Կոմս

From Wikipedia, the free encyclopedia

Կոմս

Կոմս (գերմ.՝ Graf), թագավորական պաշտոնատար անձ վաղ միջնադարում արևմտյան Եվրոպայում։ Տիտղոսը ծագել է 4-րդ դարում Հին Հռոմում և տրվում էր բարձր պաշտոնյաներին (օրինակ՝ comes sacrarum largitionum - գլխավոր հարկահան)։ Ֆրանկական թագավորությունում 6-րդ դարի երկրորդ կեսից գրաֆը կամ հաուգրաֆը իր տիրույթում (գերմ.` Gau 100 հոգանոց գյուղ հին գերմանացիների մոտ) ուներ վարչական, զինվորական և դատական իրավունքներ։ 877 թ. Կարլոս II Ճաղատի հրամանով կոմսի տիրույթներըն դարձան ժառանգական։

Thumb
Կոմսի թագը

Ֆեոդալական մասնատվածության շրջանում նշանակում էր կոմսության ֆեոդալական կառավարիչ, իսկ ֆեոդալական մասնատվածության վերացումից հետո՝ բարձր ազնվական տիտղոս՝ (կանացի՝ կոմսուհի)։

Ռուսաստանում տիտղոսը մտցվել է Պետրոս I-ի կողմից 1706 թ.: 19-րդ դարավերջում այստեղ արդեն կար 300 կոմսական տիտղոս։ Վերացվել է 1917 թ. նոյեմբերի 11-ին։ Այժմ Եվրոպայի մի քանի միապետական երկրներում կան անվանական կոմսություններ։

Տես նաև

Մանրամասն տեղեկատվություն Գերմաներեն, Անգլերեն ...
Գերմաներեն Անգլերեն Ծանոթագրություն
Markgraf Margrave и
(կրտսեր) Marquess կամ Marquis
Mark: march (ճահիճ, սահմանային մարզ) + Graf
Pfalzgraf Պալատինի կոմս
կամ Palsgrave (հին անգլերեն)
Pfalz (պալատ) + Graf
Reichsgraf Կայսրության կոմսReich (Սրբազան Հռոմեական ) Կայսրություն + Graf
Landgraf LandgraveLand (երկիր, հող) + Graf
Freigraf Free Countallodial?) + Graf;
Gefürsteter Graf Princely CountԳերմանական «դառնալ Reichsfürst» բայը + Graf
Burggraf BurgraveBurg (ամրոց, տեղանք) + Graf
Rheingraf RhinegraveRhein (գետ Հռենոս) + Graf
Altgraf AltgraveAlt (ծեր) + Graf (շատ հազվադեպ)
Wildgraf WildgraveWild (որս կամ անբնակ վայր) + Graf
Raugraf RaugraveRau (անբնակ վայր) + Graf
Vizegraf ViscountVize = vice- (տեղակալ) + Graf
Փակել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոմս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 549
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.