալիայում Լացիո մարզի Վիտերբո գավառում[1] և հանդիսանում է վերջինիս վարչական կենտրոնը։ Գտնվում է Հռոմից 100 կմ դեպի հյուսիս, Չիմինի լեռան ստորոտում (անգլ.՝ Cimini Hills)։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Viterbo | |||||
| |||||
Երկիր | Իտալիա | ||||
Մարզ | Լացիո | ||||
Գավառ | Վիտերբո | ||||
Համայնք | Վիտերբո | ||||
Մակերես | 406,28 կմ² | ||||
ԲԾՄ | 326 մ | ||||
Պաշտոնական լեզու | իտալերեն | ||||
Բնակչություն | 60 537 մարդ (2004) | ||||
Խտություն | 148,63 մարդ/կմ² | ||||
Տեղաբնականուն | Վիտերբեցիներ | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 0761 | ||||
Փոստային ինդեքս | 01100 | ||||
Փոստային դասիչ | 01100 | ||||
Ավտոմոբիլային կոդ | VT | ||||
Կոդ ISTAT | 056059 | ||||
Պաշտոնական կայք | comune.viterbo.it | ||||
| |||||
Քաղաքի հովանավոր են համարվում Սուրբ Լվարենտիոսը (լատին․՝ Laurentius) և Սուրբ Ռոզան Վիտերբոյից (իտալ.՝ Rosa da Viterbo)։ Քաղաքի տոնը նշվում է ամեն տարի օգոստոսի 10-ին և սեպտեմբերի 4-ին։
Ինչպես շրջանի բազմաթիվ այլ քաղաքներ, այնպես էլ Վիտերբոն հիմնադրվել են Էտրուսկների կողմից հնագույն ժամանակներում։ Իր վաղ ժամանակներում Վիտերբոն գրավել է իր հարևան Ֆերենտո քաղաքը։ Մ.թ.ա. 310 թվականին քաղաքը անցել է հռոմեացիների, իսկ 774 թվականին՝ լանգոբարդների տիրապետության տակ։ XI դարում քաղաքը համարվում էր ավելի շատ Տոսկանայի, քան Լացիոյի մաս։ Իրադրությունը փոխվեց այն ժամանակ, երբ Մաթիլդա Տոսկանսկայան քաղաքը հանձնեց Հռոմի Պապի իշխանությանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.