Գիտելիք
մարդու կողմից ընկալված և հիշողության մեջ պահված մտապատկերների, հասկացությունների և մտքերի համակարգ, որը դիտվում է նաև որպես իրականության / From Wikipedia, the free encyclopedia
Գիտելիք, ծանոթություն, իրազեկում, կամ հասկանալ ինչ-որ մեկին կամ ինչ որ մի բան՝ փաստեր, տեղեկատվություն, նկարագրություններ, կամ փորձի միջոցով ձեռք բերված ունակություններ, կամ ընկալման, բացահայտման կամ սովորելու միջոցով՝ կրթություն։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գիտելիք (այլ կիրառումներ)
Գիտելիքը կարող է վերաբերել առարկայի հասկանալուն՝ տեսական կամ պրակտիկ։ Այն կարող է լինել անուղղակի (ինչպես պրակտիկ հմտություն կամ փորձառություն); այն կարող է լինել քիչ կամ շատ ձևական կամ համակարգված[1]։ Փիլիսոփայության մեջ, գիտելիքի ուսումնասիրությունը կոչվում է Իմացաբանություն; փիլիսոփա Պլատոնի հայտնի գիտելիքի հայտնի սահմանումն է՝ "արդարացված ճշմարիտ հավատք"[2]։
Գիտելիքի ձեռքբերումը պայմանավորված է բարդ ճանաչողական գործընթացներով՝ ընկալում, Հաղորդակցություն և հիմնավորում;[3] գիտելիքը նաև վերաբերվում է մարդկանց ճանաչողության ունակությանը[4]։