Թղթադրամ
From Wikipedia, the free encyclopedia
Թղթադրամ, բանկնոտ, (անգլ.՝ անգլերեն — bank և note — անդորրագիր), բանկային տոմս, դրամանիշ, այն հիմնականում պատրաստված է բամբակե թղթից,ավելի քիչ վուշի մանրաթելից,լինում են նաև պոլիմեր նյութից,այսինքն ամբողջովին մոմլաթե բաղադրությամբ,կան թղթադրամներ,որոնք արտադրված են հիբրիդ ձևի,այսինքն պարունակում են թե պլաստիկ,թե բամբակե թուղթ:Նախկինում դրանք պատրաստված են եղել խիտ գործվածքից (սովորաբար մետաքսից), կաշվից, փայտից կամ մետաղից, սովորաբար ուղղանկյուն տեսքի:ՀԻմա թղթադրամները թողարկում և շրջանառության մեջ են դնում երկրների կենտրոնական բանկերը։ Որոշ երկրներում թղթադրամի տպագրությունն ու շրջանառության մեջ դնելը հանձնված է մասնավոր ընկերության՝ ինչպիսին է,օրինակ ԱՄՆ-ի Ֆեդերալ Ռեզերվային Բանկը։ Բանկային տոմսերի քանակը ելնում է դրա նկատմամբ եղած պահանջից։ Դրանք, որպես կանոն, ապահովված են ոսկով, թանկարժեք մետաղով, բանկի այլ ակտիվներով, ինչպես նաև ապրանքային զանգվածով։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c9/5%2C000_Armenian_dram_-_1999_%28obverse%29.png/320px-5%2C000_Armenian_dram_-_1999_%28obverse%29.png)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/9b/Armenian_note.jpg/640px-Armenian_note.jpg)