Քրդեր
From Wikipedia, the free encyclopedia
Քրդեր (քրդ.՝ کورد, Քուրդ) իրանալեզու ժողովուրդ, որը բնակվում է հիմնականում Առաջավոր Ասիայում՝ Հայկական լեռնաշխարհում, Հյուսիսային Միջագետքում և Իրանական լեռնաշխարհի հյուսիսարևմտյան մասում։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո, զրկվելով քրիստոնյա հայ և ասորի բնակչությունից՝ լեռնային ընդարձակ տարածքներ բնակեցվում են բացառապես քոչվոր և կիսաքոչվոր քրդերով, ուստի քրդաբնակ դարձած տարածքները հայտնի են դառնում որպես «Քուրդիստան»։ Այն ներառում է հարավարևելյան Թուրքիան, հյուսիսարևմտյան Իրանը, հյուսիսային Իրաքը և հյուսիսային Սիրիան[16][17]։ 21-րդ դարի սկզբին Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում բնակվողների թիվը մոտենում էր 50 հազարի։ Քրդեր բնակվում են նաև Փոքրասիական բարձրավանդակում և Խորասանում։ Բացի այդ կան քրդական սփյուռքի մեծ համայնքներ արևմտյան Թուրքիայի քաղաքներում, հատկապես Ստամբուլում։ 20-րդ դարի վերջին տասնամյակներից, պայմանավորված հիմնականում թուրքերի՝ Արևմտյան Եվրոպա արտագաղթով, ստեղծվել և արագորեն ստվարացել են Գերմանիայի, Ֆրանսիայի, Նիդերլանդների, Անգլիայի, Բելգիայի և Սկանդինավյան երկրների քրդաբնակ գաղութները։ Թվով քրդերի քանակը հաշվվում են մինչև 60 միլիոն[18][19]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քուրդ (այլ կիրառումներ)
Ուշադրություն, այս հոդվածը կամ հոդվածի բաժինը փաստերի և տեղեկությունների ճշտման կարիք ունի։ Քննարկման էջում պետք է լրացուցիչ բացատրություններ լինեն |
Քրդեր | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քրդերի դրոշը | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ընդհանուր քանակ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
60,000,000 |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Բնակեցում | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Լեզու(ներ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Քրդերեն | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հավատք(ներ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Սուննի իսլամ, Եզդիներ |
Քրդերը խոսում են քրդերենով և Զազա-Գորանի լեզուներով, որոնք պատկանում են Հնդեվրոպական լեզվաընտանիքի արևմտաիրանական ճյուղին[20][21][22]։ Քրդերի մեծամասնությունը իսլամադավան է՝ սուննիական (շաֆիական), մասամբ նաև՝ շիական։ Թուրքիայի և Իրանի որոշ գավառներում ապրում են նաև այլադավան քրդեր, որոնք հանդիսանում են ալևիականության, Երսանիզմի, Եզդիականության, զրադաշտականության և Քրիստոնեության հետևորդներ։
Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության պարտությունից հետո հաղթանակած Դաշնակիցները քրդական պետություն ստեղծելու նախագիծ առաջ քաշեցին 1920 թվականի Սևրի պայմանագրով։ Սակայն խոստումը չկատարվեց, քանի որ երեք տարի անց կնքվեց Լոզանի պայմանագիրը, որով գծագրվեցին ժամանակակից Թուրքիայի սահմանները՝ թողնելով քրդերին փոքրամասնության կարգավիճակ իրենց երկրներում[23]։