Կրակովի համալսարան

From Wikipedia, the free encyclopedia

Կրակովի համալսարան

Կրակովի համալսարան, Յագելոնյան համալսարան, հնագույն համալսարան Լեհաստանում, առաջին պետական համալսարաններից մեկը Կենտրոնական Եվրոպայում։ Հիմնադրել է Կազիմիր Մեծը (1364), 1400 թվականին վերակառուցել է Վլադիսլավ Յագայլոն (այստեղից էլ՝ անունը)՝ Փարիզի համալսարանի նմանությամբ։ Կրակովի համալսարանի ուսումնական և գիտական կյանքը ծաղկում է ապրել 15-րդ դարի վերջին և 16-րդ դարի սկզբին։ Ուներ աստվածաբանական, իրավաբանական, բժշկական և ազատ գիտությունների ֆակուլտետներ։ Բացի լեհերից, Կրակովի համալսարանում սովորում էին նաև չեխեր, գերմանացիներ, հունգարացիներ։ Համալսարանում սովորել և դասախոսել են մաթեմատիկոս Վ. Բրուձևսկին, Նիկոլայ Կոպեռնիկոսը, աստղագետ, փիլիսոփա Յան Սնյադեցկին և ուրիշներ։ 16-րդ դարի կեսի ուսուցումը Կրակովի համալսարանում կրել է եկեղեցասխոլաստիկ բնույթ։ 1780 թվականին համալսարանի ծրագրերը բարենորոգվել են, ուսուցումը լատիներենի փոխարեն տարվել է լեհերենով։ Ֆաշիստական օկուպացիայի ժամանակ (1939-1944) Կրակովի համալսարանը փակվել է։ 1942 թվականից գործել է ընդհատակում։ 1978-1979 ուսումնական տարում համալսարանն ուներ իրավաբանական, փիլիսոփայության և պատմության, բանասիրական, մաթեմատիկայի և քիմիայի, կենսաբանության, աշխարհագրության և այլ ֆակուլտետներ։ Գրադարանը (հիմնվել է 1364 թվականին) ունի ավելի քան 1 միլիոն գիրք։

Արագ փաստեր Տեսակ, Կարգախոս ...
Կրակովի համալսարան
լեհ.՝ Uniwersytet Jagielloński w Krakowie[1] և լատին․՝ Universitas Iagellonica Cracoviensis[2]
Thumb
Thumb
Տեսակհասարակական համալսարան և համալսարան
ԿարգախոսPlus ratio quam vis[3][4]
Հիմնադրված էմայիսի 12, 1364[1]
ՀիմնադրիրԿազիմիր III Մեծ
Անվանված էՅագելլոներ
ՌեկտորPiotr Jedynak?
Ընդհանուր անձնակազմ7246 մարդ (2019)[5]
ԱնդամակցությունՈւտրեխտի ցանց, Կոիմբրայի խումբ, Եվրոպաեում, The Guild of European Research-Intensive Universities?[6], Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[7], Կոալիցիա հանուն հետազոտությունների գնահատման առաջխաղացման[8] և Una Europa vzw?
Երկիր Լեհաստան
ՏեղագրությունԿրակով
Պարգևներ
Լեհաստանի Վերածննդի շքանշան Վեածնունդի շքանշանի Մեծ խաչի ասպետ և Լեհաստանի վերականգնման շքանշանի ասպետ
Կայքuj.edu.pl(լեհ.)(անգլ.)
Thumb
Կրակովի համալսարան (Լեհաստան)
Կրակովի համալսարան, Լեհաստան
 Jagiellonian University Վիքիպահեստում
Փակել

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.