Լեոպոլդինա
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
«Լեոպոլդինա» (բնագետների «Լեոպոլդինա» գերմանական ակադեմիա, գերմ.՝ Deutsche Akademie der Naturforscher Leopoldina; Deutsche Akademie der Wissenschaften), բնագետների գերմանական հնագույն ընկերություն, որ դարձել է Գերմանիայի գիտությունների ազգային ակադեմիա։ Հիմնադրվել է 1652 թվականին Շվայնֆուրտում, բժիշկ Յոհան Լորենց Բաուշի կողմից (Johann Lorenz Bausch)՝ որպես Academia Naturae Curiosorum[1]: Գտնվում է ԳՖՀ-ի դաշնային նախագահի հովանու ներքո[2]։ Գրանցված է որպես ոչ առևտրային կազմակերպություն և ֆինանսավորվում է Գերմանիայի դաշնային կառավարության ու Սաքսոնիա-Անհալտ երկրամասի (որի տարածքում գտնվում է) կառավարության կողմից[2]։ Ունի 1500-ից ավելի անդամ աշխարհի 30 երկրներից և համարվում է Գերմանիայի ամենամեծ ակադեմիան[2]։
Լեոպոլդինա | |
---|---|
Տեսակ | գիտությունների ակադեմիա, գիտական ընկերություն և ազգային ակադեմիա |
Երկիր | Գերմանիա |
Հիմնադրված | հունվարի 1, 1652 |
Գլխադասային գրասենյակ | Հալլե, Սաքսոնիա-Անհալթ, Գերմանիա |
Գլխավոր քարտուղար | Gerald H. Haug? |
Անվանված է | Լեոպոլդ I |
Հիմնադիր | Johann Lorenz Bausch?, Johann Michael Fehr?, Georg Balthasar Metzger? և Georg Balthasar Wohlfahrt? |
Կայք | leopoldina.org(գերմ.)(անգլ.) |
1878 թվականից ի վեր գործում է Սաքսոնիա-Անհալտ երկրամասի Հալլե քաղաքում[2]։ Նախկինում ակադեմիայի գտնվելու վայրը փոփոխվել է՝ կախված լինելով նրա նախագահի բնակության վայրից[2]։
Հռոմեական Սրբազան Կայսրության կայսր Լեոպոլդ I-ը 1687 թվականին հաստատել է բժիշկ Յոհան Լորենց Բաուշի նախաձեռնությամբ հիմնված ընկերությունը՝ որպես Հռոմեական Սրբազան Կայսրության կայսր Լեոպոլդի անվան ակադեմիա՝ բնության դիտումների համար (Sacri Romani Imperii Academia Caesareo-Leopoldina Naturae Curiosorum), և տվել է Leopoldina հակիրճ անվանումը[3], p. 7—8; [4]:
2007 թվականի նոյեմբերին Գերմանիայի գիտության նախարար Աննետե Շավանը հայտարարեց, որ Leopoldina-ն վերանվանվում է Գերմանիայի գիտությունների ակադեմիա (Deutsche Akademie der Wissenschaften)[5]:
Հիմնադրման օրվանից ի վեր ակադեմիայի անդամ է դարձել 7000-ից ավելի գիտնական։ Գործող ակադեմիկոսների թվաքանակը սահմանափակված է 1000-ով։ Նրանց երեք քառորդ մասը գերմանախոս երկրներից են (Գերմանիա, Ավստրիա, Շվեյցարիա), մեկ քառորդ մասը՝ մոտավորապես 30 այլ երկրներից։
Որպես ակադեմիայի առավել աչքի ընկած անդամներ՝ ակադեմիայի կայքէջում նշված են Մարիա Սկլադովսկայա-Կյուրին, Չարլզ Դարվինը, Ալբերտ Այնշթայնը, Յոհան Վոլֆգանգ Գյոթեն, Ալեքսանդր ֆոն Հումբոլդը, Յուստուս ֆոն Լիբիխը, Մաքս Պլանկը։
2020 թվականի դրությամբ «Լեոպոլդինա»-ի ակադեմիկոսների շարքում Նոբելյան մրցանակի 180 դափնեկիր կար[6]։
Անվանի ակադեմիկոսներից են նաև
1789 թվականին իշխանուհի Եկատերինա Վորոնցովա-Դաշկովան դարձել է «Լեոպոլդինա»-ի պատմության ընթացքում առաջին կին ակադեմիկոսը[7]։ 1925 թվականին ակադեմիայի թղթակից-անդամ է ընտրվել խորհրդային բուսաբան Նիկոլայ Վավիլովը[8]։
Ակադեմիայի պատվին է կոչվել 1918 թվականին հայտնաբերված (893) Լեոպոլդինա աստերոիդը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.