From Wikipedia, the free encyclopedia
Սարապատ, նախկին խոշորացված համայնք Շիրակի մարզում։ Ներառում էր Մուսայելյան, Հարթաշեն, Ցողամարգ, Սալուտ, Բաշգյուղ, Սարապատ, Ձորաշեն, Թորոսգյուղ, Լեռնագյուղ, Վարդաղբյուր, Փոքր Սարիար, Կաքավասար, Հողմիկ, Գոգհովիտ, և Արփենի գյուղերը։ Համայնքը ստեղծվել էր 2016 թվականի հունիսի 17-ին ՀՀ Ազգային Ժողովում համայնքների խոշորացման օրինագծով[1][2]։ Կենտրոնը Թորոսգյուղն էր։ Համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների առաջին ընտրությունները կայացել էին 2016 թվականի հոկտեմբերի 2-ին։ Այժմ համայնքը մտնում է Աշոցք համայնքի կազմի մեջ։
Երկիր | Հայաստան |
---|---|
Մտնում է | Շիրակի մարզ |
Ներառում է | Մուսայելյան, Հարթաշեն, Ցողամարգ, Սալուտ, Բաշգյուղ, Սարապատ, Ձորաշեն, Թորոսգյուղ, Լեռնագյուղ, Վարդաղբյուր, Փոքր Սարիար, Կաքավասար, Հողմիկ, Գոգհովիտ, Արփենի, |
համայնքապետ | Արտուշ Մանուկյան |
Բնակչություն (2011) | 3695 |
Սարապատ համայնքը ստեղծվել է Մուսայելյան, Հարթաշեն, Ցողամարգ, Սալուտ, Բաշգյուղ, Սարապատ, Ձորաշեն, Թորոսգյուղ, Լեռնագյուղ, Վարդաղբյուր, Փոքր Սարիար, Կաքավասար, Հողմիկ, Գոգհովիտ, և Արփենի գյուղերի միավորումից։ Համայնքի բնակչությունը կազմում է 3695 մարդ։
Այս բաժինը ավարտված չէ։ Դուք կարող եք մասնակցել նախագծին, լրացնելով և ուղղելով այն։ |
Սարապատ խոշորացված համայնքը գտնվում է Շիրակի սարահարթի կենտրոնական մասից դեպի հյուսիս-արևելք, արևելքում սահմանակից է Լոռու մարզին արևմուտքում Ամասիայի տարածաշրջանին։ Լեռնագրական դիրքը՝ հիմնականում նախալեռնային է, արևելքում է հարավում ՝ լեռնային, ծովի մակերևույթից բարձրությունը 1800-2200մ.: Տարածքը հիմնականում իրենից ներկայացնում է ալիքային սարահարթ և Շիրակի ու Բազումի լեռնազանգվածների կազմի մեջ մտնող սարավանդներ։ Տարածքի արևելյան սահմանը եզրափակվում է Ցողասարի լեռներով, որոնք Բազումի լեռների արևմտյան ճյուղավորումներից են, իսկ հարավում Շիրակի լեռներով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.