Գիտնական
գիտություն ուսումնասիրող անձ / From Wikipedia, the free encyclopedia
Գիտնական, որևէ գիտական բնագավառիի մասնագետն, որն ունի իրական ներդրում գիտության մեջ։ Լայն իմաստով գիտնական հասկացությունը կարող է վերաբերել ցանկացած մարդու, ով պարբերաբար ինքնուրույն ավելացնում է գիտելիքը կամ մասնակցում է այս կամ այն գիտական և փիլիսոփայական դպրոցի գործունեության կամ ավանդույթների պահպանության մեջ։ Ավելի նեղ իմաստով՝ գիտնականները միայն այն մարդիկ են, որոնք կիրառում են գիտական միջոցը[1]։ Գիտնականը կարող է մասնագետ լինել մեկ կամ մի քանի գիտական բնագավառներում[2]։
Բնության առավել ամբողջական պատկերացում ստանալու համար գիտնականները իրականացնում են հետազոտություններ, այդ թվում՝ ֆիզիկական, մաթեմատիկական և հասարակական բնագավառներում։
Դա է իրենց տարբերում փիլիսոփաներից, որոնք իրականության աներևույթ հատկությունների խորքային ճանաչողության համար կիրառում են տրամաբանություն կորցնելով բնության հետ անմիջական կապը՝ կենտրոնանալով ինքնին մտքի ոլորտի վրա։ Գիտնականները տարբեր են նաև ճարտարագետներից(ինժեներ), որոնք կիրառական նպատակներին ծառայող սարքավորումներ են նախագծում։ Երբ գիտությունը իրականացվում է կիրառման նպատակով այն կոչվում է «կիրառական գիտություն», սարքավորման սկզբունքային նախագծումից հետո գիտությունն ավարտվում է և ստացված նոր սարքավորումները անցնում են ճարտարագիտության և տնտեսագիտության ոլորտ։
Ներկա գիտնականի հասարակական դերը կարելի է մասնակիորեն համապատասխանության մեջ դնել 17-րդ դարի բնափիլիսոփաների հետ, սակայն «գիտնական» արտահայտությունը առավել արդիական է։ Մինչև 19-րդ դարի վերջերը և 20-րդ դարի սկիզբը գիտության հետազոտողներին անվանում էին «բնափիլիսոփա» կամ «գիտության մարդ»[3][4][5][6]։ Ետխորհրդային պետություններում գիտություն և գիտնական բառերը լիարժեք չեն համապատասխանում անգլիական science և scientist բառերին, որովհետև վերջինները հաճախ օգտագործվում են ավելի նեղ իմաստով, սահմանվելով միայն ճշգրիտ գիտությունների և ճշգրիտ գիտություններով զբաղվող մարդկանցով[7][8][9][10][11][12]։
Մասնավորապես, գիտնականների օգտագործած գիտական միջոցաբանությունը ներառում է քաջ հայտնի ստուգված փաստերի ընդհանրացումը, վերացական գաղափարների կիրառումը, ենթադրույթնների ծնումը և ստուգումը, տեսությունների ստեղծումը՝ որպես առավել ընդհանրական մակարդակի փաստերի, գիտական նկարագրության զարգացումը՝ սկսած լավ ուսումնասիրվածից դեպի անհայտը։