Նովոկուզնեցկ
From Wikipedia, the free encyclopedia
Նովոկուզնեցկ, քաղաք Ռուսաստանի Կեմերովոյի մարզում։ Այն համարվում է Նովոկուզնեցկի շրջանի վարչական կենտրոնը։ Տարածքով Կուզբասում համարվում է առաջին, իսկ բնակչության թվով՝ երկրորդ քաղաքը։ Այն Կեմերովոյի մարզի ամենահին քաղաքն է[2]։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Նովոկուզնեցկ | |||||
ռուս.՝ Новокузнецк | |||||
| |||||
Երկիր | Ռուսաստան | ||||
Ներքին բաժանում | Q4183183?, Q4244889?, Kuybyshevsky District?, Novoilinsky City District, Novokuznetsk?, Ordzhonikidzevsky District? և Tsentralny District? | ||||
Հիմնադրված է | 1618 թ. | ||||
Առաջին հիշատակում | 1607 | ||||
Մակերես | 424,27 կմ² | ||||
ԲԾՄ | 190 մետր | ||||
Բնակչություն | ▼537 480 մարդ (2021)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+7 | ||||
Հեռախոսային կոդ | 3843 | ||||
Փոստային դասիչ | 654000–654103 | ||||
Պաշտոնական կայք | новокузнецк.рф | ||||
| |||||
Քաղաքը տեղակայված է Արևմտյան Սիբիրի հարավում, Տոմ գետի 2 ափերին, Կեմերովոյի մարզի հարավային մասում։
Քաղաքը հիմնադրվել է 1618 թվականին, որպես բանտ Կոնդոմա գետի շրջակայքում։ 1620 թվականին բանտը տեղափոխում են Տոմ գետի աջ ափ (բանտի նախկին վայրում այժմ գտնվում է Կուզնեցկի ամրոցը)։
Նովոկուզնեցկը բնակչությամբ համարվում է Ռուսաստանի 31-րդ քաղաքը։ Քաղաքը Սիբիրի կարևոր տնտեսական, տրանսպորտային և մշակութային կենտրոնն է։ Բնակչությունը կազմում է 552 445 մարդ (2017 թվականի տվյալներով)։ Ունի 424 կմ² տարածք։ Այն համարվում է Կուզնեցկի ագլոմերացիայի կենտրոնը, որն ունի ավելի քան 1.3 միլիոն բնակիչ և մեծությամբ 12-րդն է Ռուսաստանում։
Նովոկուզնեցկը համարվում է Ռուսաստանի մետալուրգիայի և ածխային արդյունաբերության խոշորագույն կենտրոններից մեկը[3]։ Քաղաքի օրը նշվում է ամեն տարի՝ հուլիսի առաջին կիրակի օրը[4]։