From Wikipedia, the free encyclopedia
Բանգլադեշ, պաշտոնական անվանում՝ Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետություն (բենգալերեն՝ গণপ্রজাতন্ত্রী বাংলাদেশ), երկիր Հարավային Ասիայում։ Հյուսիսից, արևելքից ու արևմուտքից սահմանակցում է Հնդկաստանին, ծայր հարավ-արևելքում՝ Մյանմային. հարավում Հնդկական օվկիանոսն է։
Բանգլադեշի Ժողովրդային Հանրապետություն গণপ্রজাতন্ত্রী বাংলাদেশ Gônoprojatontri Bangladesh |
||||
---|---|---|---|---|
|
||||
Նշանաբան՝ ոչ մի |
||||
Օրհներգ՝ Amar Shonar Bangla Իմ ոստի Բենգալս |
||||
|
||||
Մայրաքաղաք և ամենամեծ քաղաք | Դաքքա | |||
Պետական լեզուներ | Բենգալի | |||
Կառավարում | Խորհրդարանական հանրապետություն | |||
- | Նախագահ | Աբդուլ Համիդ | ||
- | Վարչապետ | Շեյխ Հասինա | ||
Անկախություն | Պակիստանից | |||
- | Հայտարաված | մարտ 26 1971 | ||
Տարածք | ||||
- | Ընդհանուր | 144,000 կմ² (94-րդ) | ||
- | Ջրային (%) | 7.0 | ||
Բնակչություն | ||||
- | 2007 նախահաշիվը | 150,448,339 (7-րդ) | ||
- | 2001 մարդահամարը | 129,247,233 | ||
- | Խտություն | 1045 /կմ² (11-րդ) 2706 /մղոն² |
||
ՀՆԱ (ԳՀ) | 2006 գնահատում | |||
- | Ընդհանուր | $330.8 բիլիոն (31-րդ) | ||
- | Մեկ շնչի հաշվով | $2200 (138-րդ) | ||
Ջինի (2000) | 31.8 (միջին) | |||
ՄՆԶԻ (2004) | 0.530 (միջին) (137-րդ) | |||
Արժույթ | Տակա (BDT) | |||
Ժամային գոտի | BDT (ՀԿԺ+6) | |||
- | Ամռանը (DST) | (ՀԿԺ+6) | ||
Ազգային դոմեն | .bd | |||
Հեռախոսային կոդ | +880 |
Տեղակայված է Բենգալյան ծոցում, սահմանակցում է Հնդկաստանին և Մյանմարին և Նեպալից ու Բութանից տարանջատված է Սիլիգուրի միջանցքով[1]։ Մոտ 170 միլիոն բնակչությամբ Բանգլադեշը յոթերորդն է աշխարհում բնակչության թվով և հինգերորդը Ասիայում և երրորդը՝ իսլամական երկրների մեջ։ Երկրի պաշտոնական Բենգալերեն լեզուն յոթերորդ ամենաշատ խոսվող լեզուն է աշխարհում։
Ասիայի երեք խոշորագույն գետերը՝ Գանգեսը (տեղի ժողովուրդը անվանում է Պադմա), Բրահմապուտրան (տեղի ժողովուրդը անվանում է Ջամունա) և Մեգհնան հոսում են Բանգլադեշով՝ ձևավորելով Գանգեսի դելտան, որը ամենամեծն է աշխարհում[2]։ Կենսաբազմազանությամբ հարուստ Բանգլադեշով հոսում է մոտ 700 գետ, որոնց մեծ մասը Սունդարբաններով, ձևավորելով աշխարհի ամենամեծ մանգրային անտառները։ Բանգլադեշը աշխարհի ամենախիտ բնակեցված երկրներից մեկն է։ Մայրաքաղաք Դաքքան և նավահանգստային Չիտտագոնգ քաղաքը խոշորագույնն են երկրում։ Ազգաբնակչության մեծ մասը պատկանում է բենգալներ էթնիկ խմբին (որով էլ պայմանավորված է երկրի անվանումը` , բենգալների երկիր), մեծամասնությունը մուսուլման են, այնուհետև հինդու։
Մեծ Բենգալիան հայտնի էր հին հույների և Հռոմեացիների մոտ որպես «Գանգարիդայ»[3]։ Դելտայի ժողովուրդները զարգացրել են սեփական լեզուն, այբուբենը, գրականությունը, երաժշտությունը և ճարտարապետությունը։ Վաղ ասիական գրականության մեջ տարածքը նկարագրված է որպես ծովային տերություն[4]։ Այն կարևոր նավահանգիստ է եղել պատմական Մետաքսի ճանապարհի համար։ Բենգալիան դարձել է մուսուլմանական տերություն և չորս դար այստեղ իշխել են սուլթանները, ներառյալ Դելիի սուլթանությունը և Բենգալիայի սուլթանությունը։ Դրանից հետո դարձել է Մողոլական կայսրության մաս։ Բրիտանացիները գաղութացրեցին Բանգլադեշը 18-րդ դարի վերջին։
Ժամանակակից Բանգլադեշի սահմանները հիմնադրվել են Բենգալի և Հնդկաստանի բաժանման արդյունքում 1947 թվականի օգոստոսին, երբ տարածաշրջանը դարձավ Արևելյան Պակիստան, որպես նոր ձևավորված Պակիստանի Դոմինիոնի մաս և համարվեց Պակիստանի և Հնդկաստանի սահման[5]։ Հետագայում Բենգալյան ազգայնականության հիմքով ձևավորվեց ժողովրդականամետ շարժում և սկսվեց Անկախության պատերազմ, որի արդյունքում Բանգլադեշը դարձավ անկախ պետություն 1971 թվականին։
Բանգլադեշն աշխարհում միակ պետությունն է, որը ձևավորվել է էթնիկ կազմի և լեզվի հիման վրա[6][7]։ Բենգալացիները կազմում են Բանգլադեշի բնակչության 98%-ը[8][9], դառնալով էթիկ միատարրությամբ աշխարհում է առաջին երկիրը[10][11]։ Մեծ իսլամադավան բնակչությամբ Բանգլադեշը աշխարհում երրորդն է մուսուլմանների թվով[12]։ Սահմանադրությամբ Բանգլադեշը աշխարհիկ երկիր է, իսկ Իսլամը՝ պետական կրոն[13]։ Որպես միջին տերություն համաշխարհային քաղաքականության մեջ[14] Բանգլադեշն ունիտար խորհրդարանական համակարգով սահմանադրական հանրապետություն է կառավարման Վեստմինստերյան համակարգով։ Երկիրը բաժանված է ութ վարչատարածքային միավորի և 64 շրջանների։ Չնայած երկիրն առերեսվեց ռոհինջաների փախստականների խնդրին[15], կոռուպցիային[16], և կլիմայի փոփոխության խնդիրներին[17]։ Բանգլադեշի տնտեսությունը աշխարհում ամենաարագ տեմպերով աճողներից է և 39-րդն է ՀՆԱ-ի մակարդակով ու 29-ը ՀԱԱ-ով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.