Չինաստանի թղթադրամների տպագրության և դրամահատման կորպորացիա
From Wikipedia, the free encyclopedia
Չինաստանի թղթադրամների տպագրության և դրամահատման կորպորացիա, պետական կորպորացիա, որը, գործելով Չինաստանի Ժողովրդական Բանկի ուղղակի ղեկավարման ներքո[1], Չինաստանի Ժողովրդական Հանրապետության համար իրականացնում է չինական յուան մետաղադրամների դրամահատումը և չինական յուան թղթադրամների տպագրությունը[2]։
Տեսակ | ձեռնարկություն |
---|---|
Երկիր | Չինաստան |
Տեղագրություն | Պեկին |
Հիմնադրված է | 1980 |
Պաշտոնական կայք |
Չինաստանի թղթադրամների տպագրության և դրամահատման կորպորացիան օգտագործում է տպագրության, փորագրության և դրամահատման ձեռնարկությունները ամբողջ երկրով մեկ` արտադրելու թղթադրամներ և մետաղադրամներ հետագա մատակարարման համար։ Թղթադրամների տպագրության ձեռնարկությունները տեղակայված են Պեկինում, Շանհայում, Չենդուում, Սիանում, Շիցզյաչժուանում և Նանչանում։
Պետական ընկերությունը, որի շտաբակայանը Պեկինի Սիչեն թաղամասն է, ինքն իրեն բնորոշում է որպես ծավալով աշխարհի ամենախոշոր դրամական տպագրիչը։ Ունենալով ավելի քան 18,000 աշխատող՝ այն գործում է ավելի քան 10 Թղթադրամներ և մետաղադրամներ արտադրող բարձր անվտանգության ձեռնարկություններում[3]։ Դրամահատարանները տեղակայված են Շանհայում, Շենյանում, Շենժենում և Նանջինում։ Շանհայի դրամահատարանը Չինաստանի ամենահին և ամենակարևոր դրամահատարանն է։ Շանհայի, Շենյանի և Շենժենի դրամահատարանները հիմնականում հատում են ֆիատ մետաղադրամներ՝ շրջանառության համար։ Նանջինը հիմնականում տպում է ֆիատ թղթադրամներ, ինչպես նաև հատում է փոքր քանակությամբ չշրջանառվող ոչ ֆիատ մետաղադրամներ՝ մետաղադրամների հավաքորդների համար։
Թղթադրամների համար բարձր որակի թուղթն արտադրվում է երկու ձեռնարկություններում` Բաոդին և Կունշան։ Բաոդինի ձեռնարկությունը, նրա վեբ կայքի համաձայն, աշխարհի ամենամեծ ձեռնարկությունն է` նվիրված թղթադրամների նյութի զարգացմանը[4]
Դրանից բացի, Չինաստանի ժողովրդական բանկն ունի իր սեփական տպագրության տեխնոլոգիաների հետազոտական բաժինը, որը ուսումնասիրում է թղթադրամների ստեղծման և կեղծարարությունն ավելի դժվար դարձնելու նոր մեթոդներ։
Չինաստանի թղթադրամների տպագրության և դրամահատման կորպորացիան իր արժույթի արտադրությունը հիմնում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մակրոէկոնոմիկ պլանավորման վրա։
Չինաստանի թղթադրամների տպագրության և դրամահատման կորպորացիան նաև արտադրում է արժույթ բազմաթիվ այլ երկրների համար, ներառյալ՝ Թայլանդը, Բանգլադեշը, Շրի Լանկան, Մալազիան, Հնդկաստանը և Բրազիլիան[3]։