Չենդու
From Wikipedia, the free encyclopedia
Չենդու (չինարեն՝ 成都市), քաղաք Չինաստանի հարավարևմտյան մասում, Սինցզյան գետի հովտում, Սիչուան նահանգի վարչական կենտրոնը։ 2019 թվականին ուներ 16,5 միլիոն բնակչություն։ Տրանսպորտային խոշոր հանգույց է, արդյունաբերական կենտրոն։ Կա մեքենաշինություն, մետաղամշակություն, քիմիական, տեքստիլ, սննդի, փայտամշակում, կաշվի արդյունաբերություն, գեղարվեստական արհեստագործություն։ Գործում է ՋԷԿ։ Ունի համալսարան։
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Բնակավայր | ||
---|---|---|
Չենդու | ||
չինարեն՝ 成都市 | ||
Երկիր | Չինաստան | |
Համայնք | Սիչուան | |
Ներքին բաժանում | Jinjiang District?, Qingyang District?, Jinniu District?, Wuhou District?, Chenghua District?, Longquanyi District?, Qingbaijiang District?, Xindu District?, Wenjiang District?, Jintang County?, Shuangliu District?, Pidu District?, Dayi County?, Pujiang County?, Xinjin District?, Dujiangyan City?, Pengzhou?, Qionglai City?, Chongzhou? և Jianyang? | |
Հիմնադրված է | մ. թ. ա. 311 թ. | |
Մակերես | 14 378 կմ² | |
ԲԾՄ | 500 մետր | |
Բնակչություն | ▲20 937 757 մարդ (2020)[1] | |
Ժամային գոտի | UTC+8 | |
Հեռախոսային կոդ | 028 | |
Փոստային դասիչ | 610000 | |
Ավտոմոբիլային կոդ | 川A և 川G | |
Պաշտոնական կայք | chengdu.gov.cn(չին.) | |
| ||
Հիմնադրվել է մեր թվարկությունից առաջ IV դարում, 221—63 թվականներին եղել է Շու, 908—965-ին՝ Հոու Շու կայսրությունների մայրաքաղաքը։ 1644—46 թվականներին գրավվել է Չժան Այան Չժունի ապստամբ բանակի կողմից։ XVII դ․ 2-րդ կեսից դառնում է Սիչուան նահանգի վարչական կենտրոնը։ Մեր թվարկության սկզբներին Չենդուն հռչակված էր դիպակների արտադրությամբ և երբեմն կոչվել է Ցզինչեն («դիպակների քաղաք»)։ Ճարտարապետական հուշարձաններից հայտնի են Ցինյանգուն («Սև այծի պալատ») պալատը (XIII դար), Բաոգուանսի վանքը, Ուխոուցի տաճարի համալիրը (XVI —XVIII դարեր)։ Չենդուում է Սիչուան նահանգի թանգարանը, Դու Ֆուի տուն-թանգարանը։ Տեղացիները Չանդուն անվանում են նաև Փոքր Պեկին։