From Wikipedia, the free encyclopedia
Սիմոն Բուդնի, նաև՝ Շիմոն Բուդնի (բելառուս․՝ Сымон Будны, լեհ.՝ Szymon Budny, ռուս.՝ Симеон Будный, լատիներեն՝ Budnius և Budnaeus, հունվար 1530 կամ 1530[1], Budne, Podlaskie Voivodeship, Gmina Goniądz, Mońki County, Պոդլյասկի վոյեվոդություն, Լեհաստան - հունվարի 13, 1593[2][1], Վիշնևա, Oshmyansky povet, Vilnius Voivodeship, Լիտվական մեծ իշխանություն, Ռեչ Պոսպոլիտա)[3],, լեհ-բելառուսական[4][5] հումանիստ, մանկավարժ, եբրայագետ, Աստվածաշնչի թարգմանիչ, փիլիսոփա, հասարակագետ, պատմաբան, գրող, աստվածաբան, բողոքական բարեփոխիչ, Ռեֆորմացիայի գործիչ Ռեչ Պոսպոլիտայում[6]։ Եղել է «Լեհ եղբայրներ» շարժման առաջնորդներից, Աստվածաշնչի գիտական քննադատության հիմնադիրներից, սուրբ երրորդության գաղափարը ժխտողներից մեկը։ Առաջ է քաշել քաղաքականության մեջ ժողովրդավարության ներմուծման գաղափարներ, հանդես եկել մահապատիժը վերացնելու օգտին։ Գրել է լեհերեն, բելառուսերեն[7][8] (բելառուսերեն հրատարակված առաջին երկու գրքերի հեղինակն է կամ համահեղինակը)[9][10], ինչպես նաև լատիներեն։
Սիմոն Բուդնի | |
---|---|
Ծնվել է | հունվար 1530 կամ 1530[1] |
Ծննդավայր | Budne, Podlaskie Voivodeship, Gmina Goniądz, Mońki County, Պոդլյասկի վոյեվոդություն, Լեհաստան |
Վախճանվել է | հունվարի 13, 1593[2][1] |
Վախճանի վայր | Վիշնևա, Oshmyansky povet, Vilnius Voivodeship, Լիտվական մեծ իշխանություն, Ռեչ Պոսպոլիտա |
Մասնագիտություն | թարգմանիչ, տպագրիչ, գրող, փիլիսոփա, պատմաբան, աստվածաշնչի թարգմանիչ և քահանա |
Լեզու | լեհերեն, լատիներեն և բելառուսերեն |
Քաղաքացիություն | Լիտվական մեծ իշխանություն և Ռեչ Պոսպոլիտա |
Կրթություն | Կրակովի համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Catechism of Simon Budny? և Biblia nieświeska |
Szymon Budny Վիքիպահեստում |
Պատմաբան Նորման Դևիսը Սիմոն Բուդնուն բնորոշել է որպես «16-րդ դարի մեծագույն եբրայագետի»[11]։ Բուդնին առաջինն է եղել, ով իրականացրել է Աստվածաշնչի ամբողջական թարգմանությունը բնագրից լեհերեն, ընդ որում՝ առաջինն է այդ գործը գլուխ բերել միայնակ[12]։ Եբրայերենի մասին նրա ուսումնասիրությունները զգալի ազդեցություն են գործել հրեա հետագա գիտնականների վրա[13]։ 1603 թվականին Սիմոն Բուդնու անունը ներառվել է արգելված հեղինակների ու գրքերի լեհական առաջին ցուցակում[14], որը կազմվել էր եպիսկոպոս Բեռնարդ Մացիևսկու նախաձեռնությամբ։
Սիմոն Բուդնու ծննդավայրը դեռևս ճշգրտված չէ։ Թեև գրեթե բոլոր ուսումնասիրողները համակարծիք են, որ նա ծնվել է Բուդնայում, սակայն, պարզվում է՝ այդ անվանումով 140-ից ավելի բնակավայր է եղել Բելառուսում[15][16]։ Մի բան հստակ է, որ նա քաջածանոթ է եղել բելառուսական մշակույթին և շատ ջանքեր է գործադրել դրա զարգացմանը նպաստելու համար[10]։ Հայտնի է նաև, որ նրանց ընտանիքը պատկանել է բելառուսական մանր ազնվականական խավին[16]։ Ինքն իրեն նա համարել է Litvin[17]. այդ բառը նրա ժամանակներում մեծ մասամբ օգտագործվել է բելառուսներին հայտանշելու համար[18]։
Աստվածաշնչի լեհերեն իր թարգմանությունները Բուդնին, Լիտվայի մեծ իշխանության պետական գործիչ Նիկոլայ Ռաձիվիլի հովանավորությամբ, 1570 և 1572 թվականին հրատարակել է Նեսվիժում։ Ընդ որում՝ Սուրբ գիրքը թարգմանելիս «իր հայեցողությամբ ընդարձակել կամ կրճատել է ավետարանչական տեքստը և, ընդհանրապես, մեծ ճարպկությամբ այնպես է փոփոխել, որ հարմարեցնի իրեն հոգեհարազատ կալվինիստական ուսմունքին»[19]։ Բուդնին Նոր կտակարանը հրատարակել է նաև, այսպես կոչված՝ արևմտառուսական գրական լեզվով՝ բելառուսերեն, և դարձյալ՝ այնպիսի մեկնաբանություններով ու դիտողություններով, որ այդ հրատարակությունը դարձել է Ավետարանի արմատական ու ռացիոնալ քննադատության առաջին փորձերից մեկը Արևելյան Եվրոպայում։
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.