Վրոցլավ
From Wikipedia, the free encyclopedia
Վրոցլավ (լեհ.՝ Wroclaw), քաղաք Լեհաստանի հարավ-արևմուտքում, նավահանգիստ Օդրա գետի ափին, Վրոցլավի վոյեվոդության վարչական կենտրոնը։ 622 հազար բնակչությամբ (1981 թվական)։ Տրանսպորտային հանգույց է։ Առաջատար ճյուղերն են մեքենաշինությունը, մետալուրգիան, քիմիական, թեթև, սննդի և պոլիգրաֆ արդյունաբերությունը։ Կա ՋԷԿ, գազի գործարան։ Ունի մի քանի ԲՈւՀ (այդ թվում՝ համալսարան)։ Պատմական աղբյուրներում առաջին անգամ (Բրեսլավլ անունով) հիշատակվում է 980 թվականին։ 1000 թվականից եղել է եպիսկոպոսության կենտրոն։ 1335 թվականից մտել է Չեխական թագավորության կազմի մեջ և Սիլեզիայի գլխավոր քաղաքն էր։ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939—1945 թվականներ) ժամանակ օկուպացրել են գերմանացիները։ Կա քաղաքա-պետարան (XIII—XVI դարեր․), կաթոլիկ եկեղեցի (XIII —XVIII դարեր), վերամիավորման ցուցահանդես համալիր։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Վրոցլավ | |||||
լեհ.՝ Wrocław | |||||
| |||||
Երկիր | Լեհաստան | ||||
Համայնք | Ներքինսիլեզյան վոյեվոդություն | ||||
Հիմնադրված է | 1214 թ. | ||||
Մակերես | 293±1 կմ² | ||||
ԲԾՄ | 155±1 մետր | ||||
Բնակչություն | ▲672 929 մարդ (մարտի 31, 2021)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1, Կենտրոնական եվրոպական ժամանակ և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 71 | ||||
Փոստային դասիչ | 50-041 և 50-325 | ||||
Ավտոմոբիլային կոդ | DW | ||||
Պաշտոնական կայք | wroclaw.pl(լեհ.)(անգլ.)(գերմ.)(իտալ.) | ||||
| |||||
Վրոցլավը համալսարանական քաղաք է, որի բնակիչներից ավելի քան 130 հազարը ուսանողներ են և Վրոցլավը դարձնում են Լեհաստանի ամենաերիտասարդ քաղաքներից մեկը[2]; Քսաներորդ դարասկզբից ի վեր Վրոցլավի համալսարանը տվել է հեղինակավոր Նոբելյան մրցանակի ինը դափնեկիր[3] և ուսման բարձր որակ ապահովող բուհի համբավ է վայելում[4]։
Globalization and World Cities Research Network (GaWC) կազմակերպության կողմից Վրոցլավը դասվել է գամմա գլոբալ քաղաքների շարքին[5], Մերսեր (Mercer) խորհրդատվական ֆիրմայի կողմից ընդգրկվել է կյանքի ամենաբարձր որակ ունեցող 100 քաղաքների ցանկում[6], իսկ IESE Cities in Motion Index-ի 2019 թվականի զեկույցում էլ տեղ է զբաղեցրել 100 ամենախելացի քաղաքների ցանկում[7]։
Վրոցլավը համբավվել է նաև որպես պատմության և մշակույթի հուշարձաններով հարուստ քաղաք, որոնցից հիշատակման են արժանի հատկապես շուկայի հրապարակը, Տաճարի կղզին, Հարյուրամյակի սրահը (ի դեպ, վերջինս ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հուշարձանների ցանկում)։