Ռոբերտ Լյութեր
From Wikipedia, the free encyclopedia
Կառլ Թեոդոր Ռոբերտ Լյութեր (գերմ.՝ Karl Theodor Robert Luther, ապրիլի 16, 1822(1822-04-16)[1], Սվիդնիցե, Landkreis Schweidnitz, Բրեսլաու, Սիլեզիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն[1] - փետրվարի 15, 1900(1900-02-15)[1], Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[1]), գերմանացի աստղագետ։ Հայտնի է աստերոիդների հայտնաբերմամբ, ուսումնասիրել է մոլորակները, գիսաստղեր, փոփոխական աստղեր։
Ռոբերտ Լյութեր Karl Theodor Robert Luther | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 16, 1822(1822-04-16)[1] Սվիդնիցե, Landkreis Schweidnitz, Բրեսլաու, Սիլեզիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն[1] |
Մահացել է | փետրվարի 15, 1900(1900-02-15)[1] (77 տարեկան) Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[1] |
Քաղաքացիություն | Պրուսիայի թագավորություն |
Մասնագիտություն | աստղագետ և աստերոիդներ հայտնագործող |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն |
Անդամակցություն | Լեոպոլդինա |
Ալմա մատեր | HU Berlin և Բոննի համալսարան[2] |
Պարգևներ | |
Karl Theodor Robert Luther (astronomer) Վիքիպահեստում |
1841 թ. Լյութերը սովորել է Բրեսլաույում և Բեռլինում փիլիսոփայություն, մաթեմատիկա և աստղագիտություն։ 1848 թ. ստացել է աշխատանք Բեռլինի աստղադիտարանում, իսկ 1851 թ. նշանակվել է Դյուսելդորֆի աստղադիտարանի տնօրեն։
1852 թվականից 1873 թ. Ռոբերտ Լյութերը հայտնաբերել է 24 աստերոիդներ, այդ թվում (90) Անտիոպեն, որը հայտնի է այսօր որպես կրկնակի աստերոիդ, և չափազանց դանդաղ պտտվող (288) Գլավկեն։
Ի պատիվ նրա անվանվել է (1303) Լյութերա աստերոիդը[3]։