Դրամահատարան
From Wikipedia, the free encyclopedia
Դրամահատարան, արտադրական ձեռնարկություն է, որը զբաղվում է պատվերով մետաղադրամների պատրաստմամբ։ Դրամահատարանները լինում են ինչպես մասնավոր, այնպես էլ պետական։ Ժամանակակից որոշ դրամահատարաններում մետաղադրամներից բացի երբեմն արտադրում են նաև մեդալներ, շքանշաններ և նշաններ։ Առաջին դրամահատարանը հիմնվել է Հին Հռոմում Յունոնա-Մոնետայի տաճարում (այստեղից՝ «մոնետա» տերմինը)։