Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Դելիի սուլթանություն (հինդի՝ दिल्ली सल्तनत, պարս.՝ پادشاهی دهلی), առաջին խոշոր մուսուլմանական պետությունը ժամանակակից Հնդկաստանի տարածքում, որը գոյություն է ունեցել երկրի հյուսիսային հատվածում 1206-1526 և 1539-1555 թվականներին[1]։
Պետության առաջին մայրաքաղաքը եղել է Դելին՝ ժամանակակից Հնդկաստանի մայրաքաղաքը։ Դելիի սուլթանության պաշտոնական լեզուն եղել է պարսկերենը, սակայն բնակչության մեծամասնությունը խոսել է հինդի լեզվով։
Սուլթանության սկզբնավորումն անմիջականորեն կապված էր իսլամական Գուրիդների արքայատոհմի հետ, ովքեր հաստատվել են այս տարածքներում գալով Աֆղանստանի Գոր լեռնային երկրամասից։ 12-րդ դարում Մուհամադ Ղուրին Լահորը դարձրեց երկրի մայրաքաղաք և իրեն ենթարկեց Հնդկաստանի հյուսիսարևմտյան հատվածը։ Հրամանատար Քութբ ադ-դին Այբեքը գրավեց Հնդկաստանի տիրույթները 1192 թվականի Տարաորի և 1194 թվականին Չանադավարեի ճակատամարտում տարած հաղթանակից հետո։ Նա ապստամբեց տեղի կառավարության դեմ և իրեն հռչակեց Դելիի առաջին սուլթան՝ Հնդկաստանում սկիզբ դնելով առաջին խոշոր մուսուլմանական թագավորությանը[2]։
Դելիի առաջին սուլթանները, լինելով թյուրքեր, մշակութային և քաղաքական տեսանկյունից կախում են ունեցել իրանալեզու աշխարհից։ Դելիի երրորդ սուլթանը եղել է Շամս ադ-դին Իլթութմիշ իբն Յալամը ամրացրել է ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող հյուսիսային հնդկական տափաստանային տարածքները Դելիի սուլթանության կազմում։
Երեսնամյա երկպառակտությունից հետո Դելիի գահը մնաց թափուր։ 1265 թվականին Դելիի գահն անցավ Ղիյաս ադ-դին Բալբանը։ Նա պաշտանեց սուլթանությունը ռազմատենչ ռաջպուտներից և մոնղոլների ներխուժումից։ 13-րդ դարում Դելիի սուլթանությունը հասավ իր հզորության գագաթնակետին։ Այն կապված էր Դելիում սուլթան Ալա ադ-դին Մուհամմադ-շահի կառավարման հետ։ Ալա ադ-դին Մուհամմադ-շահը 1297 թվականին գրավեց Գուջարաթը, իսկ 1301-1312 թվականներին սուլթանությանը միացրեց Ռաջաստանը։ Նա նաև պաշտպանեց երկրի սահմանները չագատայցիների ներխուժումից։ Սակայն նա և իր կողմնակիցները սուլթանության զորքերը երկրի հարավում կենտրոնացնելով նպաստավոր պայմաններ ստեղծեցին սուլթանության կործանման և քայքայման համար։
Մուհամմադ իբն Թուղլաքը երկրի մայրաքաղաքը Դելիից տեղափոխեց Դեկանի սարահարթում գտնվող համանուն քաղաք։ Մուսուլմանական բանակը կենտրոնացվեց երկրի հարավում։ Արևմտյան Հնդկաստանում ստեղծվեց մի նոր իրանական պետություն՝ ի դեմս Մադրայիի սուլթանության։
Թուղլաքը փորձեց լուծել երկրի տարաբնույթ խնդիրները։ Նա երկրի հարավում սկսեց կառուցել Դաուլաթաբադ քաղաքը, որը հավակնում էր դառնալ մայրաքաղաք։ Սակայն այս նախաձեռնությունը ձախողվեց և արդեն 1347 թվականին դեկանյան արիստոկրատիան հրաժարվեց ճանաչել Դելիի սուլթանի գերիշխանությունը։ 1398-1399 թվականներին Լենկ Թեմուրի արշավանքները խորապես թուլացրեցին երկիրը։ Դրանից հետո, սուլթանական դարձավ լոկ տարածաշրջանային քաղաքական ուժ։
1526 թվականին Բաբուրը ստեղծեց Մեծ Մաղոլի կայսրությունը, որը սկսեց նվաճել Հնդկաստանի տարածքների մեծ մասը։ 1555 թվականին սուլթանությունը վերջնականապես կործանվեց։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.