Աստղագետ
գիտնական / From Wikipedia, the free encyclopedia
Աստղագետը աստղագիտության ոլորտի գիտնական է, որի նպատակը երկիր մոլորակի սահմաններից դուրս գտնվող որոշակի հարցի կամ ոլորտի ուսումնասիրությունն է։ Աստղագետները ուսումնասիրում են աստղագիտական մարմինները, ինչպիսիք են աստղերը, մոլորակները, լուսինները, գիսաստղերը և գալակտիկաները՝ դիտողական (անալիզի ենթարկելով տվյալները) կամ տեսական աստղագիտության մեջ։ Աստղագետների ուսումնասիրած թեմաների կամ ոլորտների օրինակներ են՝ մոլորակային գիտությունները, արեգակնային աստղագիտությունը, աստղերի ծագումը կամ զարգացումը, գալակտիկաների ձևավորումը և կապակցված, բայց տարբեր առարկաներ, ինչպիս օրինակ տիեզերագիտությունը, որը ուսումնասիրում է ամբողջ տիեզերքը։
Աստղագետները սովորաբար բաժանվում են երկու տեսակի՝ դիտողական և տեսական։ Դիտողական աստղագետները կատարում են երկնային մարմինների դիտարկումներ և վերլուծում են դրանց տվյալները։ Ի տարբերություն դրա, տեսական աստղագետները ստեղծում և ուսումնասիրում են այնպիսի առարկաների նմուշներ, որոնց հնարավոր չէ դիտարկել։ Քանի որ պահանջվում են միլիոնավոր և միլիարդավոր տարիներ, որպեսզի աստղային համակարգերը կամ գալակտիկաները ավարտեն իրենց կյանքի շրջանը, աստղագետները դիտարկում են տարբեր համակարգերի լուսանկարներ՝ դրանց զարգացման եզակի կետերում, որպեսզի պարզեն թե ինչպես են դրանք ձևավորվում, զարգանում և ոչնչանում։ Նրանք օգտագործում են այս տվյալները՝ նմուշներ կամ սիմուլացիաներ ստեղծելու համար,որպեսզի հասկանան, թե ինչպես են տարբեր երկնային մարմիններ գործում։
Աստղագիտության այս երկու հիմնական ճյուղերի ենթակարգերի մեջ են մտնում՝ մոլորակային աստղագիտությունը, գալակտիկական աստղագիտությունը և ֆիզիկական տիեզերագիտությունը։